User Tag List

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 124 հատից

Թեմա: Երեխայական օրագիր

  1. #31
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմների մի մեծ հավաքածու ունեմ ընդհանուր առմամբ: Թե´մարդկանց հետ շփվելու առումով, թե´որոշումներ կայացնելու առումով, թե´կյանքի այլ հարցերի առումով: Ինքնազարգացման առումով, ես բավականին կաղում եմ, ու դա իմ թույլ կողմերից մեկն ա, ինքս չեմ սիրում ինքնազարգացման պրոցեսը, քանի որ այս առումով, ես նորմայից շատ զգացմունքային եմ ու դա հեչ լավ չի: Ըստ Բ...ի ինքնազարգացումը կարևոր ա, բայց որ դու մի բանից կաղում ես, դա հասկանալը նաև շատ բարդ ա: Ի՞նչն եմ, ես շատ սիրում, ինքնաճանաչման պրոցեսը: Ես երազում եմ, ինքս ինձ ճանաչել ու սովորել ապրել ինքս ինձ հետ: Ինքնազարգացումն ու ինքնաճանաչումը բնականաբար կապ ունեն իրար հետ: Այսինքն՝ ես պետք է, փորձեմ ավելի շատ աշխատել ինքնազարգացման վրա: Ու հավասարակշռել դա: Երևույթների հավասարակշռությունը կարող ա, ինչ-որ տեղ արհեստական թվալ, բայց մյուս կողմից, ըստ իս, դա օգնում ա, որպեսզի մարդը հոգեպես շատ չծանրաբեռնվի ու հավասարակշռված ձևով աշխատի իր թույլ կողմի կամ կողմերի վրա: Եվ ըստ իս, ինքնաճանաչման պրոցեսն օգնում ա, որպեսզի մարդը կարողանա հաշվի նստել իր զգացմունքների հետ ու ճիշտ ձևով հավասարակշռել դրանք:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (27.07.2015), Նիկեա (23.07.2015)

  3. #32
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանուր առմամբ, ես ո´չ միայն փորձում եմ, հաշվի նստել ինքս ինձ հետ, այլ նաև իմ դիմացինների: Եթե X մարդը, չի ուզում, որ Y մարդը ներկա լինի մեր հանդիպմանը, ապա այդ դեպքում աշխատում եմ, խնդիր չսարքել: Հատկապես, որ ինձ համար, տարբերությունն այդքան էլ մեծ չի: Ես միևնույն ա, ո´չ X-ին եմ, վստահում, ո´չ էլ Y-ին: Իսկ եթե, X-ը կհարվածի իմ մեջքից, (էդ արդեն նորություն չի, ինձ համար) որպեսզի չոր դուրս գա էս իրավիճակում, չգիտեմ, նախանձից ելնելով կամ ուրիշ մտքերով,(վատացնելով Y-ի հարաբերություններն ինձ հետ) ապա այդ դեպքում մնում է, միայն խղճալը: Հա ու հիշեցնեմ, էն մարդիկ, որոնք ինչ-որ տարիքից սկսած, չեն ուզում կամ չեն կարողանում աշխատել, երեխա տարիքից եկող խնդիների վրա, ապա տարեց տարի, ավելի ա իրենց մեջ խորանում էդ խնդիրը ու սկսում են, ավելի գազազել: Չարանալով տարեց տարի, նրանք դադարում են, մարդկային լինել: Հա, ես էս առումով, անհանգստանում եմ, X-ի համար, որովհետև սիրում եմ, իրեն:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (29.07.2015)

  5. #33
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (01.08.2015)

  7. #34
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու ամիս առաջ, վերջապես ինքս ինձ համոզեցի, վերցնել ու թերթել, էն գիրքը, բայց քանի որ գիրքը, հիմնականում՝ մամայիս հորաքրոջ ամուսնու մասին ա, ցանկություն չէի ունենում ուսումնասիրել: Ու էսպես գիրքը թերթում էի, մեկ էլ տեսնեմ, պապիկիս նկարը, մի փոքր հատված գրված իր մասին, պապիկիս եղբոր նկարը ու էլի մի փոքր հատված գրված իր մասին, քրոջ նկարը ու էլի ինչ-որ հատված իր մասին, քրոջ երեխաների նկարները ու գրված իրենց մասին, քրոջ թոռների նկարները: Մամայիս տատիկի նկարը, իր ամենամեծ թոռնուհու հետ, պապիկի նկարը, իմ տատիկի նկարը, մորաքրոջս ու էլի ուրիշ հարազատների նկարներ ու հատվածներ գրված հարազատներիս մասին: Գրքում նաև գրված ա, ընդհանուր մեր գյուղի մասին, դպրոցի պատմության մասին: Ամենասկզբից, թե´ ինչպե՞ս են, մարդիկ ապրել և այլն: Մի խոսքով հետաքրքիր ա երևում գիրքը, մնում ա Ժամանակ գտնեմ ու կարդամ: Դեռևս կարդացել եմ, մի քանի թերթ: Ու եթե Ժամանակ գտնեմ, ընդհանուր ամփոփումը հետագայում կգրեմ:

