Ճի՞շտ եմ հասկանում, որ խոսքը իմ էն ասածի մասին ա, որ ՀԱԿ-ը միակ կուսակցությունն ա, որ իշխանության մեջ չլինելով (ինչպես նաև լինելով բավական դժվար վիճակում, էդ թվում հանրային վստահության առումով վերջին հինգ տարվա թերևս ամանստորին կետում) էսպես զանգվածային անդամագրում ունեցավ:
Եթե հա, խնդրում եմ սխալս ուղղես: Լրիվ լուրջ եմ գրում: Որտև ես գրելուց ուզում էի գրել «կարծես թե», որտև վստահ չէի, բայց պարզապես չկարողացա համարժեք դեպք հիշել: Միակը, որ հիշեցի, Օրինաց Երկիրն էր, որ մի պահ լիքը անդամագրում ունեցավ, բայց դե էդ ժամանակ ինքը բավական ռեսուրսներ ուներ, Արթուր Բաղդասարյանը կարծեմ դեռ ԱԺ նախագահ էր: Ես որքան հիշում եմ, նույնիսկ ԱԺՄ-ները սենց զանգվածային մուտք չեն ունեցել: Բայց չեմ բացառում, որ սխալ եմ ասում ու խնդրում ուղղել, եթե սխալ եմ, օրինակներով:
Էջանիշներ