1–ին տարբերակ. «Հրացան» (Մերի Մկրտչյան)
2–րդ տարբերակ. «Չկորցնել» (ivy)
3–րդ տարբերակ. «Կճեպները» (Impression)
4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը» (Lusntag Lusine)
5–րդ տարբերակ. «Ածելիավոր» (Mari Voltera Meliqyan)
6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը» (Enna Adoly)
7–րդ տարբերակ. «Պարտություն» (Այբ)
8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին» (Գարեգին Վարդանյան)
9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը» (Վահե Ղուկասյան)
10–րդ տարբերակ. «Շարունակություն» (Hasmik Artyomovna)
11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» (Նարինե Կռոյան)
12–րդ տարբերակ. «Անորոշություն» (Այբ)
13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» (StrangeLittleGirl)
14–րդ տարբերակ. «Դևական» (Sambitbaba)
15–րդ տարբերակ. «Թերզը» (Գալաթեա)
16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը» (Lis Beth)
17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ» (Ալֆա)
18–րդ տարբերակ. «Խորհուրդ» (Lis Beth)
19–րդ տարբերակ. «Նախագահը» (Համբարձում Համբարձումյան)
20-րդ տարբերակ. «Դառնահամ» (Valkyrja Rue)
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար» (Հայկօ)
22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը» (Rhayader)
Alphaone (21.04.2013), Smokie (23.04.2013), StrangeLittleGirl (21.04.2013), Շինարար (21.04.2013)
Alphaone (21.04.2013)
Ես էլ դրել մտածում եմ քվեարկելը կանչելու հետ ինչ կապ ունի![]()
16. Այրվող ծղոտների տունը
Վայ էս ինչ լավն ա էս մեկը: Այ հենց սենց՝ քաղաքային լեգենդներով ու կախարդանքով հագեցած բան էի ուզում կարդալ, վուդու, վհուկներ, ծեսեր, սեր, տաբուներ, ցածր՝ հողին ու մարդկանց կպած մոգություն՝ էն, որ վեհ չի, սև ու սպիտակ չի, Գենդալֆ ու Մերլին չի, ավելի պարզ ա, բայց կա, ու հաստատ կա, ախր գրած ա, ո՞նց կարող ա չլինել, ես հավատում եմ, որ կա հենց հիմա մեր կողքին, ու նույնիսկ առանց նկուղում բանկաների մեջ պահած օձերի ու մողեսների, հատկապես՝ առանց դրանց: Ու էնքան իսկական էր էդ հերմետիկ փակ ընտանիքը, Գոհարը, Սոնան, քույրերը, էնքան վախենալու ու գրավիչ էր իրանց շրջապատող էդ թանձր իրականությունը, ու նենց... նենց խղճացի իրանց մի պահ, իրենց էդ անեծքին ու դժբախտությանը, մութ ու հին տան մեջ ապրող էդ կանանց՝ իրենց ցանկություններով ու սահմաններով, ամեն օր նույնը, ամեն օր՝ կիսատ, ամեն օր՝ օտար, իսկ ինքը սեր ա ուզում, չի կարող չուզել, իր արյան մեջ ա դա՝ որպես էդ ցածր մոգության գին, որպես կին ծնվելու գին, ու մայրն էլ գիտի, որ ուզում ա, ուզելու ա, ու ընտրություն չկա, փախուստ չկա, փակ համակարգում անվերջ զուգահեռ գծեր չկան, ամեն ինչ մի մեծ կծիկ ա՝ սկիզբն ու վերջը կորած, ու հլը քանի՜ Սոնաներ ու Գոհաներ են լինելու, քանի՜ անգամ ա կրկնվելու նույնը, ու ոչ ոք երբեք էլ չի իմանալու, թե ինչու էր արյունոտ հերթական փետուրը, ինչի դեմ էին անզոր նորից ու նորից վառվող ծղոտները: Հեղինակը դեմք ա, ես ուզում եմ իր հետ ռեալում էլ ծանոթանալ: Զուտ որպես պատմվածք սա մի քիչ անհարթ էր, հիմնականում տեղ-տեղ բառերի ընտրության խնդիր կար, բայց ոչ ավել: Հա, երևի մի քիչ բացատրությունների կարիք էլ ունի, ամեն դեպքում. միշտ տենց ա, գրելիս չես ուզում չափազանց ակնհայտ բաներ գրես՝ մտածելով, որ շատ ա ծանծաղանում գրածդ, ուժը կորում ա, բայց մեկ-մեկ պետք ա, էն, ինչը քեզ համար ակնհայտ ա, կարդացողի համար հիմնականում էդքան էլ ակնհայտ չի լինում, ու մի թեթև հուշելուց սովորաբար ոչ մի վնաս չի լինում, ընդհակառակը: Ռուսերենը անձամբ ինձ շեղեց, կուզեի, որ հայերեն լիներ էդ կտորն էլ: Բայց ընդհանուր շատ սիրուն էր գրած, շա՜տ սիրուն, կարդալիս էնքան հստակ ես տեսնում ու զգում էդ ամեն ինչը, ու երևի սա միակ դեպքն ա, որ ինչ-որ բան չհասկանալը նույնիսկ ավելի ա սրում զգացածդ, որովհետև էստեղ պիտի մինչև վերջ չհասկանաս իրականությունը, որովհետև անհասկանալին վախեցնում ու միաժամանակ գրավում ա, իսկ էս պատմվածքը հենց դա էր՝ վախեցնող ու միաժամանակ գրավող:
Մարոյի խեղճ տղեն էլ աչքիս նույն կերպ թակարդը ընկավ:
DIXIcarpe noctem
CactuSoul (25.04.2013)
Բազմակետերին բան չասեք…
Alphaone (21.04.2013), Stranger_Friend (21.04.2013), Վոլտերա (21.04.2013)
Alphaone (21.04.2013)
Alphaone (21.04.2013)
20-րդ տարբերակ. «Դառնահամ»
Բա մարդ չբռնի ու սրա հեղինակին մի հատ լավ պաչպչի
Ինչ հավես տրամադրություն կար մեջը: Կարդալուց համարյա երաժշտություն էր ականջիս տակ հնչում, սենց մեղմ ու օդային, էն Մատանիների Տիրակալը կինոյի էլֆերի երաժշտությունից:
Ես սրտից թույլ մարդ եմ, սենց բաներ սիրում եմ: Տխուր ավարտն էլ էր ընթացքին համահունչ ու բնական:
Մի քիչ սկանդինավյան դիցարանի պերեբոռ կար` նեղ հատվածում կուտակված, ռիթմից գցում էր, բայց ջանդամ, մեկ ա սիրուն էր ու փափուկ
Ապրի հեղինակը:
CactuSoul (25.04.2013), StrangeLittleGirl (21.04.2013), Stranger_Friend (21.04.2013), Մարկուս (11.05.2013), Նաիրուհի (21.04.2013), Ուլուանա (21.04.2013), Վոլտերա (21.04.2013)
17. Քաղաքը ճահճի մեջ
Դինամիկա չկար, է: Գործողություն չկար: Սենց սիրուն-խոնավ-փոշոտ-լպրծուն-բայց սիրուն ստատիկ պատկեր էր, ու հա, երևի պարզ ա այլաբանությունը, բայց հեղինակ ջան, հեղինակ ջա՜ն, էդ ճահիճը էնքան էլ ճահիճ չի, է, ամեն ինչ էլ կա՝ տզրուկ էլ, արև էլ, դու արևոտ տեղերում մնա, օկ ա հաստատ: Պատմվածքը ոնց որ չսկսված՝ ավարտվի: Սկզբում setting-ը լավ տրվում ա, բայց հետո չի օգտագործվում, ամեն ինչ դրա վրա էլ մնում ա, առաջ չի գնում, կերպարներ չկան, զարգացում չկա, հաստատ կարճ ու կիսատ ա սա: Ճահիճը ֆոնն ա ընդամենը, էլի, բովանդակություն չի կարող լինել: Բայց դե հեղինակը կարողանում ա գրել՝ նկարագրել, նենց չի, որ Լավկրաֆտի ձուկ-մարդիկ են էդ քաղաքում, բայց նենց էլ չի, որ ընդհանրապես չես հավատում կարդացածիդ: Տրամաբականակ ու պատճառահետևանքային կապեր էի փնտրում կարդալիս, տենց էլ չգտա. կի՞նը ինչու ու որտեղից հայտնվեց, ասենք: Մի խոսքով՝ էս ինձ համար ճահճի, բորբոսի, անելանելիության, մածուցիկության ու էլի տենց բաների ահագին լավ ներկայացված պատկեր էր, բայց լիարժեք պատմվածք տենց էլ չդարձավ:
DIXIcarpe noctem
Alphaone (21.04.2013), CactuSoul (25.04.2013), Smokie (23.04.2013), Stranger_Friend (21.04.2013), Ուլուանա (21.04.2013)
Հայկ, մի քիչ արագ գրի, կարող ա մրցույթը պրծնի, տենց էլ չհասցնես բոլորի մասին գրել։ Թե՞ դու հենց դիտմամբ էլ ձգձգում ես։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (21.04.2013)
Բարև, գանձերս, ձեզ շատ էի կարոտել, էսօր էլ չհամբերեցի, մտա: Ո՞նց եք: Տեսնում եմ՝ խառը գործերի մեջ եք: Խառը, բայց հավեսին:
Նայեցի, մտածեցի կարդամ, բայց էնքաաաաան շատ էին, որ հասկացա՝ չեմ կարողանա:
Բայց որ թույլ տան միայն ըստ վերնագրերի քվեարկել, հավեսով կքվեարկեմ:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
StrangeLittleGirl (21.04.2013), Ուլուանա (21.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