Zodiac-ի խոսքերից
Բազմիցս ասվել, գրվել է, որ ԲՈԼՈՐ նախկին այն ՀՀՇ-ականները, ովքեր նախ ՀՀՇ -ի կազմով մտել էին ՀԱԿ Դաշինքի մեջ, իսկ այսօր արդեն անդամագրվել են նոր ՀԱԿ կուսակցությանը, նախկինում , երբ ՀՀՇ-ն էր երկրի տերն ու տնօրենը, եղել են այս կամ այս կամ այն ռանգի չինովնիկներ, կամ նրանց հետ սերտ կապեր ունեցող, ՀՀՇ-ական բիզնեսմեններ:
Բազմիցս ասվել, գրվել է ԱՅԴ ՄԱՍԻՆ, ու ոչ մի անգամ հոդաբաշխ հերքում չի եղել, ոչ մի լրագրողի դատի չեն տվել:
Դա, իհարկե ,բնավ չի ենթադրում, որ բոլոր նախկին ՀՀՇ-ական չինովնիկներն ու բիզնեսմեններն են հիմա անդամագրված նոր ՀԱԿ կուսակցությանը, խոսքը միայն նրանց այն մասի մասին է գնում, ովքեր անդամագրված են:
Դրա համար բերածդ օրինակները տեղին չէին:
Եթե նրանք բոլորը, նկատի ունեմ միայն այն նախկին ՀՀՇ-ականներին, ովքեր անդամագրվել են ներկայումս նոր ՀԱԿ կուսակցությանը, սխալ և հերյուրանք են համարում վերոհիշյալ պնդումները, որոնք, էլի եմ կրկնում, ես իմ գլխից չեմ հնարում, այլ միայն հենվում եմ զլմ-ներից իմ ստացած ինֆորմացիայի վրա, եթե դրանք հերյուրանքներ են, դրանից էլ հեշտ բան, թող հերքեն փաստերով, թող բաց աղբյուրներում, ինչու չէ,նաև այստեղ, ակումբում մանրակկիտ հրապարակեն իրենց կենսագրությանն ու այդ թվերին իրենց ձեռք բերված ունեցվածքի մասին տվյալները, ու դրանով շատ հանգիստ կփակեն զազրախոս և զրպարտող լրագրողների բերանները, մենք էլ կիմանայինք, հավատալ այդ զլմ-ներից ստացված ինֆորմացիային, թե ոչ:
Թող անեն, չէ՞ որ նրանցից անընդհատ հրապարակայնության և թափանցիկության մասին , ժողովրդավարական բարձր արժեքների մասին ճառեր ենք լսում:
Էջանիշներ