User Tag List

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Երեխայական օրագիր

  1. #91
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր լրանում ա, իմ ակումբ մտնելու 13 -րդ տարին: Այս 13 տարին, ի՜նչ արագ անցավ, կարծես թե երեկ լիներ, որ նոր էի, առաջին անգամ մտել ակումբ: Ժամանակի ընթացքում սիրեցի ակումբն ու ակումբցիներին: Չգիտեմ իրական կյանքում էլ են, ակումբցիները սենց պուպու՞շ, թե՞ մենակ այստեղ են, էդպիսին, բայց ամեն դեպքում, սենց մի տեսակ հոգևոր կապ կա: Ամեն անգամ, երկարատև դադարից հետո, մտածում եմ, տեսնես հո՞ չեն փակել ակումբը ու որ տեսնում եմ, ամեն ինչ նորմալ ա, սիրտս տեղն ա ընկնում: Բայց այս անգամ մտնելուց հետո, մի տեսակ հուզվեցի, ինձ թվում ա, ուղղակի կարոտել էի, ակումբն ու ակումբցիներին:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.11.2023), ivy (08.09.2023), Jarre (09.09.2023), Sambitbaba (24.09.2023), Աթեիստ (10.09.2023), մարդ եղած վախտ (08.09.2023), Ուլուանա (08.09.2023)

  3. #92
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հուշեր մանկությունից

    Այսօր ինչ-որ հուշերի գիրկն եմ, ընկել:

    Փոքր ժամանակ, առաջին անգամ, երբ ես հասկացա, որ ես ինչ-որ մեկն եմ, ով ապրում է, դա Վրաստանում էր, մեր գյուղում տատիկիս տանը: Առաջին մարդն, ում ես հիշում եմ, դա, ո՛չ թե մայրս էր, այլ տատիկս, մայրիկիս մայրը: Երբ մենք Հայաստանում էինք ապրում, խեղճ մայրս աշխատում էր, օրական 12 ժամ դեղատանը, ներառյալ շաբաթ, կիրակի, արձակուրդների էլ, գրեթե չէր գնում, իսկ հայրս գնում էր, Ռուսաստան արտագնա աշխատանքի: Մեզ հաճախ, այսինքն՝ ինձ և եղբորս տատիկս էր, խնամում: Տատիկս հիմնական մեր տանը չէր ապրում, երբեմն գնում էր, մորեղբորս կամ մորաքրոջս տուն, և այնտեղ ապրում, մի ինչ-որ ժամանակ, իսկ տարին մեկ անգամ էլ, այցելում էր, Գերմանիա: Հետո, նորից գալիս էր, մեր տուն և ապրում մեր տանը, մի ինչ-որ ժամանակ: Ես տատիկիս շատ էի, սիրում և շատ էի, կապված իր հետ: Տատիկիս բացակայության ժամանակ, ես և եղբայրս հաճախ էինք, տանը միայնակ մնում, մինչ երեկո: Մենք շատ էինք, սիրում բակում խաղալ: Ամառային և ձմեռային արձակուրդներին, հիմնականում բակում էինք, խաղում, իսկ դպրոցի ժամանակ, ոնց պատահի: Եղբայրս ի տարբերություն ինձ, խելոք էր ու բարի, իսկ ես համ խելոք էի ու բարի, համ էլ կարող էի, լաչառ լինել, երբեմն էլ, հիստերիկ: Պատահում էր, որ մայրս մեզ գումար էր, տալիս ծամոն կամ կոնֆետ գնելու համար, եղբայրս կարող էր, այդ գումարով ծամոն գնել և տալ բակի մյուս երեխաներին: Ինքը շատ խղճող էր և կարող էր, անգամ այդ գումարը, հենց այնպես տալ բակի երեխաներին: Ի տարբերություն եղբորս, ես տանել չէի կարողանում, երբ մայրս իմ շորերը կամ խաղալիքները տալիս էր, բակի մյուս երեխաներին: Որի պատճառով էլ, երբեմն կարող էի, հիստերիայի մեջ ընկնել: Ես այն ժամանակ, մտածում էի, որ երբ մեծանամ 4 դուստր եմ, ունենալու և իմ շորերն ու խաղալիքները նրանց համար եմ, պահելու: Չնայած նրան, որ ես հիմա իբր թե մեծացել եմ, կարող եմ, հագնել ուրիշ մարդկանց հագուստները, որոնց ես ճանաչում եմ ու սիրում, իմ հագած շորեն էլ, նվիրել մարդկանց, որոնց ես ճանաչում եմ ու սիրում: Բայց էդ էներգետիկայի պահը, ինձ համար միշտ էլ, դեր ա խաղացել: Երբեմն դժվարանում եմ, ուրիշի նվիրած իրերը ընդունեմ ու հակառակը, ինձ պատկանող իրերը կամ իմ պատրաստած իրերը տալ ուրիշներին: Սովորաբար աշխատում եմ, անծանոթ մարդկանց հագուստները չհագնել ու իմ հագած շորեն էլ, չնվիրել անծանոթ մարդկանց:

    Երբ ես և եղբայրս տանն էինք, լինում ամեն մեկս հորինում էր, ինչ-որ խաղ ու էդպես խաղում: Երբեմն միասին էինք, խաղում երբեմն առանձին: Եղբայրս կոճի թելերով ֆուտբոլ էր, խաղում, իսկ ես իբր մայր էի, ունեի իմ ընտանիքը, տիկնիկներիս էի, խնամում: Հաճախ նաև հագնում էի, մայրիկիս շորերն ու կոշիկները և որպես ուսուցչուհի խաղում: Ի դեպ ես մինչև 12 տարեկան խաղացել եմ, թե՛ բակում և թե՛ տանը:

