Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
Նորից դիմում եմ մեր սիրելի Չուկին, ուզում եմ հասկանալ, թե մեր ախպերը ինչից սենց վրդովվեց:
Ընենց տպավորություն ես ստանում, որ Էնքան են նախկին ՀՀՇ-ական հին գելերը պապիի գլխավորությամբ իրենց սիրուն ճառերով հիպնոսացրել խեղճ ջահելներին, որ նույնիսկ պարզ հասարակ նախադասությունների իմաստը չեն կարողանում ընկալել, եթե հանկարծ մի թեթև վտանգ են զգում ՀԱԿ-ի հեղինակության հանդեպ:
Ոնց որ հա սրսկած լինեն՝ ինչ թեմա դուրներդ չգա, մի խորացեք իմաստի մեջ, քանզի դա քըխ է, միշիկություն է, մենք միշտ ազնիվ ենք եղել, մենք ոչ մի անգամ ոչ մի կեղտոտ բանի հետ կապ չենք ունեցել, բոլոր հակառակ մտքերը վտանգավոր են ձեր ուղեղներին, մի՛ խորացեք, մի՛ խորացեք, մի՛ մտածեք,մի հասկացեք, ՀԱԿ-ը ի խոսքերը պուպուշ են, բալիկներ ջան, մնացածներինը՝ միշիկություն է, քըխ է, մի՛ խորացեք, մի՛ հասկացեք, մի՛ մտածեք, մի՛ խորացեք, մի՛ հասկացեք, մի՛ մտածեք, մի՛ խորացեք, մի՛ հասկացեք, մի՛ մտածեք, թուլացե՛ք, ստացե՛ք հաճույք միայն մեր մտքերից, մի՛ խորացեք, մի՛ հասկացեք, մի՛ մտածեք, թուլացե՛ք, ստացե՛ք հաճույք միայն մեր մտքերից...
Այսպես էլ ծնվում է Լևոնապաշտությունը:
Մարդուն ասում էս հասարակ մի միտք, թե էդ ձեր նոր կուսակցության՝ ՀԱԿ-ի, նախկին ՀՀՇ ական հազարից ավելի մարդիք մեծամասամբ կա՛մ հին պաշտոնյաներ են, կա՛մ նրանց պաշտոնավարման տարիներին հարստացած բիզնեսմեններ, զարմանալիորեն վրդովվում է, թե տենց բան չկա:
Տո ո՞նց չկա, հենց լավ էլ կա՛, Չուկ ջան, չես հավատում՝ գնա էդ նախկին ՀՀՇ ական հազարից ավելի մարդկանց հատ հատ հարցրու, թե ովքեր են եղել իրենք նախկինում, թող քեզ հատ հատ ասեն, ու թե էդ հազարի մեջ գտնես գոնե տաս մարդ ոչ նախկին չինովնիկ կամ նրանց պաշտոնավարման տարիներին հարստացած բիզնեսմեն, արի պարզ ճակատով ասա սուտ են ասում, մեզ էլ գոնե էդ տասի անուններն ու կենսագրությունը ցույց տուր:Կամ -կամ բառերի իմաստը չխառնես:
Ու թող այդժամ մարդիք որոշեն, թե մեզանից ով է ճիշտ՝ ես, թե դու, թե ով է բեսեդկի ստով զրպարտում, կամ ով է ճշտից վախեցած՝ խուճուճ կուլբիտներով ճիշտը լղոզում:
............................
Նոր կուսակցության՝ ՀԱԿ-ի, նախկին ՀՀՇ ական հազարից ավելի մարդիք մեծամասամբ կա՛մ հին պաշտոնյաներ են, կա՛մ նրանց պաշտոնավարման տարիներին հարստացած բիզնեսմեններ:
Հիմքը՝ հարցու մարդկանց և ճշտի տեղում անձամբ իրենցից:
..............................
Թե կարաս, Չուկ ախպեր, ապացուցիր հակառակը, եթե չես կարա, ընդունիր դա որպես զուլալ ճշմարտություն:
բիզնեսմեն, բայց ոչ օլիգարխ… նախկին պաշտոնյա են ու կարում են ժողովրդի մեջ առանց թիկնապահի ման գան… հա, ինչ ա եղե՞լ որ… պրոբլեմ ունե՞ս դրա հետ…