    Հեյ ջան, ղափամա, համով հոտով ղափամա: Վերջապես առիթ եղավ, ուտելու ղափաման: Ինչ-որ ավելի համով բան էի, պատկերացնում կամ եփողն ինչ-որ բան էն չէր արել: Ամեն դեպքում՝ կուզենայի էլի ղափամա ուտել, բայց լավ խոհարարի պատրաստած ձեռքերով:

    Հիմա անցնենք ինքնազարգացման մասին: Էն ինչ-որ ինքս ինձ խոսք էի, տվել մինչև փետրվար անելու, մեկն արել եմ արդեն: Մնաց երկրորդը: Ես զգում եմ, որ այս ամենը դԺվար ա, ինձ համար, ծանր, բայց հետաքրքիր: Հուսով եմ կձգեմ: Դեռևս դիմանում եմ: Նյութը շատ ա, տեքստերն էլ բարդ են: Մի էջի բառերի կեսը չեմ հասկանում: էս ընթացքում, մամայիս հետ Ամստերդամ էինք գնացել: Ինչի մասին, որ կարդում եմ, ուզում եմ սաղ տեսնեմ: Այ քեզ անհամբեր երեխա: Մի խոսքով՝ վերջապես տեսա Ռեմբրանդի ամենահայտնի նկարը ու էլի ուրիշ նկարներ: Լավ գործեր շատ կային, ափսոս Ժամանակը քիչ էր: Համարյա էն նկարները, որոնք տեսել եմ, դրանք գրել եմ, որ չմոռանամ:

    Առաջին սեր, երկրորդ սեր, երրորդ սեր, էլ չգիտեմ, որ երրորդ սեր, սեր, սեր, սեր բայց էն եմ հասկանում, որ առաջին սերը, որը շատերի համար ուրիշ ա, դա էլ կարա տարիների ընթացքում փլուզվի, Էս առումով էլ, շատ տխրեցի, ցավոք շատ բան չեմ կարող գրել էս թեմայով... Բայց էս երգը կհիշեցնի, մի ամբողջ կյանք, սկզբից մինչև հիմա, դա հաստատ:

    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.06.2016), Valentina (27.10.2015)

  9. #35
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա անցնենք ինքնազարգացման մասին: Էն ինչ-որ ինքս ինձ խոսք էի, տվել մինչև փետրվար անելու, մեկն արել եմ արդեն: Մնաց երկրորդը:
    Երկրորդն էլ եմ արել: Ուղղակի գրելու ժամանակ չէր լինում: Եվ կարողացա, ճիշտ ժամանակին, հավասարակշռել այն ամենն, ինչը որ պլանավորել էի:


    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես զգում եմ, որ այս ամենը դԺվար ա, ինձ համար, ծանր, բայց հետաքրքիր: Հուսով եմ կձգեմ:
    Ու ձգեցի մինչև վերջ: Ասեմ, որ, բավականին անսպասելի էր: Ծանոթացա հետաքրքիր մարդկանց հետ: Ու կարծես, մի նոր աշխարհ ա բացվել ինձ համար: Դեռ ուզում եմ, իրենց հետ ճանապարհորդությունների էլ գնամ, տեսնեմ ոնց կստացվի: Աշխատել ա, պետք էս ուղղությամբ:
    Էս ընթացքում ահագին դրական բաներ ա տեղի ունեցել: Իմ սիրած Ballade Pour Adeline-ն եմ սովորել նվագել, Էնաուդիի Passagio-ն: Ապրիլին (Mariah Carey-ի) համերգին էինք, գնացել: Արտակարգ ձայն ունի ու շատ լավ երգեց: Երկար ժամանակ ա, էդպիսի մեծ համերգի չէի եղել: Հետո «Կարմեն» օպերան կինոթատրոնի մեծ էկրանով նայեցինք, բայց ուզում եմ, իրական բեմադրությունն էլ տեսնել: Էնաուդիի համերգին էլ էինք ուզում գնալ, ցավոք չստացվեց: Օրագիր ջան, դե լավ մնա, կհանդիպենք երևի:




    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.06.2016), Նաիրուհի (10.06.2016)

  11. #36
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս ահավոր ծիծաղկոտ եմ, դարձել ու տրամադրությունս հաճախ ա բարձր լինում: Մի խոսքով սիրով եմ, լցված ու պետք ա դուրս հանեմ, թե չէ կխեղդվեմ:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.06.2016), Sambitbaba (12.06.2016), Smokie (14.06.2016), Նիկեա (12.06.2016), Շինարար (12.06.2016)

  13. #37
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր իմ սիրելի Ն...ի ծննդյան օրն է:
    Էս էլ իր սիրած երգը:

    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  14. #38
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագիր հլը տես ի՞նչ երգ եմ գտել:

    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  15. #39
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրուն ա, պարում:

    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  16. #40
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարիները անցնում են, մարդիկ ամուսնանում են, երեխաներ ունենում, իսկ ես չեմ կարողանում որոշել, ուզում եմ, ամուսնանալ, թե՞ ո՛չ: Ու ընդհանրապես՝ որոշում կայացնելն իմ համար դարձել ա, մեծ պրոբլեմ, մի հատ գլխացավանք: Բա, որ հարցնում են, բա երբ ես ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ՞, քիչ ա, մնում արյունը գլխիս խփի: Տրամադրությունս կտրուկ իջնում ա ու ահավոր ներվայնանում եմ: Մի խոսքով՝ հասարակության ճնշումն, էս առումով բավականին մեծ ա: Ուղղակի դիմանալ ա, պետք: Հա ի դեպ, անգամ Միշել Մոնթեն չի դիմացել էդ ճնշմանը:

    Հիմա անցանք ուրիշ թեմայի: Ապրել ցանկանալն ու չապրել ցանկանալը սկսել են, արագ-արագ փոխարինել իրար: Եթե առաջ չապրելու ցանկությունը տևում էր, երկար ժամանակ, հիմա ժամերի տարբերություն ա: Ու չգիտեմ, թե սա որքանով ա, լավ: Համենայնդեպս ես դրական բան եմ, տեսնում: Առաջ գնալու, առաջ շարժվելու նպատակ ունեմ, այսինքն՝ ինձ այս կյանքը պահող զբաղմունքներ ունեմ, սա էլ, ա դրական, կյանքը ապրելու և շարունակելու համար մեծ պաշար ա: Ինչ վերաբերվում ա, կյանքին, այ էս քաոսային ընդհանուր պատկերը, հիմա շատ հասկանալի ա, դարձել ինձ համար: Այ որ տարեց-տարի մտնում ես, էդ ճահիճը, խրվում, ապրելով տարբեր-տարբեր պահեր: Կլինի դա ֆինանսական խնդիրներ, մարդկանց հարաբերությունների հետ կապված խնդիրներ, սիրո, մտերիմների, սիրելի մարդկանց կորուստ և այլ ցավեր, ծանր ցավեր: Այ էս ամենը հիմա լավ հասկանալի ա:



    Իմ դուրը չի՛ գալիս էդ «կին» հասկացողությունը: Դրա մեջ մի ձև մեծական, հասուն, ծանդր բան կա: Ուզում եմ, աղջիկ մնամ, ավելի շուտ աչիկո: Հուսով եմ, էլ ինձ ո՛չ մեկ չի դիմի տիկինով: Գոնե մի տաս տարի: Մեկ-մեկ էլ, Բ...ն ա ասում, դու երիտասարդ «կին» ես, բայց ամեն ինչ իրա տեղն ա, ընկնում, երբ ասում ա, (ja kind) հա երեխա: Մի ձև հոգեհարազատ բան եմ զգում, քանի որ չգիտի, որ էս ֆորումում իմ մականունը «erexa» ա:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.10.2016), Մուշու (07.09.2016)