    Քանի որ մայրս տարին բոլոր աշխատում էր, մենք մայրիկիս հետ ընդամենը 2 անգամ ենք, գնացել արձակուրդ: Մի անգամ մեր գյուղ, մի անգամ էլ, Ռուսաստան, իսկ ավելի կոնկրետ Կրասնոդար: Հորաքույրս այնտեղ է, ապրում, մի ամառ գնացել էինք, իրենց մոտ հանգստանալու: Կրասնոդարում էլ, լավ ժամանակ անցկացրինք: Այն եմ, հիշում, որ հորաքույրս մի ռուս հարևանուհի ուներ, որն ապրում էր, իր թոռնիկի հետ: Հարևանուհու դուստրը մահացած էր և ինքն էր, խնամում իր թոռնիկ՝ Իվանին: Իվանը կլիներ, մոտ 5,6 տարեկան: Երբ տատիկի հետ գալիս էին, հորաքրոջս տուն հյուր, Իվանը վազելով գալիս էր, դեպի ինձ, գրկում ինձ և ասում յա ծեբյա լյուբլյու: Իվանը չգիտես ինչու՞, ինձ մի տեսակ շատ էր, սիրում: Ես այն ժամանակ կլինեի մոտ 8,9 տարեկան: Հետո այն եմ, հիշում, որ ես մայրս, եղբայրս և հորաքրոջս աղջիկը, մի քանի օրով գնացել էինք, Սև ծով: Ես և եղբայրս լողալ չգիտեինք ու վախենում էինք, ծովի ջրից: Ես այն ժամանակվանից էլ, ամաչկոտ երեխա էի ու չէի, սիրում լողազգեստով հենց այնպես պառկել ծովափին: Հենց չորանում էր, լողազգեստս անմիջապես հագնում էի, շորերս ու ծովափին էդպես պառկում: Մի անգամ էլ, այն եմ, հիշում, որ ավտոբուսով գնում էինք, ինչ-որ տեղ, մի ռուս կին վիճում էր, մամայիս հետ, ասելով, որ դուք գողացել եք, էս էրեխուն, իբր ինձ: Ինձ ռուս էրեխու տեղ էր, դրել: Չնայած, այն ժամանակ արտաքնապես ես նման էի, ռուս էրեխեքին: Փոքր ժամանակ, ծանոթ մարդիկ, ինձ երբեմն ասում էին, նեմկա, այսինքն՝ գերմանուհի, ես ել տխրում էի, ասում էի, ինձ մի ասեք նեմկա, ես հայ եմ: Հլը որ այսքանը, մյուս հուշերն էլ, կապված մանկության հետ, կգրեմ մեկ ուրիշ անգամ:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (24.09.2023), _Հրաչ_ (20.09.2023), Բարեկամ (26.09.2023)

  5. #93
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներես մեզ Արցախ: Կներես մեզ Հայաստան: Կներես, որ մեր ազգի մեջ շատ չեն Նժդեհները, Մոնթեները, (կամ առհասարակ չկան) հրեշտակները: Որ մենք սենց էրեխա մնացինք, երիտասարդ, չմեծացանք, չկայացանք, չուժեղացանք, չկարողացանք ոնց պետքն էր, պայքարել, չիմացանք, թե՞ ոնց պայքարեինք: Ներիր մեզ թույլերիս, ներիր քո զավակներին, ներիր թե՛ կարող ես...
    Վերջին խմբագրող՝ erexa: 27.09.2023, 23:51:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  6. #94
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլի Շակրին «Գալիս է մի պահ, որ դու լրիվ մենակ ես մնում»




    Գալիս է մի պահ, որ դու լրիվ մենակ ես մնում, հասկանում ես, որ քոնը՝ դո՛ւ ես։ Այդ օրը դու վերջապես քաջություն ես ունենում ընդունել, որ աշխարհում՝ միլիոնավոր մարդկանց կողքին, դու մեն մենակ ես։

    Հասկանում ես, որ նրանք, ովքեր կողքիդ են ֆիզիկապես, իրականում բացակա են, չկա՛ն։

    Հասկանում ես, որ ոչ ոքի հետաքրքիր չի քո ցավը, ոչ ոք քեզ չի բուժելու, որովհետև նրանք, ովքեր կտեսնեն ու կլսեն քեզ, իրականում չեն զգա այն, ինչ դու ես զգում, քանի որ քո ցավի տերը միայն դու ես..

    Հասկանում ես, որ բավական է տեսնեն ժպիտդ, սկսում են հավատալ, որ քեզ հետ ամեն ինչ կարգին է, այն ինչ կարևորն այդպես էլ անտեսանելի է մնում։

    Հասկանում ես, որ միշտ դու ժամանակից առաջ ու հետ ես ընկել, որևէ մեկին երջանիկ տեսնելու համար, այդ որևէ մեկը՝ ժամանակ անգամ չի ունեցել, որ քեզ կարդա, մինչդեռ հոգին հասկանալու համար նախ կարդալ է պետք։

    Հասկանում ես, որ քանի դեռ ինքդ քեզ այրել ես, որևէ մեկին ջերմացնելու համար, այդ որևէ մեկը դժգոհելով կրակիդ թեժ լինելուց ջուր է լցրել վրադ, որ մարե՛ս…

    Հասկանում ես, որ այն հազարավոր ձեռքերը, որոնք ամուր բռնել ես կյանքիդ տարբեր փուլերում, որպեսզի վայր չնկնեն, իսկ թե ընկել են բարձրանան, մի օր հանկարծակի բաց են թողնում քո ձեռքը, երբ հասկանում են, որ իրենց ուժից է կախված անդունդ չգլորվելդ։

    Հասկանում ես, որ կյանքի դպրոցը գերազանց ավարտելու համար, մի շատ կարևոր դաս ես բաց թողել, «Ինքդ քեզ գնահատելը»։ Գերազանց տիրապետելով ուրիշներին սիրելու, նվիրվելու արվեստին, մոռացել ես քո մասին, մոռացել ես ինքդ քեզ սիրել, քեզ նվիրվել, քեզ համար ապրել ու դառնալ մի նոր ու չկրկնվող մոլորակ…

