''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Sambitbaba (04.04.2019), Smokie (30.06.2018), Ծլնգ (16.06.2018)
Սիրուն են, պարում:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Sambitbaba (04.04.2019)
Ֆրանց Քսավեր Վինթերհալթերի ամենալավ աշխատանքներից մեկը:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Smokie (04.02.2019)
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Sambitbaba (04.04.2019), Յոհաննես (04.04.2019)
Quintett, Urmuli, Narnari.
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Էսօր վանք էի գնացել, վերհիշեցի իմ ապրած լավ ու վատ օրերը: Եկեղեցում՝ տատիկիս հիշատակին մոմ վառեցի: Իմ սիրելի տատիկ, ես քեզ երբեք չեմ մոռանա: Էն ժամանակ, երբ վանքում էինք ապրում, էս երգը հաճախ էի լսում:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Հիմա ծանր ժամանակաշրջան ա ինձ համար, այնքան ծանր, որ նույնիսկ վանքում ապրածս տարիներին եմ, երանի տալիս: Ներկա պահին ես 3 ճգնաժամ եմ, ապրում: Էս տարի անհաջող տարի էր, ո՛չ միայն ինձ համար, այլ նաև հարազատներիս: Չորս հոգի հարազատ կորցրի, երեք հոգի էլ ծանոթ մահացան: Էն երիտասարդ բարի աղջիկն էլ, մահացավ, ով շատ էր ուզում ապրել: Էհ, չգիտեմ, մի տեսակ շատ տխուր եմ, տեղս չեմ գտնում:
Վերջին խմբագրող՝ erexa: 28.12.2019, 23:27:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
boooooooom (19.03.2021), Sambitbaba (03.03.2021), Varzor (29.12.2019)
Beautiful Japanese Music - Cherry Blossoms.
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Sambitbaba (03.03.2021), Varzor (28.01.2020)
Իսպանիայի չոլերում:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
boooooooom (19.03.2021), ivy (29.02.2020), Sambitbaba (03.03.2021), Smokie (21.09.2020), Varzor (02.03.2020), _Հրաչ_ (01.03.2020), Բարեկամ (23.04.2021), Գաղթական (29.02.2020), Ուլուանա (04.03.2021)
Այսօր, Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է:
Վերջին խմբագրող՝ erexa: 03.03.2021, 13:22:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Sambitbaba (03.03.2021), Varzor (09.03.2021), Աթեիստ (04.03.2021), Գաղթական (03.03.2021)
Այսօր, Էլենի հետ զրուցում էինք, դեսից-դենից, պատմում էր, որ մարտի 16-ին իր ծնունդն էր: Դե ես էլ, ուշացումով, շնորհավորեցի իր ծնունդը: Հետո, մեր խոսակցությանը միացավ Ինգրիդը, որը հարցնում էր, թե ո՞ նց անցավ ծնունդը, Էլենն էլ, պատմում էր, որ մի քանի հոգի բացիկ էին, ուղարկել, իսկ աշխատակիցները ծաղկեփունջ: Հետո ասաց, որ կորոնայի հետ կապված չէր նշել, չանցավ էնպես ինչպես, որ պետքն է, բայց ամեն դեպքում լավ էր: Քիչ անց, Ինգրիդը գնաց և մենք շարունակեցինք մեր զրույցը: Ասում եմ, Էլեն, իմ ծնունդը գիտես ո՞ նց ա, անցնում, զանգում են, բարեկամ, ծանոթ ու բոլորը կարծես թե, նույն բանն են, մաղթում, առողջություն, երջանկություն և ամուսնություն: Պետք է, անպայման նշեն, որ այս տարի պետք է, անպայման ամուսնանամ: Իսկ դա ի՞նչպես է, քեզ համար, հարցրեց Էլենը, ասում եմ, ո՞նց պետք է, լինի, ես սկսում եմ, անհանգստանալ և նյարդայնանալ: Այնուհետև, հիշեցի իմ մանկությունը, դե իրեն էլ չպատմեցի, բայց էստեղ կգրեմ: Ուրեմն՝ հիշեցի այն, որ երբ մենք Հայաստանում էինք, ապրում ու ես դեռ փոքր էի, մեր հարևանուհիները հաճախ էին ասում, երբ մեծանաս ամուսնանաս... Ու մեր բակում մի տղա կար, որն ինձ էր, սիրում, մանկական սիրով: Հարևանուհիներից մեկն էլ, տեղյակ էր ու ինձ ասում էր, այ երբ մեծանաս, քեզ կամուսնացնենք էդ տղայի հետ: Իսկ ես քանի որ, էդ տղուն չէի սիրում, չէի էլ ցանկանում, մեծանալ ու մի բան էլ, էդ տղայի հետ ամուսնանալ: Փոքր ժամանակ, ես մտածում էի, որ երբ մեծանամ, ինձ համար պետք ա, ինչ-որ փեսացու ընտրեն: Սկսել էի, չերազել մեծանալու ու առավել ևս ամուսնանալու մասին: Էդ մեծանալու պրոցեսն, ինձ համար միշտ ցավոտ երևույթ է, եղել ու շարունակում է, ցավոտ մնալ: Ու իմ մականունը լրիվ համապատասխանում ա, իմ հոգեվիճակին, ես երեխա եմ ու հուսով եմ, որ հոգով միշտ էլ, երեխա կմնամ: Հետո, Էլենն ու Լիլիանը շարունակեցին խոսել, ամուսնության մասին: Երկուսն էլ, ի դեպ բաժանված են: Էլենն ասաց, որ կուզենար նորից ամուսնանալ, իսկ Լիլիանն այլևս չի ուզում: Հետո, հարսանիքից ու հարսի շորերից էինք, խոսում: Էլենն ասում, որ երբ ինքը փոքր էր, երազում էր, հարսի շոր հագնելու մասին: Իսկ ես արդեն, իմ մանկական երազանքը կատարել եմ, մտքիս մեջ ասացի, փոքր ժամանակ, հասցրել եմ, հարսի շոր հագնել:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
boooooooom (19.03.2021), Նաիրուհի (19.03.2021), Ուլուանա (19.03.2021)
Փոքր ժամանակվանից մինչև հիմա, ինձ մոտ, որ պատմում են, ինչ-որ մեկի մասին, ում ես դեռ չեմ տեսել իրական կյանքում ու ով ինձ հետաքրքիր ա, ինձ մոտ միշտ ցանկություն ա, առաջանում տեսնել այդ մարդուն: Եթե կենդանի ա, տվյալ մարդը, ապա իրականում, իսկ եթե մահացած ա, նկարով: Ու էդպես 2000 թ-ին երբ մահացավ պապիկիս մայրը՝ Տիրուն տատիկը, 99 կամ գուցե 100 տարեկան հասակում, ես էդպես էլ, չհասցրի իրեն տեսնել իրական կյանքում: Դեռ այն ժամանակվանից մինչև հիմա, ես ցանկանում էի, տատիկին տեսնել նկարով: Բայց քանի որ մեր տանը չկար իր նկարը ու պապիկենցս տանն էլ, չկար նկարը, էդպես էլ, տատիկին չտեսա նկարով, երկար տարիներ շարունակ: Եվ էդպես էլ, հույսս արդեն կտրել էի, որ երբևէ կարող ա, տեսնեմ տատիկին նկարով: Բայց իմ տարօրինակ ու անհասանելի ցանկությունները, երազանքները չգիտես ոնց, ինչ-որ ձև կատարվում են: Ու էս վերջերս, տատիկի նկարը լրիվ պատահական, իմ հարազատներից ինչ-որ մեկը ուղարկել էր, հայրիկիս ու պապան էլ, ինձ ցույց տվեց Տիրուն տատիկի նկարը: Սպասված ցանկությունը վերջապես կատարվեց: Սա լավ նորությունը, իսկ հիմա վատը:
Այսօր իմացա, որ պապիկիս մորաքույրը, մահացել ա, երեկ: Հաստատ չգիտեմ 98, 99 կամ գուցե 100 տարեկան հասակում: Ամեն դեպքում՝ կապ չունի մարդը երիտասարդ ա, թե՞ ծեր, միևնույն ա, ցավոտ երևույթ ա, որ մարդը մահանում ա: Ու ինքն էլ, մահացավ հենց նույն օրը, ինչ պապիկս: Հոգին լուսավորվի, ես միշտ իրեն կհիշեմ ու եկեղեցում մոմ կվառեմ իր հիշատակին:
Վերջին խմբագրող՝ erexa: 20.04.2021, 00:00:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Կար ժամանակ, որ ես ո՛չ մի կոնկրետ երազանք չունեի, սովորելու կամ աշխատելու հետ կապված: Եվ առհասարակ, երազանքներով չէի ապրում: Իմ միակ երազանքը, այն ժամանակ, Հայաստան ետ վերադառնալն էր, բայց քանի որ մերոնք, կպած, ուզում էին,Հոլանդիայում ապրել և ես էլ, մենակ չէի ուզում և չէի էլ կարող Հայաստան ետ վերադառնալ, ստիպված մնացի այստեղ, մերոնց մոտ: Իհարկե շատ դժվարություններով, որովհետև Հայաստանից բաժանվելը շատ ծանր նստեց ինձ վրա: Քանի որ Հոլանդիայում ապրել չէի ուզում, ո՛չ սովորելու ցանկություն ունեի, ո՛չ ընտանիք ստեղծելու ցանկություն, ո՛չ էլ, ինչ-որ մի բանով զբաղվելու, առհասարակ ապրելու ցանկություն չկար: Եվ ցավոք՝ ես ընկա դեպրեսիայի գիրկը: Երկար տարիներ շարունակ, մոտ 14 տարի, ծանր դեպրեսիաներ ունեցա: Ու մարդիկ ծանոթներ և այլն հաճախ ինձ հարցնում էին, ի՞նչ ես ուզում դառնալ, ի՞նչ մասնագիտություն ես ուզում ընտրել, ես էլ հա պատասխանում էի, չգիտեմ: Չգիտեմ չգիտեմ ու չգիտեմ: Մի երկու տեղ ընդունվեցի սովորելու, կիսատ պռատ սովորեցի, բայց դարդերիցս էդպես էլ, չստացվեց մի բան ավարտել: Հետո, մեր տանը մի հետաքրքիր գիրք կար, ինչ-որ փիլիսոփաների մասին գրված, Էրասմուսի, Սպինոզայի ու էլի մի քանի այլ փիլիսոփաների: Ես երբեմն կարդում էի, այդ գիրքը և ինձ մոտ փոքր ինչ հետաքրքություն սկսեց առաջանալ, դեպի փիլիսոփայությունը: Ես նախկինում, իհարկե լսել էի, փիլիսփայության մասին, բայց իմ մտքով երբեք չէր անցնում, որ այդ բարդ գիտությունը կարող է, երբեև ինձ հետաքրքիր լինել կամ ինչ-որ կերպ դուր գալ: Այս վերջերս, սկսեցի հասկանալ, թե որտե՞ղ կուզենայի սովորել, ինչո՞վ կուզենայի զբաղվել, ի՞նչ աշխատանք կուզենայի ունենալ և այլն: Ես էլ, էսպես ասած շատերի նման սկսեցի երազել, ինչ-որ երազանքներով ապրել: Հասկացա, որ կուզենայի փիլիսոփայություն սովորել, այդ գծով ինչ-որ աշխատանք ունենալ, հենց մեր տան ճաշասենյակում կուրսեր տալ մարդկանց, կամ իմ սեփական դպրոցն ունենալ, անպայման չի ինչ-որ մի մեծ տարածք լինի: Բայց քանի որ, ես սուպեր խելացի էրեխա չեմ, ինձ դժվար հաջողվի իմ երազանքերն իրականացնել: Այս երազանքը, ուղղակի կմնա ինչ-որ մի երազանք, իմ սրտում: Իսկ ինչ վերաբերվում ա, Հայաստան վերադառնալու երազանքիս, մի ձև հիմա ինձ թվում ա, որ ես Հայասատանում էլ, այլևս մարդավարի ապրել չեմ կարողանա: Մեկ-մեկ էլ, երբեմն երազում եմ, Իսպանիայում ապրելոււ մասին, բայց քանի որ ես այնտեղ էլ, իմ գլուխը պահել չեմ կարողանա, կմնամ այստեղ՝ Հոլանդիայում:
Վերջին խմբագրող՝ erexa: 11.05.2021, 00:18:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