Օրեր
Օրերը լուռ, օրերը ցուրտ,
Օրերը լերկ, օրերը անիմաստ,
Օրերը նեղ, օրերը խենթ,
Օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած:
Օրեր հարբած, օրեր տարված,
Օրեր կարոտ, օրեր օտարացած,
Օրեր լարված աղեղի պես,
Օրեր աղոթք, կամ անեծքի տրված
Օրերը նենգ, օրերը բութ,
Օրերը ստոր և անիծված,
Եվ սառույցե այս ամրոցում,
Նրա կրակը չի մարած:
Օրեր կորուստ, օրեր նվեր,
Օրեր աղոթք, օրեր առանց «Հայր մեր»,
Օրեր հրաշք, օրեր պարապ,
Օրեր՝ երկար-երկար սատկած ձմեռ:
Օրեր նոր երգ, օրեր ոչինչ,
Օրեր ընկեր, օրեր նոր թշնամի,
Օրեր կնունք, օրեր ծնունդ,
Ի՞նչպես ջնջեմ օրերը կորուստի:




Մեջբերել
Հենց այդ պահին, էգ առյուծն եկավ շակալների մոտ, գողացավ գնուին և փրկեց նրան շակալների ձեռքից: Շակալները դժգոհ դեմքով հեռացան: Էգ առյուծը բռնեց գնուի վզից, տարավ նրան խոտերի մեջ և սկսեց մի քիչ ուսումնասիրել: Հենց այդ պահին, գնուի մայրը վախեցած հայացքով նայում էր իր ձագին, չկարողանալով մոտենալ նրան: Քիչ հետո հուսահատ գնուի մայրը հեռացավ:
Մի որոշ ժամանակ անց, նորածին գնուն ազատվեց էգ առյուծից: Մեկ օրեկան գնուն փնտրում էր իր մորը: Խեղճը 24 ժամ համարյա ոչինչ չէր կերել: Սոված գնուն, գնում էր օտար մայր գնուների մոտ, կաթ ուտելու, բայց ո՛չ մի գնու չեր ուզում կերակրել նրան:
Այս դեպքում` թշնամին ավելի բարի գտնվեց: Հուսահատ թափառելուց հետո, վերջապես գնուն գտավ իր մորը: 
Էջանիշներ