  18. #41
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի քիչ բամբասանք

    Թիթիզ ու մեծամիտ երևանցիներին չեմ սիրում: Երևանում բնակվող, թիթիզ հարազտներս էլ էին, վրաս ազդում, երբ մեզ տեսնելիս ալարում էին, բարևեն: (Ես համոզված եմ, որ իրենք ուրիշ տեղ ապրեին, էդքան թիթիզ չէին լինի ) Ու ընդհանրապես՝ Երևանն էլ, չէի սիրում: Փոքր ժամանակ, որ մեկ-մեկ գնում էինք, գրեթե լավ հուշեր չունեմ Երևանի հետ կապված: Մի հատ աղջիկ կար երևանցի, ինքը, որ Երևանից գալիս էր մեզ մոտ, մեր հարևանի տուն հյուր, իջնում էր, բակ մեր հետ խաղալու: Ու միակ բանն, որ իմ մտքով անցնում էր, երբ պիտի էս էրեխեն գնա, որ մենք հանգիստ խաղանք: Նենց վատ էներգետիկա ուներ: Չգիտեմ, երևի Երևանի օդից էր: Ու մենակ իմ համար չէր տենց, մյուս երեխեքն էլ իրան չէին սիրում: Հա ու ժարգոնով էլ խոսում էր: Ասենք կոնֆետին ասում էր, կակալ: Դեմքն էլ միշտ դժգոհ էր: Բայց չսիրելով հանդերձ, մեր բակի էրեխեքն իրան չէին նեղացնում, դրա համար էլ, գալիս ամռանը մի 3 ամիս լռվում էր: Ու համարյա ամեն օր, իջնում էր, դուրս խաղալու: Մեր բակը երևի իրան շատ էր, դուր եկել: Ու ինքը տարբերվում էր, բակի երեխաներից: Միանգամից երևում էր, որ երևանցի ա: Էս վերջերս էլ, որ գնացել էինք, Վրաստան, Թբիլիսիում պատահական, փողոցում հանդիպեցինք 3 աղջկա: Պարզվեց, որ Երևանից են: Պատմեցին բան, որ եկել են Թբիլիսի ման գալու, դե ձևերն էլ, իրանցից անպակաս, ասեցին, որ լրագրող են, հարցազրույց են, ուզում վերցնել: Ու պապայիցս էլ, յանիմ հարցազրույց էին, վերցնում: Դուք ձեզ օտար չե՞ք զգում Վրաստանում, հարցրեց մեկը: Պապան էլ, ասեց չէ, ինչի պետք ա, օտար զգամ, ստեղ եմ, ծնվել, ստեղ մեծացել, այ Հայաստանում ինձ ավելի օտար էի, զգում: Մանթո դեմքով գնացին: Ու հետո, մեկ ուրիշից էին, յանիմ հարցազրույց վերցնում: Մի հատ պապիկ էր, նստարանին նստած, մի ձև տանջված դեմք ուներ: Ու անկապ հարցեր էին, տալիս պապիկին, ու հետն էլ հրճվում: Թե՞ ինչի վրա էին, էդքան ծիծաղում, ինչի՞ համար էին, էդքան ծիծաղում, էդպես էլ չհասկացա: Իսկ ինձ թվում էր, դեպի լավին են, փոխվել ավելի համեստ են դարձել, բայց չէ, մնացել էին, նույն թիթիզ, մեծամիտ երևանցիները:
    Վերջին խմբագրող՝ erexa: 13.09.2016, 23:55:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.10.2016), Յոհաննես (13.09.2016)

  20. #42
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ հիմա եմ, հասկանում, թե ինչ խորիմաստ մականուն ունեմ:

    Կյանքը երեխայի է նման. սիրի՛ր նրան, ու նա քեզ կժպտա:

    Դավիթ Ավետիսյան
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (07.10.2016)

  22. #43
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն հոգնեցի, (էն տղու մասին լսելով) արդեն էնքան եմ, մտածել էդ ուղղությամբ, որ մի 4 անգամ երազիս մեջ իրան եմ, տեսել ու ասել եմ, որ իրան չեմ սիրում: Ես իրան չեմ սիրել, չեմ սիրում ու երևի թե չեմ էլ սիրի: Ուղղակի, չեմ ուզում սիրել և վերջ: Ու թե հանկարծ` էդ մարդը ստեղ հայտնվի ու սա կարդա, հուսով եմ, վերջնականապես կհասկանա ու հեռու կքաշվի: Դե 6 տարին քիչ ժամանակ չի... անընդհատ նույն մտքերը... ես համբերատար եմ ու չեմ ուզում իմ ափերից դուրս գամ ու ինչ-որ մարդկանց կոպտեմ էս թեմայով: Տեսեք հա, էրեխուն չջղայնացնեք:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.10.2016), Մուշու (27.09.2016), Յոհաննես (27.09.2016)

  24. #44
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ փոքր էի, մի 6 տարեկան, հեռուստացույցով մի ֆոկուսնիկի շոու էի, նայել, (կարծեմ Հանս Կլոկն էր, բայց լավ չեմ հիշում) ու երազանք ունեի նման շոու իրականում տեսնել: Ու իմ երազանքն արդեն 2 անգամ իրականացել ա: Ու այս երազանքն իրականում, այնքան հեռու էր, այն ժամանակ... քանի որ Հանսը կամ մեկ ուրիշ հայտնի ֆոկուսնիկ դժվար Հայաստան գար, ֆոկուս աներ:

    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sky (12.10.2016), Smokie (25.10.2016), Մուշու (13.10.2016)

  26. #45
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,131
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, վերջապես գտա էս երգը:

    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  2. Ոչ երեխայական շնորհավորանքներ erexa-ին :)
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 31.07.2014, 12:33
  3. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  4. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  5. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •