keyboard-ի խոսքերից
Չուկ, հիշում ե՞ս 2008-ից վիճում եմ հետդ, որ ԼՏՊ-ն ու իր նախաձեռնությամբ ստեղծած ոչ մի դաշինք ու կուսակցություն, մեզ` ժողովրդիս ոչ մի բան չի տալու:
Չուկ, հիմա արդեն 2013-նա ու իմ ասածը պակաս ակտուալ չի, մի հատ ընտրություններ եղան էդ ՀԱԿ կոչվածը պառակտվեց, բա պատկերացնում ես?, որ պաշտոններ բաժանելու հարցի առաջ կանգնեն, իրար հում-հում կուտեն ախպերս:
Չուկ 2018-ին դու էլի նույն բանը կասես, 2008-ի փողոց ելած մարդկանցից մեծ մասը արդեն իրան գտած կլինի օտար ափերում, Հայաստանի ու ՀԱԿ-ի ինստիտուցիոնալ,կառուցողական ու շախմատային գործունեությանը ափսոսանքով հեվից հետևելով, էդ մարդկանցից ոմանք արդեն ֆիզիկապես էլ չեն լինի, 2018 -ին ես արդեն 40-ի սահմանին կսկսեմ մոտենալ, երեխեքս արդե գիտակից կլինեն հասկանալու համար, որ պետք ա հասկանա, որ կարողա հացի փող չլինի վաղը, դրա համար, էսօր իրանց չենք կարա սիրուն շոր առնենք ու կառուսել տանեք...
Հուսամ դու հավերժ ես ապրելու, որ ՀԱԿ-ի խաղացած շախմատի պարտիան վերջապես պրծնի դու էլ ստեղ թեթևացած գրեսվերջապես` հաղթել ենք:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ՀԱԿ-ը մեռած ա քաղաքական դաշտում, գոնե կոնկրետ նրանց համար ովքեր խաբվել են իր կոմղմից, իսկ նրանք ովքեր հավատացին Րաֆֆին ու նա ստեց ու էլի հավատացին, տենց էլի կլինեն Լևոնին ու ՀԱԿ-ին հավատացողներ, բայց հավատա, այդ մարդկանց թիվը գնալով պակասելու ա, էդ հաստատ եմ ասում:
Էջանիշներ