    Եվ այո, կյանքում գալիս է մի պահ, որ դու այս ամենը վերջապես հասկանում ու ընդունում ես, բայց միևնույնն է շարունակում ես մտածել, որ դու չես փոխվի, որ դու այդպես էլ ապրել չես սովորի, ոչ ինքդ քեզ համար, ոչ ինքդ քեզ հետ…
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #95
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ես արդար եմ, թե՞ անարդար, բայց էս վիդեոյում ասված խոսքերը սրտիցս են: 12:50-ից սկսած: «Արդարների համար այս աշխարհը բանտ է»: Իմ մոտ էլ ա էդպես, ոնց որ էս աշխարհն ինձ համար բանտ լինի:

    Ու՞ր են գնում հոգիները մահից հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  9. #96
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնաթիռով ինչ-որ տեղ մեկնելուց, ահավոր վախենում եմ: Եթե համարենք, 1 միավորը շատ քիչ վախենալն ա, իսկ 9-ը, 10-ը ամենաշատը ապա իմ վախը կլինի 9-րդ կամ 10-րդ հորիզոնականում: Բայց ինչ սկսել եմ ահավոր վախենալ, մի քանի անգամ ստացվել ա, ինքնաթիռով ինչ-որ վայրեր մեկնել: Երկու անգամ Իսպանիա եմ մեկնել, երկու անգամ Վրաստան, մեկ անգամ Ռուսաստան, մեկ անգամ Կիպրոս, մեկ անգամ Հունաստան և մեկ անգամ էլ, Ֆրանսիա: Պատահել ա, որ մի օրում 2 ինքնաթիռ եմ, փոխել: Միայն, վերջին անգամ մեկնելիս եմ հաբ խմել, վալերիանկա, բայց հաբն էլ համարյա չօգնեց, որովհետև ամբողջ ժամանակ վախեցած և լարված նստած էի, ինքնաթիռի մեջ: Բայց այս վերջին չվերթն այնքան ծանր տարա, որ երևի էլ ռիսկ չանեմ ինքնաթիռով ինչ-որ տեղ գնալ: Ես նախ մեկնելուց առաջ եմ սթրես տանում, համ ընթացքում, համ էլ, հետո: Բայց կարող ա, մի օր գա այն սահմանը, որ ես որոշեմ, պատարստ եմ, այն անցնել ու թռնել: Բացի այդ երկրագնդի օզոնային շերտ չվնասելը կարևոր ա ինձ համար, ուստի` եթե տարին մեկ կամ մի քանի տարին մեկ անգամ ինքնաթիռով ինչ-որ տեղ գնամ, լրիվ նորմալ ա: Ինձնից չեմ նեղանա: Ամենավախենալու չվերթն ինձ համար, Կիպրոս թռնելն ու ետ վերադառալն էր: Մայրիկիս հետ Կիպրոս էինք թռնում, երբ ինքնաթիռը համարյա արդեն վայրէջք էր կատարում, բայց նայում եմ, երկու կողմից էլ, ո՛չ մի ցամաք չի՛ երևում, դեռ ծովի վրայենք: Հիմա ինչ ահավոր մտքեր են ուղեղումս պտտվում, ես արդեն ինձ մի քանի անգամ այն աշխարհ ուղարկեցի, ամենավատ սցենարներով: Վերջը, ինքնաթիռը նորմալ վայրէջք կատարեց: Ետ վերադառնալն էր, ինձ համար սարսափ ֆիլմից: Կիպրոսից էլի, ես ու մայրս ետ էինք վերադառնում Բրյուսել, եղանակն այդքան էլ լավը չէր ու նորից վայրէջք կատարելիս, էս ինքնաթիռը ոնց էր ցնցնվում, կարծես, ո՛չ թե ինքնաթիռում նստած լինեինք, այլ ավտոբուսում: Էդտեղ էլի, նույն վատ սցենարով մտքերն ունեի: Մի խոսքով՝ մինչև տեղ հասանք, էն աշխարհ գնացի ու ետ եկա: Մի անգամ էլ, Ամստերդամից Գերմանիայի ինչ-որ քաղաք էինք թռնում, մեկ էլ հաղորդեցին, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիր ունի ու ետ պետք ա, վերադառնանք, այսինքն՝ Ամստերդամի օդանավակայան: Բա էդ ժամանակ ինչ վատ էի, լավ ա պանիկաներ մոտս չսկսվեցին: Մի խոսքով՝ էս ինքնաթիռն էլ, նորմալ վայրէջք կատարեց Ամստերդամում, մի ինչ-որ ժամանակ սպասեցինք ինքնաթիռի մեջ, էդ տեխնիկական խնդիրը երևի էդպես էլ չլուծվեց, նստեցինք մեկ այլ ինքնաթիռ ու ետ թռանք նորից Գերմանիա:

    Մի աշխարհագրության ուսուցիչ ունեի, մի անգամ դասի ժամանակ ասաց. եթե հնարավորություն ունենաք ճանապարհորդելու ապա ձեզ խորհուրդ կտայի գնաք Կանարյան կղզիներ, իսկ ավելի կոնկրետ Գրան-Կանարիա, որովհետև կղզիներից ամենսիրունը, Գրան-Կանարիան ա: Մեկ էլ ասաց, ձեզ նաև խորհուրդ կտայի Ամերիկա գնալ, Լաս Վեգաս քաղաքը տեսնելու: Ես իր էդ ասածները լավ միտքս պահեցի ու սկսեցի երազել, գնալ տեսնել էդ Գրան-Կանարիա կղզին: Ամերիկա գնալը, իսկ ավելի կոնկրետ, Լաս-Վեգասը իմ երազանքների մեջ չմտավ ու եթե երբեք էլ չգնամ, դժվար թե փոշմանեմ: Անցան տարիներ, մի օր որոշեցինք գնալ մի տեղ հանգստանալու: Ես առաջարկեցի գնանք Կանարյան կղզիներ, իսկ ավելի կոնկրետ Գրան-Կանարիա: Պատմեցի, ուսուցչուս ասածն ու որոշեցինք գնալ այնտեղ: Բայց քանի որ Գրան-Կանարիա գնալու համար, հարմար տոմս չգտանք, որոշեցինք մեկ այլ կղզի գնալ, Տեներիֆե: Ու էդպես էլ արեցինք: Գնացինք Տեներիֆե կղզի հանգստանալու: Ես, մայրս, մորեղբորս կինն ու մորեղբորս աղջիկը: Արդեն վերևում գրեցի, որ ես ինքնաթիռներից ահավոր վախենում եմ, բայց նկարներին նայելով, Տեներիֆն ինձ այնքան գրավեց, որ վախիս մասին, անգամ մի պահ մոռացա: Ուրեմն՝ 2010 թ-ի օգոստոսի 13-ին, ուրբաթ օր էր, նստանք ինքնաթիռ, չվերթը Ամստերդամից ուղիղ Տեներիֆ էր: Չնայած վախերիս, ես սիրում եմ, ինքնաթիռի մեջ պատուհանի մոտ նստել: Ամբողջ չվերթի ժամանակ, պատուհանից դուրս էի, նայում: Հիշում եմ, որ շատ լավ ժամանակ անցկացրինք Տեներիֆեում: Կյանքիս մեջ առաջին անգամ Ատլանտյան օվկիանոսն էի, տեսել: Ո՞վ կպատկերացներ Հայաստանում, որ ես կարող ա, իմ կյանքի մեջ Ատլանտյան օվկիանոսը երբևէ տեսնեմ: Այնքան ուրախ էի, որ ուրախությանս չափ ու սահման չկար: Կղզու բնությունը շատ սիրուն էր, եղանակը շատ ընտիր, 40+ մենք չինք զգում: Անընդհատ տաք պտտվող քամիներ: Ո՛չ մի մոծակ չկար, բայց կարիճներն էին, շատ: Հաճախ լողում էինք, օվկիանոսում, հետո պառկում ափին: Երեկոները զբոսնում էինք կամ որևէ սրճարանում նստում, կենդանի երաժտության ներքո: Մի խոսքով՝ շատ հաճելի մթնոլորտ էր, տիրում Տեներիֆեում: Մի անգամ գնացինք փոքր նավով, դելֆիններ տեսնելու: Ես դելֆիններ շատ եմ, սիրում և այդքան շատ դելֆին կյանքիս մեջ առաջին անգամ էի տեսնում: Այդ ժամանակ էլ, ինձ շատ լավ զգացի: Հետո մի անգամ էլ, մեքենայով գնացինք, Էլ Թեյդե հրաբուխը տեսնելու, որը նույնպես գտնվում ա, Տեներիֆեում: Ինչ խոսք շատ սիրուն էր: Մի օր էլ, տիտանիկի նման մեծ նավով, գնացինք Տեներիֆեից մեկ այլ կղզի՝ Գոմերա: Նման մեծ նավ կյանքիս մեջ առաջին անգամ էի տեսնում: Ես նավերից էլ եմ, ահավոր վախենում, բայց ինձ հաջողվեց էդ նավն էլ, նստել: Գոմերա կղզին չէի ասի, որ շատ սիրուն էր, ի տարբերություն Տեներիֆի, բայց հետաքրքիր էր: Ընդհանուր առմամբ քաղցր հուշեր ունեմ կապված Տեներիֆեի հետ: Շնորհակալ եմ, իմ ուսուցչից, որ մեզ ասաց Կանարյան կղզիների մասին: Երազում եմ, մյուս կղզիներն էլ տեսնել, հատկապես, Գրան-Կանարիան:
    Վերջին խմբագրող՝ erexa: 09.10.2023, 03:09:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  10. #97
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես բավականին իզոլացված և համեստ կյանքով եմ, ապրել ու շարունակում եմ, ապրել: Խմել ա, ծխել ա, ակումբներ գնալն, ինձ համար միշտ էլ, խորթ ա եղել:

    Հանկարծ, ինչ-որ մեկը չհայտնվի իմ կյանք ու ցանկանա ինձ հետ ընկերանալ, քշում եմ, խեղճ մարդկանց իմ ասպարեզից:

    Այս տարի, մարտի 24-ին ուրբաթ օր էր, գնացել էի դաշնամուրի դասի, քաղաքի կենտրոնում ա, դասիս վայրը: Դասից հետո, գնացի շուկա միրգ գնելու և այնտեղ պատահաբար տեսա Ջ...ին, ծանոթներիցս մեկին, որը Խորվաթացի երիտասարդ կին ա: Ջ...ն երբ ինձ տեսավ, ուրախացած մոտեցավ ինձ ու գրկեց: Չնայած նրան, որ այդքան էլ, լավ ծանոթներ չենք, ճիշտն ասած անակնկալի եկա: Ես էլ, ուրախացած իրեն գրկեցի: Մի քիչ խոսեցինք, դեսից դենից, թե՞ ես ինչով եմ, զբաղվում, ինքն ինչով: Ուրախացա, որ ընդունվել էր, աշխատանքի: Խոսակցության վերջում, նորից համարս ուզեց, ցանկացավ կապի մեջ լինենք: Մի քիչ մտածելուց հետո, նորից մերժեցի, չտվեցի համարս, որից հետո էլ, ինքը մի քիչ տխրեց: Խեղճը երևի մտածեց, թե՛ իրեն չեմ հավանում: Ու էդպես հաջող արեցինք: Քիչ անց գնացի սրճարան, միայնակ սուրճ խմելու:

    Ամբողջ ժամանակ սրճարանում նստած մտածում էի, ճիշտ արեցի, որ Ջ...ին համարս չտվեցի, թե՞ սխալ էր: Մտածում էի իր մասին, որ ծնողներ չունի, քրոջ և մյուս հարազատների հետ կապն այդքան էլ, լավ չի, նախկին ամուսինը բանի պետք չէր: Ինքը շատ սիրուն նկարում ա, մի անգամ պատմեց, որ ամուսինը պատռում էր, նկարածները, գրեթե միշտ դժգոհ էր, իրենից ու էլի լիքը տենց տխուր բաներ: Ունի չունի մի որդի ունի: Ինքը մենակ ա, ապրում և մարդկանց հետ շփում ա, փնտրում: Այս ծանոթուհիս ուղղակի շփվելու, սիրո և ուշադրության կարիք ունի, ոնց որ մարդկանց մեծ մասը: Ու երևի իմ մեջ էր, գտել հարազատ հոգի: Բայց քանի որ ես, մարդկանց կողմից տրամվայի եմ ենթարկվել, չկարողացա Ջ...ին մոտ թողնել ու վստահել: Ես չեմ կարողանում մարդկանց վստահել: Հետո բարկանում եմ, ինքս ինձ վրա, որ չկարողացա էդ սահմանն անցնել ու Ջ...ի հետ ընկերանալ: Ինքը նույն խնդիրների միջով ա, անցել ինչ ես, ախր ինքն ինձ լավ կհասկանա: Չգիտեմ: Ես ուղղակի մարդկանց հետ նորմալ չեմ կարողանում խոսել ու շփվել ու մի տեսակ փախնում եմ, մարդկանցից: Իմ և մարդկանց միջև չկա ուղղակի ներդաշնակություն:
    Վերջին խմբագրող՝ erexa: 14.10.2023, 00:17:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (15.10.2023), ivy (15.10.2023), Արէա (14.10.2023), մարդ եղած վախտ (14.10.2023), Ուլուանա (14.10.2023)

  12. #98
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի» այս գրառումս, այս ասացվածքին է, վերաբերվում: Համարյա մի տարի առաջ, մորեղբորս տղան, որը նույնպես Նիդերլանդներում է բնակվում, գործի բերումով, մի հայ տղամարդու է հանդիպում: Իրար հետ խոսել են մի քիչ, ծանոթացել են, թե՛ ով որտեղի՞ց է, պապերը որտեղի՞ց են և այլն, վերջում պարզվել է, որ հեռու բարեկամներ են: Օտար երկրում հարազատի հանդիպելը մի ուրիշ քաղցրություն ա: Այսքան տարի է, Նիդերլանդներում ենք ապրում, ո՛չ լսել ենք և ո՛չ էլ, իմացել, որ էդ տեսակ հարազատ ունենք: Ու հետաքրքիրն այնն է, որ այդ հարազատս նույն մարզում է, ապրում ինչ մենք, այն էլ, մեր քաղաքից ո՛չ շատ հեռու: Էդ հանդիպումից մի որոշ ժամանակ անց, այս նոր տարվա օրերին, այդ հարազատին հրավիրեցինք մեր տուն: Մի քիչ ծանոթացանք, ասեցինք խոսեցինք, Ալիկ անունով միջին տարիքի տղամարդ է: Ասաց, որ կին և երեխաներ էլ ունի, իսկ եղբայրը Բելգիայում է, ապրում: Գնալուց առաջ ասաց, որ էլի կհանդիպենք: Առաջին տպավորությունը լավն էր, հիմա էլ, սպասում եմ, թե երբ եմ կնոջ և երեխաների հետ հանդիպելու:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  13. #99
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում ապրելու ժամանակ, ես սիրով էի մանկապարտեզ գնում: Մանկապարտեզում՝ նենց համով ճաշիկներ էին տալիս, որ մինչև հիմա հիշում եմ: Ո՛չ մի ռեստորանում էլ, տենց համով հաց չեմ կերել: Ու ո՛չ միայն ինձ համար ա էդպես, մեկ ուրիշ ծանոթից էլ, եմ լսել, որ մեր մանկապարտեզի ճաշերը շատ համով էին: Շատերից էլ, լսել, որ մեր մանկապարտեզը շատ լավն էր: Մանկապարտեզի հետ կապված քաղցր հուշեր շատ ունեմ:

    Հայաստանում, դպրոց էլ, էի սիրով գնում: Բայց ցավոք իմ ուսուցիչների մեծ մասը կոպիտ էին ու հիստերիկ: Համ կոպիտ էին խոսում, համ էլ ուզում էին, որ մենք իրենց հարգեինք: Փոքր ժամանակվանից էլ, չեմ սիրել կոպտություն: Հայաստանում, բացի դպրոց գնալուց նաև դաշնամուրի էի, գնում: Դաշնամուրիս ուսուցչուհին էլ, էր կոպիտ: Երբ սխալ էի նվագում, հաճախ հարվածում էր մատներիս, կամ խփում էր, մեջքիս ու գրեթե միշտ դժգոհ էր ինձանից: Էդ դժգոհ ու բարկացած դեմքը մինչև հիմա, որ հիշում եմ, մարմինս փշաքաղվում ա: Ես երբեմն լացում և բողոքում էի, մայրիկիս, որ ինձ էդ դաշնամուրի դասատուի մոտ չուղարկի, բայց Էդպես էլ, ես ու տատիկս մայրիկիս չկարողացանք համոզել, որ ինձ մեկ այլ ուսուցչուհու մոտ տա դաշնամուրի դասի: Իմ դաշնամուրի ուսուցչուհին մեր երաժշտական դպրոցում լավ անուն ուներ և մայրս շատ էր ուզում, որ ես էդ կնոջ մոտ դասի գնայի: Քանի որ ես սիրում էի, երաժշտությամբ զբաղվել, մինչև մեր Նիդերլանդներ տեղափոխվելն էլ, գնացի իմ ո՛չ սիրելի ուսուցչուհու մոտ դասի: Սոլֆեջիոյի ավելի սիրով էի, գնում, որովհետև ուսուչուհիս շատ լավն էր ու բարի: Երկու սոլֆեջիոյի ուսուցչուհի եմ ունեցել, երկուսն էլ, շատ լավն էին: Տենց հիստերիաներ չունեին ու ո՛չ ոքի վրա չէին բարկանում կամ խփում: Այ հիմա, որ ես մտքերով ետ եմ գնում իմ մանկություն, դպրոց հաճախելու ժամանակաշրջանը, այն ժամանակ, ուսուցիչների կոպտություններն ու հիստերիաները «նորմալ» էր, համարվում, մենք ուրիշ բան չգիտեինք, էդպես էր դրվածքը: Չնայած նրան, որ քաղցր հուշեր շատ կան, կապված դպրոցի և դասարանցիների հետ, բայց միևնույն է, էդ կոպտությունն այն ժամանակ այդքան սարսափելի չէր թվում, որքան հիմա: Հիմա, որ հիշում եմ, թե՛ մեզ ոնց էին, վերաբերվում դպրոցում, տխրում եմ, մի տեսակ: Ախր մենք հեչ արժանի չէինք, նման վերաբերմունքի:

    Մենք այն քաղաքում, որտեղ ապրում էինք Հայաստանում, մի կինո ունեինք: Իմ մանկության տարիներին, երբեմն այդ կինոյում հնդկական ֆիլմեր էին, ցուցադրում: Գուցե այլ ֆիլմեր էլ, ես չգիտեմ, բայց այդ կինոյում մի անգամ հնդկական ֆիլմ էի, դիտել: Մի քանի տարի անց, կինոյում դադարեցին ֆիլմեր ցուցադրելը, փոխարենը՝ համերգներ էին տալիս: Մի անգամ, ես կլինեի մի 10 տարեկան, դպրոցում մեզ առաջարկեցին մասնակցել, ինչ-որ դո, ռե, մի կոչվող երգի մրցույթի, որը պետք է, տեղի ունենար այդ մեր քաղաքի կինոյում: Ես և դասընկերուհիս համաձայնվեցինք մասնակցել, այդ մրցույթին: Մրցույթի օրերն էին մոտենում, երբ տեղեկացանք, որ մեզանից մի հոգի պետք ա երգի, այսինքն՝ ես և դասընկերուհիս միաժամանակ չէինք կարող երգել: Դասընկերուհիս հրաժարվեց և երգելու ամբողջ բեռը մնաց իմ ուսերին: Չգիտեմ ոնց համաձայնվեցի: Վերջը եկավ մրցույթի օրը: Կյանքիս մեջ առաջին անգամ, 10 տարեկանում բեմ դուրս եկա: Մինչև հիմա հիշում եմ, այդ պահը: Ես ինձ բեմում այնքան հանգիստ էի զգում, չնայած նրան, որ ես, եսիմ ինչ ձայնային տվյալներ չունեմ և այդքան էլ, լավ չեմ կարողանում երգել, ինձ հաջողվեց երգել: Ու հիշում եմ, որ ահագին մարդիկ կային հավաքված կինոյում, որոնք ինձ էին, լսում: Մինչև հիմա, որ հիշում եմ, ծիծաղս գալիս ա: Զարմանում եմ, թե՛ ո՞նց համարձակվեցի: Մի խոսքով՝ էնպես ստացվեց, որ ես հաղթեցի մրցույթի առաջին փուլը և անցա հաջորդ փուլ: Էդ համերգից հետո, մի ինչ-որ ժամանակ երգի էի գնում, մեր երաժշտական դպրոցում: Ինձ մի ձև դզել էր, երգելը: Բայց մի որոշ ժամանակ անց, դադարեցի երգի դասի գնալ, էլ, հավես չարեցի ինչ-որ մրցույթների մասնակցել: Դա եղավ առաջին ու վերջին անգամը, որ ես Հայաստանի մեր քաղաքում բեմ դուրս եկա:

    Երբ տեղափոխվեցինք Նիդերլանդներ, դպրոցում մի անգամ մեզ առաջարկեցին մասնակցել ինչ-որ համերգի: Այսինքն՝ մեր դպրոցի աշակերնտերը, կարող էին մասնակցել այդ համերգին: Չգիտեմ էլի ոնց, այդ ժամանակ էլ, ցանկացա մասնակցել համերգին: Մի-ինչ որ ժամանակ դպրոցում պարապեցինք, ես դաշնամուր պետք է նվագեի համերգին, իսկ իմ դասարանում մի հայ տղա կար, ինքն էլ, պետք է երգեր: Միասին պետք է ելույթ ունենայինք: Ու ո՛չ միայն մենք պետք է ելույթ ունենայինք, այլ նաև դպրոցի մյուս աշակերտները: Համերգը պետք է տեղի ունենար Բելգիայում: Մեզ ավտոբուսով տարան, Բելգիայի ինչ-որ քաղաք, որտեղ պետք ա տեղի ունենար, մեր էսպես կոչված համերգը: Մեր հագուստները միջնադարյան ոճի զգետսներ էին: Ինքս շատ եմ սիրում, այդ ոճի հագուստներ ու մի տեսակ ուրախացել էի, որ բեմ հենց այդ միջնադարյան զգեստով պետք է, դուրս գայի: Ու հիշում եմ այն պահը, որ ես և այդ իմ դասարանցի հայ տղան ելույթ ունեցանք: Ինչ ահավոր լարված էի, կյանքիս մեջ առաջին անգամ էի դաշնամուր նվագում, մի խումբ մարդկանց ներկայությամբ: Մի խոսքով՝ վատ ելույթ չունեցանք: Էդ համերգից հետո, մի անգամ էլ ենք, ես և այդ հայ տղան ելույթ ունեցել, արդեն մեր քաղաքի թատրոնում: Դպրոցի ավարտական օրն էր և դպրոցի աշակերտների համար, մի փոքր համերգ տվեցինք:

    Ներկայիս դաշնամուրի ուսուցչուհին, տարին մեկ անգամ համերգ է, կազմակերպում իր աշակերտների համար: Մի անգամ, ինձ առաջարկեց նվագել, դա մի քանի տարի առաջ էր, կորոնայից առաջ, բայց մերժեցի առաջարկը, քանի որ ես էն աստիճան կարող եմ, լարվել, որ բոլոր նոտաները կարամ մոռանամ: Հետո կորոնայի ժամանակ, էլ, համերգներ չէր կազմակերպում: Բայց այս տարի, նորից սկսել է համերգներ կազմակերպել: Վերջին անգամ էլ, մի քանի ամիս առաջ առաջարկեց, նվագեմ Կառլ Չեռնիի էտյուդներից մեկը, բայց առաջարկը նորից մերժեցի: Ես ինձ հիմա բեմի մարդ չեմ համարում: Քանի որ գիտեմ, նախ համերգից առաջ կարող եմ, լարվել ու լարված պարապելը այդքան էլ, հաճելի չի, իսկ նվագելը առավել ևս: Չնայած ուսուցչուհիս ասաց, որ լարվելը նորմալ ա, բայց դե ես այդ իմ սահմանը չկարողացա անցնել և հասկացա, որ ես պատրաստ չեմ մի խումբ մարդկանց համար նվագել: Չնայած հաճելի կլիներ: Այսօր այսքանը օրագիր ջան, կհանդիպենք:
    Վերջին խմբագրող՝ erexa: 19.10.2023, 02:03:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #100
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս տարի մայրիկիս ծննդյան օրվա առթիվ երկու տոմս էի գնել, մեկը՝ Channa Malkin-ի և Izhar Elias-ի համերգի տոմսն էր, մյուսն էլ, Բեթհովենի Ֆիդելիո օպերայի տոմսը:

    Ինչ վերաբերվում ա, Channa Malkin-ի և Izhar Elias-ի համերգին: Հետաքրքիր համերգ էր: Իրական կյանքում Channa Malkinն ու Izhar Elias-ը այդքան էլ չէին տարբերվում:

    Channa Malkin և Izhar Elias Spanish folk songs by Garcia Lorca



    Իսկ ինչ վերաբերվում ա Բեթհովենի Ֆիդելիո օպերային: Նախքան օպերայի գնալը, մի թեթև ծանոթացա, թե՛ ովքեր են, մասնակցելու օպերային: Մասնակիցների անուններն էի կարդում, մեկ էլ տեսնեմ, հայ կնոջ անուն ազգանուն էլ ա գրված, այ քեզ անակնկալ: Նենց ուրախացա, մամայիս ասում եմ, օպերային հայ աղջիկ էլ ա մասնակցելու: Վերջը գնացինք ես ու մայրս օպերան դիտելու: Քանի որ արդեն գիտեի, որ Marzellin-ի դերը հայ աղջկա դերն ա լինելու, հենց ինքը բեմ դուրս եկավ, միանգամից ճանաչեցի: Շատ հետաքրքիր օպերա էր, բայց ժամանակակից ձևով էր: Ես youtube-ով օպերայի հին վերսիան էլ էի դիտել, այն ինձ ավելի շատ էր դուր եկել քան էս մեկը, բայց սա էլ վատ չէր: Կարևորը մայրիկիս դուրն էլ, եկավ օպերան: Օպերայի վերջում էլ, սպասեցինք մինչև մեր ազգակացուհին դուրս եկավ, հետը նկարվեցինք ես ու մայրս: Ճիշտն ասած ինքն էլ, մի քիչ անակնկալի եկավ: Շատ արտակարգ ձայն ունի մեր հայրենակցուհին: Մի երկու բառ խոսեցինք ասաց, որ Գերմանիայում ա ապրում, ես էլ իրեն կոմպլիմենտ արեցի, ասացի որ շատ լավ երգեց: Հաճելի աչիկո էր երևում:

    Էս էլ ինքը՝ Ջուլիետտա Ալեքսանյանը: Fidelio Bethoven Julietta Aleksanyan


    Վերջին խմբագրող՝ erexa: 10.11.2023, 00:15:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.11.2023), Նաիրուհի (10.11.2023)

  17. #101
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ մեկն ինձ մի անգամ գրելով ասաց. «երջանիկ կյանք քեզ ո՛չ ոք չի խոստացել», հա, բայց ես էլ մտածում եմ, դժբախտ կյանք էլ, ինձ ո՛չ ոք չի խոստացել: Ամեն դեպքում, էդ մարդու ասածները հաճախ եմ հիշում, հատկապես այն պահերին երբ ինձ վատ եմ, զգում: Իրականում, ես ինձ ո՛չ երջանիկ եմ զգում, ո՛չ էլ դժբախտ: Ուղղակի կյանքը կամ ստացվում ա, կամ էլ չէ:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդ եղած վախտ (13.11.2023), Նաիրուհի (14.11.2023)

  19. #102
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտես ինչու՞ իմ մտերիմներին, ծանոթներին թվում ա, թե ես շատ եմ ցանկանում ամուսնանալ: Ու էն հարցերը, թե ինչու՞ չես ամուսնանում, ե՞րբ ես ամուսնանալու, քեզ համար տղա ճարենք, Պողոսը կամ Պետրոսը լավ տղա են, ինչի՞ չուզեցիր, քեզ ե՞րբ ենք ամուսնացնելու արտահայտություններն ազդում են, նյարդերիս վրա: Այս մարդիկ, ինձ թվում ա, վատ կհասկանան եթե իրենց ասեմ, որ ես հիմա ամուսնանալու ցանկություն չունեմ: Ուղղակի ասում եմ, հարմար տղա չի՛ հանդիպում, որովհետև խուսափում եմ, ավելորդ դիսկուսիաներից: Թե չէ հետո կսկսվեն քարոզները, հետո մենակ կմնաս, քո տարիքում մենք արդեն 2 երեխա ունեինք, ինձ համեմատելով իրենց կամ մեկ ուրիշի հետ: Մեկ էլ, էդ լավ տղայի հետ կապված ասածները: Բան չունեմ ասելու, գուցե Պողոսը կամ Պետրոսը լավ տղա են, բայց լավ տղա, դեռ չի՛ նշանակում ինձ համապատասխան: Հնարավո՞ր ա, որ տղամարդը լավը լինի, բայց ես ինձ չգտնեմ էդ մարդու հետ: Ու էս մարդիկ, այդքանը կարծես թե լավ չեն հասկանում և մի բան էլ, ցանկանում են ազդել, իմ խղճի վրա:

    Ի՞նչ վերաբերվում ա, կայանալուն և նմանատիպ այլ պրոցեսներին: Մարդիկ շատ տարբեր են և ամուսնության պատրաստ լինելը, կայանալը, ամեն մարդու համար տարբեր ա: Մեկը գուցե 20 տարեկանում ա, պատրաստ ամուսնանալ, մյուսը 40-ում, իսկ հաջորդը մի ամբողջ կյանքում էլ, պատրաստ չի՛ լինում ամուսնանալ կամ առհասարակ չի՛ ցանկանում: Ու այս 3 տարբերակները նորմալ են, հոգեբանից էլ ճշտել եմ: Մեկ էլ, հիվանդագին կասկածամիտ պիտակներն են, նյարդերիս վրա ազդում: Եթե չի՛ ամուսնանում, ուրեմն հետը մի բան էն չի: Յա հիվանդ ա, յա անբարոյական ա, յա տհաս, յա անճար ա ու էլի չգիտեմ ինչ էս կարգի պիտակներ են ստանում, խեղճ չամուսնացած մարդիկ: Այն մարդը, որը չի՛ ցանկանում ամուսնանալ կամ չի՛ ստացվում, պարտադիր չի հիվանդ լինի, անբարոյական լինի, տհաս լինի կամ անճար: Այսքանը:

    Ի՞նչ վերաբերվում ա կյանքի կես փնտրելուն: Ըստ իս, դա շատ բարդ հարց ա քանի որ սերը աստիճաններ ունի: Դե հիմա արի հասկացիր, թե՞ քեզ համար, ո՞ր մարդն ա գտնվում, քո սիրո ամենաբարձր աստիճանի վրա ու մի բան էլ, դու գտնվես այդ մարդու համար, իր սիրո ամենաբարձր աստիճանի վրա: Եսիմ, շատ բարդ ա, այս հարցը: Ես էլ, սիրո մեջ մեծ փորձ չունեմ, ամբողջ կյանքս չեմ սիրահարվել ու սիրել, որ հասկանամ, թե՞ ինձ համար, ո՞րն ա սիրո այդ ամենաբարձր աստիճանը:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    _Հրաչ_ (20.11.2023), մարդ եղած վախտ (17.11.2023)

  21. #103
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի ամիս առաջ, մայրիկիս հորաքրոջ աղջիկը, եկել էր մեզ հյուր: Մի երկու օր մնաց մեր տանը: Գրեթե ամեն անգամ հիշում ա, որ իրեն զոռով են, ամուսնացրել: Հա, բայց ասում ա, առաջին անգամ մերոնք ամուսնացրին չստացվեց, բայց երկրորդ անգամ էլ, հո՞ ես ընտրեցի, էլի չստացվեց ամուսնությունս: Ես էլ ասացի. միգուցե՞ երրորդ անգամ լավ ստացվի, ասաց հա, Бог любит троицу: Ահագին խոսեցինք դեսից-դենից, հետո պատմեց, որ թռչուններին հաց ա տալիս: Այդ միտքը դուրս եկավ:

    Նիդերլանդներում բարձրահարկ շենքեր, ոնց որ ասենք մեր Հայաստանում ա, քիչ կան: Օրինակ, մեր քաղաքի բարձրահարկ շենքերը, կարելի ա անգամ մատների վրա հաշվել: Մեր տունն էլ, սեփական տան նման տուն ա, 3 հարկանի ու դրան գումարած փոքր այգի ունենք: Ամառներն, այգում նստում սուրճ ենք խմում կամ եթե հյուրեր ենք ունենում, իրենց հետ հաց ենք ուտում կամ սուրճ խմում, շատ հավես ա: Մեզ ոնց որ բնության գրկում զգանք: Տենց հաճախ թռչուններ են, հյուր գալիս մեր այգի, հիմնականում ծիտիկներ: Վերջերս որոշեցի, ես էլ ծիտիկներին հաց տամ, հետևելով մորաքրոջս օրինակին: Էս 2 ամիս ա, ծիտիկներին հաց եմ տալիս: Բայց ամեն օր հաց չեմ տալիս, օրը մեջ, որ շատ չթամբալանան: Հետաքրքիրն էլ այն է, որ սկսել են արդեն, քիչ վախենալ:

    Էս էլ ընկերներս, մեր այգու ծառերի ճյուղերի վրա:

    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (20.11.2023)

  23. #104
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Նոճիներ ու մայրիներ» Music by V. Artsruni, lyrics by Komitas

    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  24. #105
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,109
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ, դիտել նյարդահոգեբան և գիտնական Էրիկ Սխերդերի (Erik Scherder) հաղորդումները: Սիմպատիա ունեմ էս մարդու հանդեպ: Որ մի բան բացատրում ա, օրինակ գլխուղեղի բարդ կառուցվածքների մասին կամ բարդ տերմինների, շատ հասկանալի ա բացատրում: Ինձ թվում ա, որ ինքը պարզապես ուզում ա, որ իր ուկնդիրները լավ հասկանան իր ասածը ու նույն բանը կարա անգամ 2,3 անգամ բացատրի: Վախերի առումով էլ ա, շատ նման ինձ: Օրինակ գիտեմ, որ ինքն էլ ա վախենում մեքենա վարելուց կամ ասենք մի տեղը, որ ցավում ա, սկսում ա շուտ անհանգստանալ կամ ինքնաթիռով վախենում ա ինչ-որ տեղ մեկնելուց: Իր տված մի հարցազրույցում էլ պատմում ա, որ ասենք Ամերիկա էր գնացել գործի բերումով ու նույն օրն էլ, ետ էր վերադարձել: Վախերի հետ կապված ասում ա, որ թերապիաներ էլ ա, փորձել, դեղեր էլ ա խմել, Ամերիկա մեկնելու ժամանակ, բայց ոչ մի բան էլ չի՛ օգնել: Նենց լավ եմ, հասկանում էս մարդու վախերը, ոնց որ զույգ եղբայրս լինի:
    Վերջին խմբագրող՝ erexa: 01.12.2023, 00:14:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  2. Ոչ երեխայական շնորհավորանքներ erexa-ին :)
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 31.07.2014, 12:33
  3. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  4. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  5. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •