Ուզում եմ այս թեմայում խոսենք Մուրացանի կյանքի մասին,նրա անցած ստեղծագործական ուղու մասին և վերջապես նրա թողած գրական մեծ ժառանգության մասին
Ուզում եմ այս թեմայում խոսենք Մուրացանի կյանքի մասին,նրա անցած ստեղծագործական ուղու մասին և վերջապես նրա թողած գրական մեծ ժառանգության մասին
Յուրաքանչյուր թունելի վերջում միշտ կա լույս:Շարունակիր շարժվել:
Մուրացանը «Գևորգ Մարզպետունու» հեղինա՞կն է: Դպրոցական տարիքում ինձ 3 անգամ ստիպել են էդ գիրքը կարդալ, երեք անգամն էլ կիսատ եմ թողել ամեն անգամ երդվելով, որ ավելի լավ է մեռնեմ, քան թե էդ գիրքը ևս մեկ անգամ ձեռքս վերցնեմ... Մուրացանից կարծեմ ուրիշ ոչ մի բան չեմ էլ փորձել կարդալ:
Ո՞նց կարելի ա կարդալ մի գործ, որի հենց առաջին նախադասության մեջ ընդսմին բառը կաԳևորգ Մարզպետունի
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Ա
ԳԱՌՆՈ ԱՄՐՈՑՈԻՄ
Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատ Մեծի ձեռքով ավելի շքեղ վերաշինվելով, հայտնի պատերազմների ժամանակ ծառայել էր պետությանը իբրև անառիկ ամրոց և թե՛ խաղաղության միջոցին պատսպարել յուր մեջ արքունական գանձերն ու հարստությունները, ինչպես և վտանգների երեսից փախչող իշխանական ընտանիքներին, ընդսմին մնալով և ապահով ձմերոց հայ զորքերի համար, — չնայելով ապիրատ Վասակի ձեռքից Վարդանանց օրերում կրած հիմնական ավերմունքներին — տակավին շեն էր և կանգուն այն օրերում, որոնցից սկսվում է մեր պատմությունը:
I may be paranoid but no android!
Անվերնագիր (17.04.2013)
Diana99 (18.04.2013), enna (17.04.2013), Moonwalker (17.04.2013), Valentina (18.04.2013), Անվերնագիր (17.04.2013), Նիկեա (18.04.2013), Ռուֆուս (17.04.2013)
Արյա՜, փաստորեն առաջին պարբերության մեջ նույնիսկ ընդսմին չէր, ընդնմին էր, որովհետև երբ որ էդ հատվածը քոփի փեյսթ արեցի Ակումբ, ինձ թվաց թվայնացնողը վրիպակ է արել ու ընդսմինը ընդնմին ա գրել: Ավելի վատ Մուրացանի համար
Update
Գևորգ Մարզպետունի
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Ա
ԳԱՌՆՈ ԱՄՐՈՑՈԻՄ
Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատ Մեծի ձեռքով ավելի շքեղ վերաշինվելով, հայտնի պատերազմների ժամանակ ծառայել էր պետությանը իբրև անառիկ ամրոց և թե՛ խաղաղության միջոցին պատսպարել յուր մեջ արքունական գանձերն ու հարստությունները, ինչպես և վտանգների երեսից փախչող իշխանական ընտանիքներին, ընդնմին մնալով և ապահով ձմերոց հայ զորքերի համար, — չնայելով ապիրատ Վասակի ձեռքից Վարդանանց օրերում կրած հիմնական ավերմունքներին — տակավին շեն էր և կանգուն այն օրերում, որոնցից սկսվում է մեր պատմությունը:
I may be paranoid but no android!
Diana99 (18.04.2013), Moonwalker (17.04.2013), Շինարար (17.04.2013)
Մուրացանը լիքը լավ ստեղծագործություններ ունի: Հենց մեկը Գեւորգ Մարզպետունին Ես գիրքը ամբողջությամբ կարդացել եմ մեկ անգամ, բայց հետագայում մի քանի անգամ փորձել եմ կրկնել, էլի շատ հետաքրքրությամբ ա առաջ գնացել, բայց չգիտես ինչի, ամեն անգամ ընդհատվել ա վերընթերցումը, չեմ շարունակել
Շատ եմ սիրում նաեւ «Ռուզան»ը, (դե ես պիեսների սիրահար եմ ): Պատմվածքներն էլ են բավականին լավը: Այս պարբերության նշածներս եւ ընթերցել եմ եւ վերընթերցել: Մուրացանը շատ է անդրադարձել հայրենիքի թեմային, ինչպես նաեւ մեծահարուստների անտարբերությանը, եսասիրությանը: «Հարուստները զվարճանում են», «Հասարակաց որդեգիրը»... ի դեպ վերջինս ամենից շուտ ի՛ր մասին է երբ նա Թիֆլիսում գրեց «Ռուզան»-ը, պիեսը բեմադրվեց ու հաջողության հասավ, սկսեցին խոսել նոր տաղանդի մասին, հայ հարուստենրը խոստանում են նրան միջոցներ տալ, որպեսզի արտասահմանում կրթությունը շարունակի: Բայց շուտով բոլորը մոռանում են իրենց խոստումները, ոչինչ չեն անում: Պատմվածքը գրվել է այս միջադեպի ազդեցության տակ: Շատ լավն են նաեւ «Նոյի ագռավը», «Պսակների բողոքը» պատմվածքները: «Առաքյալը» «Խորհրդավոր միանձնուհի»ն վիպակները
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Խեղճ մարդը կյանքի վերջում կիսասոված վիճակից ու աղքատությունից գժվել, մեռել ա: Դժվար ա ապրել շատ: Հիմա էդքանի հետ միաժամանակ «Գևորգ Մարզպետունին» էլ ա գրել: Ես բան չեմ ասում:
DIXIcarpe noctem
Անկեղծ ասած ես չեմ սիրում պատմավեպեր ամառային արձակուրդներին ասել էին ,որ "Գևորգ Մարզպետունի"-ն կարդանք,բայց միևնույնն է չկարդացի..Մուրացանից կարդացել եմ <<Ռուզանը>>,«Նոյի ագռավը»,«Առաքյալը» և«Խորհրդավոր միանձնուհի»-ն..չորսն էլ շատ լավն էին
Յուրաքանչյուր թունելի վերջում միշտ կա լույս:Շարունակիր շարժվել:
Smokie (19.04.2013)
Դեռ դպրոցական տարիքում, երբ որ հայրս դեռ ինձ ստիպում էր տենց բաներ կարդալ, կարդացել եմ Գեւորգ Մարզպետունին: Հիմա ես էդ վեպից, իմ կարդացած շատ ու շատ այլ վեպերի նման գրեթե ոչ մի բան չեմ հիշում մենակ էն եմ հիշում, որ կարծես թե ի տարբերություն Րաֆֆու Սամվելի կամ Կայծերի (), մի ինչ-որ հետաքրքիր բան կար մեջը :
Գևորգ Մարզպետունի վեպը կարդացել եմ շատ հիանալի ստեղծագործությու է. ու եթե ժամանակ ունենամ ևս մեկ անգամ կվերընթերցեմ..
Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է Մուրացան չսիրել
Համեցեք Շերլոք Հոլմսի արկածների մասին կարդալու Շերլոք Հոլմսի վերաբերյալ առաջին և միակ հայերեն կայքում՝ holmes.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