Այսօր կուզեի խոսել խեղաթյուրված ճակատագրերի մասին,այն մարդկանց ովքեր անօթևան են,ովքեր դժբախտ են : Ամեն օր նայում եմ "Կիսաբաց լուսամուտներ" հաղորդումը և անկախ ինձնից սկսում եմ դողալ:Գալիս են մարդիկ ովքեր հաշմանդամներ են,ովքեր այրի են,ովքեր ունեն հիվանդ երեխաներ:Ամեն օր նայելով այդ հաղորդումը մի նոր բան եմ սովորում ,հասկանում եմ որ պետք է գնահատել այն ինչ ունես,պետք է նպատակային օգտագործես այն ինչ քեզ տվել են:Կան մարդիկ ովքեր անհոգ ապրում են,չնայելով որ դրսում պատերի տակ որբ երեխաներ են քնում,անցումների տակ տատիկներ,պապիկներ ողորմություն են խնդրում մի երկու կոպեկի համար,մինչդեռ նրանք ունեն երեխաներ ովքեր իբր թե խոր ծերության պահին պետք է լինեին իրենց ծնողների կողքին..ինչ եմ ուզում ասել,գնահատեք այն ինչ ունեք,կան մարդիկ ովքեր դրանցից զուրկ են:
Էջանիշներ