User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Պուճուր մարդը

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ենթադրում եմ, որ իրական դեպքի վրա է հիմնված, ու հեղինակն ուղղակի պատմել է իր հետ պատահածը՝ գուցե փորձելով ինչ–որ չափով գեղարվեստական ձևով ներկայացնել, բայց պարզ զգացվում է, որ գրելու վարպետություն առանձնապես չունի, շարադրանքն անվարժ է ու գեղարվեստականությունից գրեթե զուրկ։ Իսկ բուն նյութը լավ շարադրվելու դեպքում կարող էր հաջող պատմվածք դառնալ։ Իսկ էսպես, ոնց որ Բյուրն ասեց, ընդամենը ինչ–որ մեկի օրագրային կամ բլոգային գրառում է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (22.04.2013)

  3. #17
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավ ջան, դու ե՞ս գրել… դեռ չեմ կարդացել…

  4. #18
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ ջան, դու ե՞ս գրել… դեռ չեմ կարդացել…

    Չէ, Գրիգը:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  5. #19
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախօրեին կայացել է «Գրեթերթի» ամենամյա մրցանակաբաշխությունը: Արձակի բնագավառում մրցանակ է ստացել Գրիգը «Պուճուր մարդը» ստեղծագործության համար, պոեզիայի բնագավառում՝ Մանե Գրիգորյանը՝ «Բանաստեղծական շարքի» համար, գրաքննադատություն անվանակարգում մրցանակ է ստացել Անի Հովնանյանը «Սի բեմոլից» մինչև «Լույսի ջրվեժներից առաջ» հոդվածի համար, հրապարակախոսություն և էսսե անվանակարգում՝գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը «Ափսոս գրաքննադատությունը» հոդվածի համար, թարգմանություն անվանակարգում` Անի Հակոբյան, Չ. Բուկովսկի «Քաղաքի ամենագեղեցիկ կինը» պատմվածքի համար: Գրաքննադատություն անվանակարգում մրցանակ ստացավ Անի Հովնանյանը` «Սի բեմոլից» մինչև «Լույսի ջրվեժներից առաջ»:


    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. #20
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետո ասում են, որ եթե ոմն X գործը ակումբցիները չեն քննադատել, նաև չեն գովել, ապա դա ամենևին չի նշանակում, որ նրանք (մենք) գրականությունից մի բան հասկանում ենք:
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 22.04.2013, 10:02:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  7. #21
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուֆ
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (22.04.2013)

  9. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, գրածդ նախադասությունը, էդ նախադասության մեջ «գրական ճաշակ» արտահայտության կիրառումը ի՞նչ առնչություն ունի իմ գրածի հետ:
    դե եսիմ, որ սենց գործը սիրուն պատմություն ես անվանել լավ, լավ, մի նեղվի, ես էլ քեզ եմ սիրում

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (22.04.2013)

  11. #23
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    դե եսիմ, որ սենց գործը սիրուն պատմություն ես անվանել լավ, լավ, մի նեղվի, ես էլ քեզ եմ սիրում
    Բյուր ջան, գործը գործ կանվանեմ, սիրուն անվանել եմ պատմությունը: Իրականում վստահ եմ, որ էս պատմությունից հրաշք գործ կարելի ա ստանալ: Ուն նույն գրառման մեջ գրել եմ, թե ինչ ա պետք անել, որ այն դառնա հրաշք գործ: Բայց դե

    Ինչ վերաբերում ա, որ մրցանակ ա ստացել, իրականում ինչ-որ տեղ չարախնդորեն նաև գոհ եմ: Ասեմ՝ ինչու: Գաղտնիք չի, որ մեր ակումբի մրցույթներում ներկայացված գործերի մեծ մասը կամ գոնե իմ կարծիքով առայժմ բոլորը ինչ-որ ստեղծագործական գլուխգործոցներ չեն: Դեռ չունենք ամեն տառի, բառի, բառերի հերթականության, նախադասության, խոսքում եղած ռիթմի, կառույցի վրա լրջորեն աշխատած էնպիսի ստեղծագործություններ, որպիսին կարող ենք ունենալ ու ունենալու ենք, եթե էս տեմպերով առաջ շարժվենք, վստահ եմ, բայց արդեն էսօր որևէ այլ մրցանակաբաշխություն էս ոլորտումգոնե մերից լավը չի, ինչքան էլ մենք ոչ պրոֆեսիոնալներով, հասարակ ընթերցողներով ենք քվեարկում: Էսնիշը պահելու ու բարձրացնելու համար ամենակարևոր նաև էն ա, որ մենք շարքային ընթերցողներս էլ երբեք չկորցնենք մեզ, չսկսենք ընկերականության և այլնի տուրք տալ: Մեզ համար ուղղակի ամեն հաջորդ մրցույթում պետք ա չափանիշ լինի նախորդ մրցույթը ուրիշ ոչ մի բանի հետ համեմատվելու չունենք:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.04.2013), ivy (22.04.2013), My World My Space (22.04.2013), Sambitbaba (17.11.2014), Skeptic (22.04.2013), Գալաթեա (22.04.2013), Դավիթ (22.04.2013), Հայկօ (22.04.2013), Ուլուանա (22.04.2013)

  13. #24
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկարչին շատ սիրեցի: Ու իր ամպերով նկարներից եմ ուզում: Երևի սրանից հետո ամպերով նկար որ տեսնեմ, իրեն եմ հիշելու:
    Բայց դե կատարումը թույլ ա: Ավելի լավ պետք ա գրվեր, նյութն ափսոս էր:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.04.2013), Sambitbaba (17.11.2014), Skeptic (22.04.2013), Դավիթ (22.04.2013), Շինարար (22.04.2013)

  15. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախօրեին կայացել է «Գրեթերթի» ամենամյա մրցանակաբաշխությունը: Արձակի բնագավառում մրցանակ է ստացել Գրիգը «Պուճուր մարդը» ստեղծագործության համար, պոեզիայի բնագավառում՝ Մանե Գրիգորյանը՝ «Բանաստեղծական շարքի» համար, գրաքննադատություն անվանակարգում մրցանակ է ստացել Անի Հովնանյանը «Սի բեմոլից» մինչև «Լույսի ջրվեժներից առաջ» հոդվածի համար, հրապարակախոսություն և էսսե անվանակարգում՝գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը «Ափսոս գրաքննադատությունը» հոդվածի համար, թարգմանություն անվանակարգում` Անի Հակոբյան, Չ. Բուկովսկի «Քաղաքի ամենագեղեցիկ կինը» պատմվածքի համար: Գրաքննադատություն անվանակարգում մրցանակ ստացավ Անի Հովնանյանը` «Սի բեմոլից» մինչև «Լույսի ջրվեժներից առաջ»:


    Ո՞նց թե։ Էս պատմվածքը մրցանա՞կ ա ստացել ։ Ապշած եմ ուղղակի։ Փաստորեն, իրենց համար հեչ նշանակություն չունի, թե ոնց ա գրված, կարևորը՝ ինչի մասին ա։ Մրցանակ ստացած մյուս գործերին ծանոթ չեմ, բայց էս մեկից կարելի ա տենց եզրակացություն անել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.04.2013), Դավիթ (22.04.2013)

  17. #26
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայեր, ես Գրանիշի ճաշակին մեեեծ հարցականով եմ վերաբերում ու ակումբի ամենաձախողված գործը հաստատ իրենց հաջողվածից շատ եմ հավանում, բայց այս մեկն իրականում ախր լավն էր: Ախր ոնց որ դիտմամբ անհարթ գրած լինի, ոնց որ նստես, լսես թե քեզ ինչ են պատմում, հասկանում եք, մի տեսակ տնավարի ա, շատ անմիջական, հենց դրա համար էլ շարադրանքն ինձ դուր ա եկել...

  18. #27
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայեր, ես Գրանիշի ճաշակին մեեեծ հարցականով եմ վերաբերում ու ակումբի ամենաձախողված գործը հաստատ իրենց հաջողվածից շատ եմ հավանում, բայց այս մեկն իրականում ախր լավն էր: Ախր ոնց որ դիտմամբ անհարթ գրած լինի, ոնց որ նստես, լսես թե քեզ ինչ են պատմում, հասկանում եք, մի տեսակ տնավարի ա, շատ անմիջական, հենց դրա համար էլ շարադրանքն ինձ դուր ա եկել...
    Ալֆուշս, կբացատրե՞ս՝ ինչի ա պետք դիտմամբ անվարժ ու անհարթ գրել, որ տնականության ու պատմելու տպավորություն ստեղծվի:
    Ականջավոր լուսինն էլ էր տնական ու հավես պատմած, բայց անհարթ չէր:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դավիթ (22.04.2013), Մինա (22.04.2013), Ուլուանա (22.04.2013)

  20. #28
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆուշս, կբացատրե՞ս՝ ինչի ա պետք դիտմամբ անվարժ ու անհարթ գրել, որ տնականության ու պատմելու տպավորություն ստեղծվի:
    Ականջավոր լուսինն էլ էր տնական ու հավես պատմած, բայց անհարթ չէր:
    Գալ, ես լուրջ չգիտեմ, հեղինակի կողմից ստեղծագործական հնարք էր, թե ինքը գրել չգիտի, բայց ես հենց սկզբից հնարք ընկալեցի, ոնց որ իմ ուսանող ընկերներից մեկը դներ մի պատմություն պատմեր, ու հենց անհարթությունն էլ բնականի էֆֆեկտ էր տալիս, չգիտեմ, որքանով ա էդպես գրելը ճիշտ, բայց ինձ իրականում դա որպես նորովի մեկնաբանում դուր եկավ:

  21. #29
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայեր, ես Գրանիշի ճաշակին մեեեծ հարցականով եմ վերաբերում ու ակումբի ամենաձախողված գործը հաստատ իրենց հաջողվածից շատ եմ հավանում, բայց այս մեկն իրականում ախր լավն էր: Ախր ոնց որ դիտմամբ անհարթ գրած լինի, ոնց որ նստես, լսես թե քեզ ինչ են պատմում, հասկանում եք, մի տեսակ տնավարի ա, շատ անմիջական, հենց դրա համար էլ շարադրանքն ինձ դուր ա եկել...
    Չէ, Ալֆա ջան, հեչ էլ դիտմամբ չէր, չնայած անվարժ ու անհարթ պատմելու իմաստն էլ չեմ հասկանում, որ մարդ դիտմամբ աներ։ Հենց փորձած էր գրական, գեղարվեստական ձևով գրել, բայց չի հաջողվել, որովհետև ակնհայտ ա, որ հեղինակը գրելու հետ առանձնապես առնչություն չունի, կամ էլ գուցե ունի, այսինքն՝ էլի ա գրել մինչև էդ, բայց երևի կողքից ընկեր–բարեկամներն էնքան են գովել չեղած տեղից, որ աճելու համար խթան չի ունեցել։ Ինչևէ, էդ տվյալ դեպքում էական չի, էականն էն ա, որ էստեղ պատմվածք չկար։ Ու բնական պատմելու համար էլ, ինչպես Գալաթեան արդեն նկատեց, հեչ պարտադիր չի անվարժ ու կցկտուր պատմել։ Սա գեղարվեստական գործ չես անվանի, էլի։ Մեր Ակումբի impression–ն, օրինակ, որ սրճարանում նստած ընկերներին մի բան պատմի, հաստատ շատ ավելի գեղարվեստական կլինի, քան սա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. #30
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Է՜, Անուկ, impression-ին բերեցիր, էս գործի հետ համեմատեցիր, Դավիթը ոնց էր ասել երկու տարբեր մարդկանց մի նախադասության մեջ գրելը սրբապղծություն ա, impressiօn-ը լրիվ ուրիշ որակական մակարդակ ա: Երբ կարդացի, ես չգիտեի, որ սա մրցույթում հաղթող գործ է, ինձ թվում էր՝ սկսնակ է գրել ու իր պարզության մեջ շատ դուր եկավ, բայց ինչքան էլ դուր գա, ակումբի հեղինակների հետ չեմ համեմատում: Բացի դա, հնարավոր է՝ գեղարվեստականացնելու փորձն ավելորդ պաթոս հաղորդեր, իսկ այսպես իրականում ես կարդում եմ ու տեսնում պատկերները...

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ վերևի մարդը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1116
    Վերջինը: 24.12.2020, 07:11
  2. Արձակ. Մարդը
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.06.2014, 17:06
  3. Մարդը ծրագրավորվա՞ծ է
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 28.06.2008, 18:26
  4. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37
  5. Ո՞վ է այդ մեկ մարդը…
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.11.2007, 14:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •