User Tag List

Էջ 8 10-ից ԱռաջինԱռաջին ... 45678910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 141 հատից

Թեմա: Նոր ՀԱԿ կուսակցություն

  1. #106
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող աշխատի, հեսա, որ ընտրություններին հերթական անգամ ՀԱԿԿ-ին քցի ու հետո էլ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի տենամ էն ժամանակ ինչ երգ են երգելու:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  2. #107
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում HardRock-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող աշխատի, հեսա, որ ընտրություններին հերթական անգամ ՀԱԿԿ-ին քցի ու հետո էլ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի տենամ էն ժամանակ ինչ երգ են երգելու:
    է թող քցի… ո՞վ ա դրանից դառնում ԱԽՔ (ավելի կոպիտ բան էի ուզում գրել, բայց տուգանայիններս թույլ չեն տալիս)…

  3. #108
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ քեզ հետաքրքիրա՞ ԱԽՔ կդառնա թե չէ: Հարցը դա չի, հարցը նրանումա, որ հերթական անիմաստ խաղը կլինի որտեղ ոչինչի չի հասնի:
    Մի բան էլ ՀԱԿԿ-ի պահով, ինչա կարծում ե՞ք հաջորդ նախագահական ընտրություններին 73 տարեկան Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ թե՞ հույսներդ դրել եք Զուրաբյան Լյովիկի վրա:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  4. #109
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում HardRock-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քեզ հետաքրքիրա՞ ԱԽՔ կդառնա թե չէ: Հարցը դա չի, հարցը նրանումա, որ հերթական անիմաստ խաղը կլինի որտեղ ոչինչի չի հասնի:
    Մի բան էլ ՀԱԿԿ-ի պահով, ինչա կարծում ե՞ք հաջորդ նախագահական ընտրություններին 73 տարեկան Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ թե՞ հույսներդ դրել եք Զուրաբյան Լյովիկի վրա:
    հա, հետաքրքիր ա… ԱԽՔ-ն էսօր արդեն խաղեր չի տալիս… իսկ հաջորդ ընտրությունների ժամանակ կմտածենք հաջորդ թեկնածուի մասին… դու առաջարկ ունե՞ս…

  5. #110
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ խաղերի մասինա խոսքը, ԱԽՔ-ը էն վախտել իրանից բան չէր ներկայացնում, իսկ ԲՀԿ-ն օլիգարխների կուսակցությունա ու ինքը միշտ էլ իրա խաղը կխաղա: Թեկնածու, էս պահին չէ, բայց ՀԱԿԿ-ի վրա հաստատ հույսս չեմ դնում:
    Վերջին խմբագրող՝ HardRock: 01.05.2013, 00:47:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  6. #111
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում HardRock-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ խաղերի մասինա խոսքը, ԱԽՔ-ը էն վախտել իրանից բան չէր ներկայացնում, իսկ ԲՀԿ-ն օլիգարխների կուսակցությունա ու ինքը միշտ էլ իրա խաղը կխաղա: Թեկնածու, էս պահին չէ, բայց ՀԱԿԿ-ի վրա հաստատ հույսս չեմ դնում:
    ԱԽՔ-ը ներկայացնում էր… ԲՀԿ-ն նման բան անելուց հետո շատ կասկածելի ա որ իրա դիրքերը կպահի… իսկ եթե պահեց, դուք եք մեղավոր… էսօր ԲՀԿ-ն ընտրող ունի, որքան էլ որ քեզ տարօրինակ թվա… կա տենց մասսա…

    անձամբ դու ու վրա ուզում ես հույսդ դիր… դա քո խնդիրն ա…

  7. #112
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱԿ-ը մտադիր է բողոքարկել ավագանու ընտրությունների արդյունքները

    http://www.azatutyun.am/media/video/24978427.html

    ...........................................................
    Պարոն Լևոն Զուրաբյանը այս հարցազրույցում շատ զիլ բացատրեց, թե ինչի ՀԱԿ-ի նախկին հարյուր հազարների հասնող երևանցի համակիրներից այս անգամ ընդհամենը միայն տասնութ ու կես հազարն էին ՀԱԿ-ին ձայն տվել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:
    ԵՎ ի՞նչ...
    Պարզվում է, որ ինչպես միշտ, ՀԱԿ-ը ոչ մի սխալ թույլ չի տվել, որ նման խայտառակ պատկեր է գրանցել, ուղղակի ՀԱԿ-ից ահաբեկված ռեժիմը բոլոր ՀԱԿ-ի օգտին ոգևորված և անհամբեր քվեարկել պատրաստվող հարյուր հազարների հասնող երևանցիներից յուրաքանչյուրին հատ-հատ ահաբեկել է և ստիպել կամ ընտրություններին չգնալ, կամ կաշառքով ընտրել Տարոնին: Երևի վերջին դեպքում էլ բոլոր ընտրատեղամասերում մտրակները ձեռքերին կանգնած էին անխտիր բոլորի կողքին, որ հանկարծ սխալ գալոչկա չդնեին:
    Փայլուն է:
    Երբ այս մասին ասեցի ՀԱԿ-ի 2008-2011 համակիր ընկերոջս, որն այս անգամ ուղղակի բոլորի գզվռտոցից հիասթափված որոշել էր բայկոտել ընտրությունները, նա դառը ժպտալով պատասխանեց, որ նման պարզունակ կռուտիտներով մարդկանց էշի տեղ դնելով լևոններից լավ ՀԱԿ-ի տունը քանդող չկա:
    Վերջին խմբագրող՝ Zodiac: 08.05.2013, 04:46:

  8. #113
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱԿ-ը մտադիր է բողոքարկել ավագանու ընտրությունների արդյունքները

    http://www.azatutyun.am/media/video/24978427.html

    ...........................................................
    Պարոն Լևոն Զուրաբյանը այս հարցազրույցում շատ զիլ բացատրեց, թե ինչի ՀԱԿ-ի նախկին հարյուր հազարների հասնող երևանցի համակիրներից այս անգամ ընդհամենը միայն տասնութ ու կես հազարն էին ՀԱԿ-ին ձայն տվել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:
    ԵՎ ի՞նչ...
    Պարզվում է, որ ինչպես միշտ, ՀԱԿ-ը ոչ մի սխալ թույլ չի տվել, որ նման խայտառակ պատկեր է գրանցել, ուղղակի ՀԱԿ-ից ահաբեկված ռեժիմը բոլոր ՀԱԿ-ի օգտին ոգևորված և անհամբեր քվեարկել պատրաստվող հարյուր հազարների հասնող երևանցիներից յուրաքանչյուրին հատ-հատ ահաբեկել է և ստիպել կամ ընտրություններին չգնալ, կամ կաշառքով ընտրել Տարոնին: Երևի վերջին դեպքում էլ բոլոր ընտրատեղամասերում մտրակները ձեռքերին կանգնած էին անխտիր բոլորի կողքին, որ հանկարծ սխալ գալոչկա չդնեին:
    Փայլուն է:
    Երբ այս մասին ասեցի ՀԱԿ-ի 2008-2011 համակիր ընկերոջս, որն այս անգամ ուղղակի բոլորի գզվռտոցից հիասթափված որոշել էր բայկոտել ընտրությունները, նա դառը ժպտալով պատասխանեց, որ նման պարզունակ կռուտիտներով մարդկանց էշի տեղ դնելով լևոններից լավ ՀԱԿ-ի տունը քանդող չկա:
    Բառադի ջան, էս թիվը քեզ որտեղի՞ց…

  9. #114
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառադի ջան, էս թիվը քեզ որտեղի՞ց…
    Տասնութ ու կես հազար՞ը- պարոն Լևոն Զուրաբյանի ընդունած իրական ՀԱԿ-ին ձայն տվածների թիվն է:
    Նայիր ինտերվյուն .
    http://www.azatutyun.am/media/video/24978427.html

  10. #115
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Տասնութ ու կես հազար՞ը- պարոն Լևոն Զուրաբյանի ընդունած իրական ՀԱԿ-ին ձայն տվածների թիվն է:
    Նայիր ինտերվյուն .
    http://www.azatutyun.am/media/video/24978427.html
    Բառադի, սուտ բաներ մի խոսա… ինքը տենց բան չի ասել... ընդեղ տենց բան չկա

  11. #116
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառադի, սուտ բաներ մի խոսա… ինքը տենց բան չի ասել... ընդեղ տենց բան չկա
    Նայիր ինտերվյուն-1-40-1-55
    Բոլորն ընդդիմադիրներն էլ ընդունում են, որ իրենց օգտին տրված ձայները ընտրատեղամասերում պահել են:
    Ձայնագողության դեպքեր չեն եղել:

  12. #117
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայիր ինտերվյուն-1-40-1-55
    Բոլորն ընդդիմադիրներն էլ ընդունում են, որ իրենց օգտին տրված ձայները ընտրատեղամասերում պահել են:
    Ձայնագողության դեպքեր չեն եղել:
    տենց բան չի ասում… եթե ընտրությունները կեղծվել են ապա իրանց գրանցված ձայներն իրական են, բայց մնացածները ահաբեկելով շեղել են… քո ասածով եթե լիներ ուրեմն ընտրությունները կեղծված չէին լինի…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 08.05.2013, 05:49:

  13. #118
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    տենց բան չի ասում… եթե ընտրությունները կեղծվել են ապա իրանց գրանցված ձայներն իրական են, բայց մնացածները ահաբեկելով շեղել են… քո ասածով եթե լիներ ուրեմն ընտրությունները կեղծված չէին լինի…
    Ընտրություններն այս անգամ ևս կեղծվել են ՝ բայց հիմնականում ընտրատեղամասերից դուրս՝ մարդկանց կաշառելով::
    Մարդկանց՝ ՀԱԿ-ի համակիրներին ահաբեկելով շեղելը ՀԱԿ- Լևոն Զուրաբյանի ծիծաղելի-զզվելի կռուտիտն է:
    Ես ում հարցնում եմ, ասում են նման բան մասսայական չի եղել, չհաշված միգուցե հնարավոր խիստ եզակի մի քանի մատների վրա հաշվվող դեպքերի:
    Թող ակումբցի բազմաթիվ ՀԱԿ-համակիրները անկեղծորեն նկարագրեն, թե էդ ոնց են իրենց դաժանորեն ահաբեկել ընտրությունների օրը՝ տանը կամ բոլոր ընտրատեղամասերում պադրյադ՝ գաղտնի քվեարկելիս:
    Այ հենց տենց Լևոն Զուրաբյանական շարունակական կռուտիտներից են հենց մարդիկ հիասթափվում ՀԱԿ-ից:
    Նույնը Րաֆֆու կամ ՀՅԴ-ի դեպքում է:

  14. #119
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեսա, թող լևոնականները տեսնեն մարդկանց ՀԱԿ-ից հիասթափության իրական պատճառը-
    Մարդ պետք ա քոռ լինի, որ սա- մարդկանց ՀԱԿ-ից հիասթափության իրական պատճառը-չտեսնի:
    Նախկին ՀԱԿ համակիր Սասուն Միքայելյան
    Լևոն Տեր-Պետրոսյանը թողեց հզոր զորքը և գնաց եռամսյա հավաքի:
    Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը՝ նկատի ունենալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը: Իսկ վերջին ընտրություններում ՀԱԿ ստացած ձայները, ավելի ճիշտ՝ կորցրած ձայները, ըստ նրա, ցույց են տալիս, թե որքանով էր այդ մարտավարությունը ճիշտ:..............
    Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքը դառնա ՀԱԿԿ անդամ, պատասխանեց, որ երբեք նման բան լինել չի կարող:
    .............................
    «Ես կարծում եմ, որ առաջիկա 6 ամիսներին և մեկ տարվա ընթացքում պարզ կդառնա, որ նոր ընդդիմություն պետք է ձևավորվի: Իմ համոզմամբ՝ դա կլինի երկու ճակատով, մեկը՝ իշխանության կողմից ձևավորված ընդդիմություն, մյուսը՝ իրական ընդդիմություն»,- կանխատեսեց նա:
    http://www.1in.am/arm/armenia_politics_182248.html

  15. #120
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկը՝ հիասթափված ՀԱԿ-ից
    Նախկին ՀԱԿ համակիր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ -ՀԱԿ-ԲՀԿ- տանդեմի իրական նպատակների մասին
    Մարդիկ հենց դա էլ հասկացել են վաղուց, ու դրա համար էլ Լևոններից-ՀԱԿ-ից հիասթափվեցին:
    Ինչ գեղեցիկ ճառեր էլ կարդան, մինչև ՀԱԿ-ը կուրսը չփոխի, վստահություն չի ստանա:
    Ն. Փաշինյան. Գերխնդիրը Երրորդ հանրապետության բաժանումը թույլ չտալն է
    Այն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում Հայաստանի քաղաքական վերնախավում, հավակնում է հետագայում, պատմության մեջ՝ վերնագրվել Երրորդ Հանրապետության առաջին բաժանում՝ նմանությամբ առաջին հազարամյակում Հայաստանի հետ տեղի ունեցած իրադարձությունների:
    Ընթացիկ պատմությունը սկիզբ է առնում 2006 թվականից, երբ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսի շղարշի տակ իշխանության հասած Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը, իսկ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ, տխրահռչակ Սերժ Սարգսյանը իր տակ մտցրեց Հանրապետական կուսակցությունը, որն իշխանական կարգավիճակ էր ստացել 1999 թվականին, Վազգեն Սարգսյանի առաջնորդության պայմաններում:
    Գաղափարն ի սկզբանե պարզ էր.
    Սերժ Սարգսյանի հիմնական առաքելությունն էր հսկողության տակ վերցնել հոկտեմբերի 27-ին զոհված Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի քաղաքական, վարչական հենարանը հանդիսացած մարդկանց:
    Քոչարյանն ու Սարգսյանը հասկանում էին, որ այստեղ կենտրոնացած է հսկայական ներուժ, որ կարող է էական գործոն լինել, մանավանդ որ՝ դեռ շարունակում է ազդեցիկ լծակների տիրապետել:
    Այնուամենայնիվ, այդ ներուժին կամ նրա մի հատվածին տիրապետելը դեռեւս ոչինչ չէր նշանակում, որովհետեւ որքան էլ ուժեղ եւ լայնամասշտաբ լիներ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն, այն չէր կարող ներառել բոլորին, եւ կնշանակի՝ քոչարյանասերժական համակարգի հսկողությունից դուրս էր մնում քաղաքական դաշտի հսկայական մասը, որը ճիշտ է մոնոլիտ չէր, բայց զբաղեցնում էր համարժեք մի մակերես, այսինքն՝ միավորվելու, մոնոլիտվելու դեպքում, ինչը տեսականորեն բացառված չէր, կարող էր հակակշռել Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հենարանը հանդիսացող ՀՀԿ-ին, ասել է, թե իրական վտանգ էր պարունակում գործող համակարգի համար:
    «Բարգավաճ Հայաստանի» խնդիրն էր, ահա, դուրս մղել կամ սեփական տանիքի տակ հավաքել մնացած բոլորին, այս է պատճառը, որ ստեղծման օրից ԲՀԿ-ն լիազորված է եղել բանակցել բացարձակապես բոլորի հետ, նույնիսկ նրանց, ովքեր համարվել են Քոչարյան-Սարգսյան զույգի ատելին:
    Այսպիսով, փորձ է արվել լուծել շատ պրագմատիկ խնդիր. քաղաքական ողջ դաշտը դնել երկու՝ ծագումով արյունակից եւ եղբայրական սուբյեկտների հսկողության տակ, որպեսզի այդ դաշտում ուրիշ էական խաղացողներ չլինեն:
    Սա ըստ էության միակ երաշխիքն է, որ Քոչարյան-Սարգսյան զույգին հնարավորություն կտա խուսափել իշխանավարության ընթացքում թույլ տված հանցագործությունների պատասխանատվությունից եւ տեսանելի ապագայում բացառել իրենց համար օտար իշխանության ձեւավորումը Հայաստանում:
    Նման համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգի համար ակնհայտ էր դարձել Հայաստանում իշխանավարելու առաջին տասը տարիների ընթացքում:
    Երբ Քոչարյանը 1997-ին վարչապետ նշանակվեց, եւ 1998-ին զավթեց նախագահական նստավայրը, հայտարարեց, թե Ղարաբաղի օրինակով պատրաստվում է ազգային միասնության մոդել հաստատել Հայաստանում, երբ ժողովուրդը, ռազմական իրավիճակից թելադրված, ըստ էության խուսափում է, զերծ է մնում իշխանությանը հակադրվելուց:
    Այս է պատճառը, որ Քոչարյանն ընտրեց «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսը՝ «Կազմակերպված պետության» գաղափարական տանիքի ներքո:
    Նա պատրաստվում էր սեփական կուսակցության, այսինքն՝ ժողովրդի շրջանում կուսակցական կարգապահություն սահմանել:
    Ու քանի որ երկար տարիներ եղել էր Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության ֆունկցիոներ, հասկանալի է, թե այդ որ կուսակցության կանոններով էր պատրաստվում դա անել:
    «Քոչարյանի կուսակցությունը», սակայն, չկայացավ, որովհետեւ պոտենցիալ կուսակցականները 2003 թվականին «դավադրաբար» Հանրապետութան նախագահ ընտրեցին Ստեփան Դեմիրճյանին:
    Այստեղ ահա, Քոչարյանին օգնության հասավ ղարաբաղյան քաղաքական մոդելի մեկ այլ դերակատար՝ կեղծ ընդդիմությունը, առանց որի որեւէ բան չէր կարող խանգարել Ստեփան Դեմիրճյանի պաշտոնամուտին՝ որպես նախագահ:
    2003-2008թթ. իրադարձությունները, սակայն, ի սպառ մաշեցրին կեղծ ընդդիմության ինստիտուտը, եւ այդպիսիների գործունեությունը դարձավ ոչ միայն անարդյունավետ, այլեւ վտանգավոր՝ հենց նույն համակարգի համար:
    Ավելին, 2008 թվականի իրադարձություններից հետո դաշտում հայտնված Հայ ազգային կոնգրեսի գործունեությամբ գրեթե զրոյացվեց կեղծ ընդդիմության գործունեության դաշտը: Հոկտեմբերի 27-ի հետեւանք վարչախումբն ահա, 2008թ. Մարտի 1-ից հետո սարսափով սկսեց գիտակցել, որ չի տիրապետում քաղաքական դաշտի հսկիչ փաթեթին, եւ հատկապես կեղծ ընդդիմության դե ֆակտո ոչնչացման ու Հայ ազգային Կոնգրեսի գործունեության պայմաններում քաղաքական դաշտում բավարար տարածություն կա ավազակապետական համակարգի համար մահացու նորագոյացության (այս բառն եմ օգտագործում իրավիճակի նկատմամբ նրանց մտահոգվածությունը ճիշտ բնութագրելու նպատակով) ձեւավորման համար:
    Այն ժամանակ, ահա, երբ սկսեցին ի հայտ գալ նշաններ, որ Սերժ Սարգսյանը կձգի մինչեւ 2013թ. նախագահական ընտրություններ եւ արտահերթ ընտրություններ, այսինքն՝ փլուզումներ չեն լինի, Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի իշխանությանն ուղղված քննադատական հայտարարություններով ազդարարեց քաղաքական դաշտը սեփականաշնորհելու վերջնական փուլի մեկնարկը:
    Մեկնարկած պրոցեսի իմաստը մեկն էր.
    Դրա արդյունքներով քաղաքական դաշտի 90 եւ ավելի տոկոսը պետք է ներկված լինի ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի գույներով, քաղաքական դաշտի 90 տոկոսը պետք է լինի ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հսկողության ներքո: Համամասնություններն էական չեն, էականը քաղաքական դաշտում այլ գույների բացակայությունն է, կամ այն, որ նրանց մասնաբաժինը չանցնի տասը տոկոսից:
    Գաղափարական տարանջատում
    Այսպիսի ծրագիրը, սակայն, հնարավոր չէ իրագործել առանց գաղափարական կոմպոնենտի, որովհետեւ միայն գաղափարական կոմպոնենտով է հնարավոր ստեղծել երկու բեւեռ, որոնց շուրջ կամ մերձակայքում կտեղավորվեն մնացածը:
    Որպեսզի ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն դառնան քաղաքական դաշտի «երկու անհասանելի գագաթներ», որոնք ստվերեն մնացած բոլոր քաղաքական սուբյեկտներին, եւ թույլ չտան նրանց «աճը», հարկավոր է որ նրանք ունենան գաղափարական ամուր հենք, որ իրենց վրա կպահի գագաթներին, կատարելով ատլանտի կամ ստորոտի դերակատարում: Քաղաքականության մեջ ընդունված է, հենց գաղափարներն են դառնում այն առանցքները, որոնց շուրջ երբեմն ակամա, սկսում են պտտվել այլ քաղաքական ուժեր:
    Եւ ուրեմն, դաշտն ամբողջությամբ տիրապետելու համար ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն պետք է ունենան հստակ գաղափարական հակադրություն, հակադրվող գաղափարները պետք է լինեն համընդգրկուն, պարզ եւ մատչելի, դրանց հակադրությունը պետք է լինի ակնհայտ:
    Արդեն բավական երկար Սարգսյան-Քոչարյան զույգը փնտրում է այդ հակադրությունը:
    Տեւական ժամանակ դա փորձ արվեց կառուցել ռուսամետ-արեւմտամետ հակադրության վրա, իբր ՀՀԿ-ն եւ իր առաջնորդը արեւմտամետ են, ԲՀԿ-ն ու իր առաջնորդը ռուսամետ: Մի պահ թվում էր, թե այս հակադրությունը սկսեց աշխատել, բայց ի վերջո մնաց էլիտար նշանակության, որովհետեւ լայն զանգվածներին այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը եւ ինչում է հակադրությունը:
    Բացի դա՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքի կնքահայր, իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանը չի կարող խաղալ արեւմտամետի համոզիչ դեր:
    Ֆալշը զգացվում է:
    Եւ ուրեմն, գաղափարական հակադրության բացակայությունը Երրորդ հանրապետության առաջին բաժանման կարեւորագույն խոչընդոտներից էր: Ավազակապետությունը, սակայն, կարծես թե գտել է լուծում:
    Խոսքն, իհարկե, ԲՀԿ-ի վերջին առաջարկության մասին է՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու վերաբերյալ:
    Բոլորս, կարծես, տրվում ենք այս առաջարկությունը քննարկելու գայթակղությանը, չնկատելով սակայն, ամենագլխավորը:
    Մենք գործ ունենք բավական նուրբ մի տրյուկի հետ.
    ՀՀԿ-ն նախագահական կառավարման կողմնակից է, ԲՀԿ-ն, ինչպես պարզվում է, խորհրդարանական: Ու եթե մեզնից որեւէ մեկը կողմ է արտահայտվում նախագահական համակարգին, ակամա կողմ է արտահայտվում ՀՀԿ-ի դիրքորոշմանը, եթե որեւէ մեկը կողմ է արտահայտվում խորհրդարանական համակարգին, կողմ է արտահայտվում ԲՀԿ դիրքորոշմանը:
    Այսպիսով, բանավեճի յուրաքանչյուր մասնակից ինքն իր համար աննկատ, ակամա հայտնվում է ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի գաղափարական հետեւորդի դերում: Եթե մերժում ես խորհրդարանական համակարգի անցնելու գաղափարը, հայտնվում ես ՀՀԿ-ի հետեւորդի դերում, որովհետեւ հենց նա է նախագահական համակարգը պաշտպանող դոմինանտ ուժը, եթե պաշտպանում ես խորհրդարանական համակարգի անցնելու գաղափարը, հայտնվում ես ԲՀԿ-ի հետեւորդի դերում, որովհետեւ հենց նա է խորհրդարանական համակարգի ջատագով դոմինանտ ուժը:
    Հենց սրանում է տեղի ունեցող գործընթացի քաղաքագիտական իմաստը, երբ նետված է խայծ՝ քաղաքական ողջ դաշտը ՀՀԿ-ականների եւ ԲՀԿ-ականների բաժանելու համար, որի գլոբալ նպատակը քաղաքացիներին պրոցեսներից դուրս թողնելն է:
    Նման պայմաններում կարելի է նույնիսկ «ազատ, արդար, թափանցիկ» ընտրություններ կազմակերպել, որովհետեւ երկու բեւեռից ում էլ ընտրես, արդյունքում կընտրվի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հիմնադրած կոալիցիան, որը անընդհատ եւ ինքնաբերաբար կվերարտադրվի առանց որեւէ դժվարության:
    Հայաստանյան քաղաքական օրակարգի իմ պատկերացրած խնդիրն, ըստ այդմ, Երրորդ հանրապետության բաժանումը թույլ չտալն է, այնպիսի իրավիճակի զարգացումը, երբ կձեւավորվի ժողովրդական բեւեռ, որը առմիշտ կգտնվի Հայաստանյան քաղաքական դաշտի, կառավարման համակարգի գագաթին եւ քաղաքական խաղացողներն ընդամենը հող կլինեն նրա ոտքերի տակ:
    Մինչեւ օրս հակառակն է եղել, եւ ՀՀԿ-ԲՀԿ պրոցեսների իմաստը ստատուս քվոյի հավերժացումն է, կամ ապահովագրումը՝ 20, 30, 50 տարով:
    Հ.Գ. Գիտեմ, որ բանավեճերի առարկա է Ռ. Քոչարյանի դերակատարումը այս պրոցեսում: Վերը շարադրվածի համատեքստում, սակայն, Քոչարյանի անձնական դերակատարումը էական չէ, էականը գործարկվող սցենարն է:
    Իսկ սցենարի մեջ «Ռոբերտ Քոչարյան» կարող է խաղալ ցանկացած ոք:
    Կաստինգին մասնակցածների թվից, իհարկե: Գրվածից ամենեւին չի բխում, թե պայմանական կոալիցիայի ներսում չի կարող լինել հակադրություն, պայքար, նույնիսկ թշնամանք: Այդ պայքարը, սակայն, քաղաքական դաշտի 90 տոկոսանոց հատվածի բաժնեմասերի համար է, թե ՀՀԿ-ԲՀԿ-ից ով կունենա 50 տոկոսը եւ ով մնացած 40-ը:
    Այս պայքարից եւ դրա ելքից, սակայն, ստատուս քվոն չի փոխվում, որովհետեւ 90 տոկոսը շարունակում է մնալ ՀՀԿ-ԲՀԿ գույնի: Ինչ համամասնությամբ՝ էական չէ:
    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
    http://www.pressing.am/?p=3456&l=am
    Վերջին խմբագրող՝ Zodiac: 08.05.2013, 15:53:

Էջ 8 10-ից ԱռաջինԱռաջին ... 45678910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՔԱՔ կուսակցություն (Քաղաքացիական ակտիվ քայլ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 22.12.2016, 02:03
  2. «Հայազն» կուսակցություն
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 19.03.2014, 12:19
  3. Կանաչների կուսակցություն
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.10.2008, 19:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •