User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Քողարկված ճշմարտություն

  1. #1
    Անդամության թեկնածու MkhArm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2012
    Գրառումներ
    1
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քողարկված ճշմարտություն

    IMG_1874n (1).jpg
    Հեղինակ՝ Արմեն Մխեյան

    http://armmkheyan.blogspot.com/2013/...-post_614.html

    Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են տասից ավելի հանքեր, որոնք շահագործման են ենթարկվում օտարերկրյա ընկերությունների կողմից: Հանքարդյունաբերությանոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնած մեր երկրում: Հայաստանը հիմնականում արտահանում է անմշակ հումք, ինչը չի կարող այդ ոլորտի զարգացում դիտարկել: Հայաստանի ընդերքն այսօր անխնա շահագործվում է՝ հանգեցնելով մի շարք լուրջ բնապապահպանական խնդիրների: Հնարավոր բոլոր բնապահպանական վնասները գրեթե ուշադրության չեն արժանանում պատկան մարմինների կողմից: Մի քանի տասնյակ կազմակերպություններ, երիտասարդական նախաձեռնություններ և հազարավոր բնապահպաններ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում,սակայն նկատելի արդյունք չկա: Հանքարդյունաբերության ոլորտը «վերահսկվում» է մի քանի օլիգարխների կողմից, որոնք հսկայական եկամուտ են ստանում, սակայն պետբյուջե է գնում շատ չնչին տոկոսը: Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին տնտեսական տարեկան աճի հիմնական խթանը հանքարդյունաբերությունն է, որը էական դրական ազդեցություն չի կարող ունենալ ՀՀ հասարակ քաղաքացիների աղքատության մակարդակի նվազման գործում, քանի որ հանքարդյունաբերությունից միայն շահում են որոշ անհատներ:

    Նման անխնա կերպով ընդերքի շահագործումն առաջիկա տարիներին մեր պետությանըկ կանգնեցնի բավականին մեծ էկոլոգիական խնդիրների առաջ, սակայն իշխանությունները համառորեն չեն ուզում տեսնել հնարավոր այն բոլոր վտանգները, որոնք արդեն իսկ առկա են:


    Քողարկված ճշմարտություն

    Մարգարտա գյուղը Լոռվա ողջ հրաշք բնության պատկերն է ասես իր մեջ հավաքել: Հատկապես գարունն այստեղ այնքան գեղեցիկ է, որ թվում էր՝ դրախտի դարպասներն այստեղ են գտնվում: Թեժ լեռան ստորոտին բազմած բնության այս հրաշք անկյունը մարդկությանը դեռ վաղուց է հայտնի: Այս տարածաշրջանում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոներն զարմացնում են իրենց վաղեմությամբ ու միևնույն ժամանակ լավ պահպանվածությամբ: Գյուղն իր անունը ստացել է հին ավանդապատումից, ըստ որի Աստղիկ դիցուհին այստեղ հաճախ է զբոսնել, ու նրա անցած ճանապարհի ողջ երկայնքով մարգարտածաղիկներ են ծաղկել: Մինչ օրս էլ գյուղում և շրջակա հովիտներում մարգարտածաղիկը ամենատարածված ծաղիկն է: Գյուղից հարավ` Փամբակի լեռներն են ու հենց այդ լեռնաշղթայի ամենաբարձր կատարը` Թեժ լեռը, որը նաև սահմանաբաժան է հանդիսանում Լոռվա ու Կոտայքի մարզերի միջև: Լեռան փեշից, կանաչ մարգագետնի ու թավ անտառների միջև ընկած գյուղից, հրաշալի տեսարան է բացվում դեպի Լոռվա աշխարհը, բնության անձեռակերտ հրաշք մի աշխարհ: Թեժ լեռան բարձրությունից երևում է Գուգարք աշխարհի մյուս լեռանապարը՝ Բազումի լեռները, իսկ մի փոքր աջ նայելիս՝ Խալաբ լեռան բարձունքը: Գուգարաց աշխարհի այս մի փոքրիկ հատվածն է միայն, որ Հայաստանի Հանրապետության կազմում է մնացել: Հանրապետության հյուսիս-արևելյան այս հայտվածը առանձնանում է իր անտառներով, գեղեցիկ մարգագետիններով, խոր ձորերով ու կիրճերով:
    Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես գարունը չէր խնայել կանաչն ու ողջ լեռան փեշը պատել էր զմրուխտ կանաչով: Մարգարտա գյուղը ևս բնության այս հրաշագործության մասն էր կազմում: Փոքրիկ գյուղի յուրաքանչյուր անկյունում փթթում էին ծառերը: Բայց այս գարունը այդքան էլ բարի չէր թվում մոտ մեկ հարյուր շեն ունեցող համայնքի համար: Հենց գարնան սկզբից, գյուղից ոչ հեռու սկսվեցին շինարարական աշխատանքներ անցկացվել: Ոչ ոք տեղյակ չէր թե ինչ է կառուցվում, սակայն շուտով պարզվեց. կառուցվում էր շինություն, որը պետք է ծառայեր մոտակա հանքավայրի շահագործման աշխատակիցների համար գրասենյակ, հետազոտական և տեղանքի ուսումնասիրման աշխատանքների մշակման վայր: Գյուղի բնակիչներն այդքան էլ մեծ ոգևորությամբ չընդունեցին այս լուրը, թեպետ նախագծի շրջանակներում պետք է կառուցվեր դեպի գյուղ տանող նոր ասֆալտապատ ճանապարհ, սակայն ոչ վաղ անցյալի այդ հատվածում հանքավայրի կառուցման ձախողված փորձը, հատկապես տարեց գյուղացիները լավ էին հիշում: Դեռ Խորհրդային տարիներից Թեժ լեռը գրավում էր իր հարուստ ընդերքով: Մոտ կես դար առաջ փորձ արվեց այստեղ նոր հանքվայր բացել, սակայն նախագիծը կիսատ մնաց բնապահպանամական լուրջ ռիսկերի պատճառով: Նախագծային աշխատանքների հետևանքով բնակավայրը հայտնվեց սողանքի գոտում, սակայն սողանքը այդքան էլ վտանգ չէր ներկայացնում կարծես թե, քանի որ սկսվեց գյուղի վերաբնակեցման հարցը քննարկվել: Բայց մի գեղեցիկ օր նախագիծը արգելվեց և լեռան բարձունքի լեռնահարստացուցից կոմբինատի կառուցման աշխատանքները անակնկալ կերպով դադարեցվեցին: Պաշտոնական տեղեկություններով հիմնական պատճառը շահավետ չլինելն էր, սակայն միայն տարիներ անց պարզ դարձավ, որ հանքավայրի շահագործումը արգելվել էր լեռան այսպես կոչված «վտանգավոր» լինելու պատճառով: Այստեղ հայտնաբերվել էր ռադիոակտիվ տարրերի կուտակումներ ու հանքի թե՛ փակ, թե՛ բաց շահագործումը կարող էր հանգեցնել էկոլոգիական աղետի: Շատերը չգիտեին շահագործման դադարեցման իրական պատճառների մասին, սակայն գիտեին, որ Թեժ լեռը շարունակում է մնալ գաղտնիքներով պարուրված…

    Շարունակել...
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (20.04.2013), Արևանուռ (19.04.2013)

  3. #2
    Լիարժեք անդամ Արևանուռ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2011
    Հասցե
    Մեղրի
    Գրառումներ
    146
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նույն իրավիճակը սպառնում է Մեղրու տարածաշրջանին, այստեղ էլ ուրանի հանքերի բացման մասին շշուկներ կան
    Գարունն առաջինն ինձ է արարել

  4. #3
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկապություն, ո՞Վ ա լսողը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ճշմարտություն և մոլորություն
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.10.2012, 22:05
  2. Լռությու՞ն, թե՞ ճշմարտություն
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.06.2011, 01:20

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •