User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Պուճուր մարդը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պուճուր մարդը

    Նոյեմբերի հինգն էր՝ առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին` գետինը դարձնելով սայթաքուն :Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ՝ գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված ,անշտապ քայլում էի, գրեթե հասել էի վերնիսաժին , երբ մայթից քիչ հեռու` ծառերի տակ շարված երեք-չորս փոքր կտավ տեսա : Մոտեցա, նայեցի՝ բոլոր նկարներում ամպեր էին: Սովորական, շարքային,ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ինչ-որ ձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի,երբ մոտեցավ մի ցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով` հարցրեց,թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի՝ այդ մարդը սովորական անտուն է,որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց` նկարների հեղինակն է:
    -Ձե՞ր գործերն են ,-հարցրի.
    -Այո,իմն են ,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին` ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տերևները : Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի,ասես փորձելով ճշտել նրա ասածը:Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր Պուճուր մարդը,նրա հագուստի ու ձեռքերի վրա ներկերի հետքեր կային:
    -Ինչքանո՞վ եք ծախում ,-հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալու գնել,որովհետև ընդամենը երկու հազար դրամ ունեի ու մի քանի մանրադրամ:
    -Քսան հազարով կտամ,-պատասխանեց Պուճուր մարդը:
    -Ա... , դուք վա՞ղն էլ եք ստեղ լինելու ,-ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով` հարցրի,- հիմա մոտս էդքան փող չկա:-
    -Հա էստեղ եմ լինելու,- մի փոքր տխրած`պատասխանեց Պուճուր մարդը,-բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը,իսկ փողը վաղը կբերեք կամ մի ուրիշ օր:
    Ինձ զարմացնում էր տղամարդու կիրթ ու գրագետ խոսքը,ես էլ հնարավորինս գրագետ խոսեցի.
    -Չէ, մերսի,վաղը հաստատ կգամ,-ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի՝ անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլ ցանկանայի : Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին, տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի՝ ծխեց: Ես դարձյալ նայեցի կտավներին ու շարունակեցի ճանապարհս: Մի քանի շաբաթ էր անցել, ես իհարկե խոստումս չպահեցի՝ չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:
    Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ(Կոմիտասում՝ հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձել այդտեղով անցնելը) և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդն այնտեղ է: Մտածեցի՝ ինձ չի հիշի ու որոշեցի անցնել, մի անգամ էլ նայել կտավներին:Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր, մի հայացք գցելով՝ արագ անցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ, Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել՝ կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո տղամարդը ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, ուղղակի բարևեց ու վերջ:
    -Հեսա գալիս եմ,-շփոթված ասացի տհաճ դադարից հետո,-չգնաք, լա՞վ ,-ու շտապեցի տուն : Որոշել էի ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս,իրավիճակը,որում հայտնվել էի, սպանում էր ինձ , տղամարդու պահվածքը ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր:Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա ,բայց լռությունը անտանելի էր: Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանիս մեջ, որոշեցի, որ դա հիմա կտամ,մնացած գումարն էլ՝ ժամանակի ընթացքում:Այդպես էլ արեցի,Պուճուր մարդը չառարկեց,վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
    -Ինչի, բոլորն էլ նույնը չե՞ն,-ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
    -Ինչպե՞ս թե... ,-շփոթվեց Պուճուր մարդը,-տեսե´ք, այս ամպերը տխուր մարդու ամպեր են,իսկ այս մեկը` սոված մարդու…
    Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը՝ սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպերը:
    -Ես մի բան չեմ հասկանում,-ժպտալով ասացի,-բոլոր կտավներին պարզ ու ջինջ ամպեր են նկարված ,բայց դուք տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի՝ հա,
    -Բայց այսօրվա ամպերը ուրախ են,-նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտաց Պուճուր մարդը:
    Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա :
    -Լավ, կվերցնեմ "մենակ մարդու ամպերը",-ծիծաղելով ասացի,-բայց չեմ հիշում դա ո՞ր մեկն էր:
    Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք,որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ նաև գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարը խնդրեցի, նա ասաց,որ դրա կարիքը չկա, որ այսուհետև ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ: Խիղճս հանգիստ՝ գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել, թվում էր, թե ամպերը ուր որ է կշարժվեն:Կտավը շուռումուռ տվեցի՝ հույս ունենալով, որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը , բայց իզուր:Չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն:Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ՝ ավելին: Ու ես այդ հազարանոցները ամեն օր ,տուն վերադառնալիս, տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում, կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր՝ կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ , հաճախ կանգնում էի հետը ու զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում՝ ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբից աննշան,հասարակ է թվում,սակայն ժամանակի ընթացքում ներսումդ հասունանում ու մտածելու առիթ է տալիս:Մի օր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյո՞ք հավատում է Աստծուն:
    -Ես Աստծո կամքով աթեիստ եմ,-պատասխանեց Պուճուր մարդը:-Դե ես Աստծո գոյությանը չեմ հավատում,-ասաց,երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը-բայց հավատում եմ,որ Աստծո կամքով է իմ անհավատ լինելը:
    Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները,բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել է Թեռլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը :Մոտ երկու շաբաթ կլիներ, որ Պուճուր մարդը այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի քանի կտավ էր վաճառել:Պարտքս գրեթե տվել էի, հազար,կամ երկու հազար դրամ էր մնացել : Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մի նկար,որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից՝ նույն ամպերն էին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր,գույները փայլում էին:
    -Նոր կտավ ա՞,-հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը`կատակի համար ավելացրի,-էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված չէ՞:
    -Չէ´, ուրախ մարդու ամպեր են,-ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը,-երեք օր առաջ եմ նկարել:
    Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:
    -Որովհետև երբ նկարում էի ,ուրախ էի,-ժպտալով վրա բերեց :
    Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան այլևս չտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից դեռ չէի պրծել,բայց չեկավ: Դեկտեմբերի տասնինն էր ,երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա:Քննաշրջանն ավարտվել էր,ոչինչ չունեի անելու, աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա , որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա ,որ մի տարեց տղամարդ`ձեռքին մի կտավ, ցանկանում է անցնել փողոցը: Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլ շտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի ,որ երևի անպետք նկար է,կամ էլ՝ մաքուր , ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, հեռվում նկատեցի,որ մի կին է քայլում երեխայի հետ ու դարձյալ ձեռքին կտավ էր: Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր:Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց խումբը՝որը շրջան էր կազմել և գնալով մեծանում էր:Քայլերս ուղղեցի այդ կողմ: Դեռ չէի հասել,երբ տեսա , թե ինչպես մի ակնթարթում ամբոխը հետ քաշվեց ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում,կարծես ցանկանում էր չթողնել,որ փաթիլներն ընկնեն գետնին,կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել ,գետնից վերցնում էր ձյունն ու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
    -Մի´ արի, կկեղտոտվես,ասում եմ `մի´ արի:
    Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ- որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա,կոպեկներն ընկան ձյան մեջ:
    -Բոլորը ձե´զ,-բղավեց նա ու հիմա էլ վերնաշապիկը հանելով`նետեց ամբոխի վրա, մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին,մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը և մերկ էր , բայց համառորեն փորձում էր չթողնել,որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին:Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով `տարան Պուճուր մարդուն: Այդ դեպքից հետո իմացա,որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադա կամուրջի տակ,իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում,ասում էին` իբր իր բոլոր կտավները նվիրել է պատահած մարդկանց ու հետո խելագարվել :Ոմանք էլ ասում էին՝ ոչ թե նվիրել ,այլ հինգ հարյուր դրամով վաճառել է , և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն :
    Կտավը,որ գնել էի Պուճուր մարդուց ու որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ,հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին՝ ամենաերևացող տեղում :Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով,երկար նայում են ,բայց ո´չ ոք,ո´չ ոք չի տեսնում,որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս:

    Գրիգ
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.04.2013), Ariadna (05.02.2015), enna (22.04.2013), ivy (29.01.2015), Moonwalker (21.04.2013), Sambitbaba (22.04.2013), Skeptic (22.04.2013), Stranger_Friend (21.04.2013), Two-Face (22.04.2013), Այբ (22.04.2013), ԱնԱիդա (21.04.2013), Արևանուռ (21.04.2013), Մուշու (22.11.2014), Նիկեա (17.11.2014), Շինարար (22.04.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ի՞նչ կարծիքներ կան:
    Լա՞վ, վա՞տ, միջա՞կ, ասող-բան չասո՞ղ:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ի՞նչ կարծիքներ կան:
    Լա՞վ, վա՞տ, միջա՞կ, ասող-բան չասո՞ղ:
    Կարկամեցի, ինչ ասեմ, չգիտեմ, հորինվածք էր, թե իրական, բայց ամբողջ գործն իրականում տեսել ու վերապրել եմ, էնպիսի զգացողություն էր, թե հեղինակը կողքս նստած պատմում է...

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որպես բլոգային գրառում՝ լավ, բայց որպես պատմվածք ոչ մի բանով աչքի չէր ընկնում, որ ասեի՝ ուխ, դուրս էկավ, ոչ էլ ակնհայտ թերություններ ուներ, որ ասեի՝ վառե՛լ: Միջակ գործ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (21.04.2013), Հայկօ (22.04.2013)

  7. #5
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, մի արտահայտություն եմ գործից առաձնացրել, դրա համար արժեր էս գործը գրել, լուրջ տպավորել ա

  8. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեչ էլ պուճուր չէր:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (17.11.2014)

  10. #7
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի արի, կկեղտոտվես...
    Սիրեցի այս գործը:

  11. #8
    անցորդ ԱնԱիդա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2013
    Գրառումներ
    269
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ,,,կռահում էի որ Պուճուր մարդը իր <հոգեվիճակի անուններն> է ասել...
    հետաքրքիր էր
    փոփոխություն,,,,

  12. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերնագիրը Ռաժդենստվենսկու Փոքր մադրը հիշեցրեց:

    Եթե ես գրեի, չէի մերկացնի ու հայհոյեցնի Պուճուր մարդուն, որ իրա մեծությունն ավելի արտահայտիչ լիներ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Stranger_Friend (22.04.2013)

  14. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրիգը դո՞ւ ես, Հեթանոս ջան, թե՞ ախպեր տղա ա, բերել ես ակումբ

    Ինձ դուր եկավ, շատ սիրուն պատմություն էր, «գեղեցիկ ու տխուր» (ց), իհարկե կոսմետիկ աշխատանքներ կարելի էր անել, շտկել, հարթեցնել, մի տեղ կտրել, մի տեղ ավելացնել, անհարթություններ էլ կային, ոչ էնքան հայերեն նախադասություններ էլ կային, դե ոնց որ ինտերնետում գրող մեծ մասի մոտ: Բայց ընդհանուր շատ լավ պատմություն էր: Եթե դու ես, կեցցես, եթե դու չես, կեցցե Գրիգը:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.04.2013), Sambitbaba (17.11.2014), Skeptic (22.04.2013), Գալաթեա (22.04.2013), Դավիթ (22.04.2013)

  16. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիգը դո՞ւ ես, Հեթանոս ջան, թե՞ ախպեր տղա ա, բերել ես ակումբ

    Ինձ դուր եկավ, շատ սիրուն պատմություն էր, «գեղեցիկ ու տխուր» (ց), իհարկե կոսմետիկ աշխատանքներ կարելի էր անել, շտկել, հարթեցնել, մի տեղ կտրել, մի տեղ ավելացնել, անհարթություններ էլ կային, ոչ էնքան հայերեն նախադասություններ էլ կային, դե ոնց որ ինտերնետում գրող մեծ մասի մոտ: Բայց ընդհանուր շատ լավ պատմություն էր: Եթե դու ես, կեցցես, եթե դու չես, կեցցե Գրիգը:
    Դավիթը չի

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դավիթ (22.04.2013), Շինարար (22.04.2013)

  18. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավիթը չի
    Ափսոս, որովհետև էնքան սիրուն պատմություն էր, որ երանի մեր Դավիթը գրած լիներ

  19. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուֆ
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (22.04.2013)

  21. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, գրածդ նախադասությունը, էդ նախադասության մեջ «գրական ճաշակ» արտահայտության կիրառումը ի՞նչ առնչություն ունի իմ գրածի հետ:
    դե եսիմ, որ սենց գործը սիրուն պատմություն ես անվանել լավ, լավ, մի նեղվի, ես էլ քեզ եմ սիրում

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (22.04.2013)

  23. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    դե եսիմ, որ սենց գործը սիրուն պատմություն ես անվանել լավ, լավ, մի նեղվի, ես էլ քեզ եմ սիրում
    Բյուր ջան, գործը գործ կանվանեմ, սիրուն անվանել եմ պատմությունը: Իրականում վստահ եմ, որ էս պատմությունից հրաշք գործ կարելի ա ստանալ: Ուն նույն գրառման մեջ գրել եմ, թե ինչ ա պետք անել, որ այն դառնա հրաշք գործ: Բայց դե

    Ինչ վերաբերում ա, որ մրցանակ ա ստացել, իրականում ինչ-որ տեղ չարախնդորեն նաև գոհ եմ: Ասեմ՝ ինչու: Գաղտնիք չի, որ մեր ակումբի մրցույթներում ներկայացված գործերի մեծ մասը կամ գոնե իմ կարծիքով առայժմ բոլորը ինչ-որ ստեղծագործական գլուխգործոցներ չեն: Դեռ չունենք ամեն տառի, բառի, բառերի հերթականության, նախադասության, խոսքում եղած ռիթմի, կառույցի վրա լրջորեն աշխատած էնպիսի ստեղծագործություններ, որպիսին կարող ենք ունենալ ու ունենալու ենք, եթե էս տեմպերով առաջ շարժվենք, վստահ եմ, բայց արդեն էսօր որևէ այլ մրցանակաբաշխություն էս ոլորտումգոնե մերից լավը չի, ինչքան էլ մենք ոչ պրոֆեսիոնալներով, հասարակ ընթերցողներով ենք քվեարկում: Էսնիշը պահելու ու բարձրացնելու համար ամենակարևոր նաև էն ա, որ մենք շարքային ընթերցողներս էլ երբեք չկորցնենք մեզ, չսկսենք ընկերականության և այլնի տուրք տալ: Մեզ համար ուղղակի ամեն հաջորդ մրցույթում պետք ա չափանիշ լինի նախորդ մրցույթը ուրիշ ոչ մի բանի հետ համեմատվելու չունենք:

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.04.2013), ivy (22.04.2013), My World My Space (22.04.2013), Sambitbaba (17.11.2014), Skeptic (22.04.2013), Գալաթեա (22.04.2013), Դավիթ (22.04.2013), Հայկօ (22.04.2013), Ուլուանա (22.04.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ վերևի մարդը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1116
    Վերջինը: 24.12.2020, 07:11
  2. Արձակ. Մարդը
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.06.2014, 17:06
  3. Մարդը ծրագրավորվա՞ծ է
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 28.06.2008, 18:26
  4. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37
  5. Ո՞վ է այդ մեկ մարդը…
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.11.2007, 14:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •