Երկար սպասեցի մինչև էս թեման բացելը, կարծում եմ՝ արդեն կարելի է
Մավր Մկրտչյանին հայ հեռուստադիտողն առաջին անգամ լսեց մոտ մեկ տարի առաջ՝ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի շնորհիվ։ Այն, որ Մավրը սիրվեց հանդիսատեսի կողմից, վկայում է նրա՝ նախագծի եզրափակչում հայտնվելը։
Նախագծի հետ կապված բազմաթիվ հարցականներ կան, սակայն հիմա դա թողնում ենք անցյալում, քանի որ Մավրը սկսել է իր սեփական ուղին, որի առաջին քայլը նրա անդրանիկ տեսահոլովակն է։ Այն շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին, բայց ես թեման բացելու համար չհամբերեցի մինչև այդ օրը
Նրա մասին և նրան լսելու առիթ արդեն հաճախ կունենանք, հուսով եմ՝ ոչ միայն որպես երգչի, և կվայելենք նաև նրա սեփական ստեղծագործությունները։
Մավր Մկրտչյանը 22 տարեկան է, Կոնսերվատորիայի ուսանող, անցած տարի ավարտել է վոկալ-տեսական ֆակուլտետի «խմբավարություն» բաժինը, այժմ նույն ֆակուլտետի «կոմպոզիցիա» բաժնի ավարտական կուրսում է։ 2012 թ. փետրվարից աշխատում է Հայաստանի պետական կամերային երգչախմբում։
Սեփական ստեղծագործությունները դեռ թաքուն է պահում, բայց թույլ չենք տա երկար զրկել մեզ դրանցից
«Ժողովրդական երգիչ» նախագծի ընթացքում Մավրի կատարումները կարող եք լսել այս հղումով, իսկ նրա գործունեության հետ կապված նորություններին հետևել Facebook-յան այս էջի միջոցով։




Մեջբերել
։

, էնպես որ կխնդրեի չալարել ու արտահայտվել։

)

Ահա թե ինչ հրաշքներ կարող է գործել երգի գրագետ մատուցումը: Սա էն բացառիկ գործերից է որով՝ պարզ ճակատով, հպարտորեն կարող ենք աշխարհին ներկայանալ: Երբ օտարազգին հարցնի ցույց տուր ո՞րն է ձեր մշակույթը, առանց տատանվելու, հպարտորեն կառաջարկեմ ու կասեմ՝ լսի, մենք ունենք էսպիսի մշակույթ: Ցավոք, նման բարձրաճաշակ, բարձրորակ գործեր կարելի է մատերի վրա հաշվել:

Էջանիշներ