Chuk-ի խոսքերից
Բեր օրինակներ, հակառակ դեպքում հասարակ զրպարտախոս ու ստախոս ես, այսքան բան:
հ.գ. Տրիբուն ձյա, երբ խոսում ես ագրեսիվ պաշտպանության մասին, խնդրեմ ուշադիր եղիր նաև ագրեսիվ մեղադրանքներին: Ընդ որում ուշադիր եղիր ինչ են ասում ու ոնց են ասում: Խնդիրը շատ պարզ ա, նույնիսկ եթե մեր բառադի միշիկ ախպոր ասած այդ մարդկանց մեջ կան նախկին պաշտոնյաներ (իհարկե կան, օրինակ մեզ հետ է նախկին ԱԳ նախարար Վահան Փափազյանը, կուսակցությունը եղել է 1991-1998-ին իշխող, հետևաբար լրիվ տրամաբանական ու նորմալ է, որ այնտեղ կան նաև նախագահի աշխատակազմում ու տարբեր նախարարություններում աշխատածներ), ու եթե կան նաև բիզնեսով զբաղվողներ (այս պահին կարծես թե առանձնապես խոշոր բիզնեսմեն չկա մեր շարքերում, չհաշված գուցե Հանրապետական հիվանդանոցի տնօրենին, ով ի դեպ ՀՀՇ-ից չի եղել, մինչ այս անկուսակցական է եղել, իսկ մյուսների մեջ եթե կան բիզնեսով զբաղվածներ, ապա փոքր բիզնեսով որպես կանոն, ինչը մեր մեջ ասած լավ ու դրական երևույթ ա, քանի դեռ չի ուղեկցվում օրենքի խախտումով, իսկ այս դեպքում Բառադի ախպերը լինի, ով ուզում ա լինի, դժվար թե կարողանա օրենքի խախտման օրինակ բերել՝ դրա բացակայության պատճառով), ահա ուրեմն եթե նույնիսկ կան այդպիսիք, ապա դա մեր բառադին ներկայացնում ա ուրիշ տոնայնությամբ ու ուրիշ նամյոկով (չէ՞ որ ես էլ, դու էլ գիտենք խոսքի արժեքը, հասկանում ենք թե ոնց կարող են նույն բանը ներկայացնել և՛ դրական տրամադրելու, և՛ բացասական տրամադրելու համար): Էլ չասած, որ այդ իր Բիզնեսմեն ու նախկին պաշտոնյա անվանումները փորձում է կպցնել մեծամասնության վրա, որն ուղղակի ծիծաղելի ա ու սուտ: Ու ասա ինձ, ի՞նչ անեմ այդ դեպքում, ընկնեմ տաֆտալոգիկ քննարկմա՞ն մեջ, ծամելով ու ծամծմելով մեջ նետված թեման, ինչը երևի իրա ցանկությունն է, թե՞ անտեսեմ, ոմանց մոտ տպավորություն ստեղծելով, որ իր շեշտադրումներն ուրեմն ճիշտ էին, որ հակադարձող չկա, թե՞ ամեն դեպքում ագրեսիվ հակադարձեմ, ի ցույց դնելով իր արածը:
Էջանիշներ