Վայ, էս արդեն գուշակությունները սկսվե՞լ են։ Թե՞ դեռ կիսաչեմուչումառախը վիճակ ա
։ Մի բան ասեք, իմանամ՝ ես էլ գրեմ իմ գուշակությունները, թե չէ։
1–ին տարբերակ. «Հրացան» (Մերի Մկրտչյան)
2–րդ տարբերակ. «Չկորցնել» (ivy)
3–րդ տարբերակ. «Կճեպները» (Impression)
4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը» (Lusntag Lusine)
5–րդ տարբերակ. «Ածելիավոր» (Mari Voltera Meliqyan)
6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը» (Enna Adoly)
7–րդ տարբերակ. «Պարտություն» (Այբ)
8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին» (Գարեգին Վարդանյան)
9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը» (Վահե Ղուկասյան)
10–րդ տարբերակ. «Շարունակություն» (Hasmik Artyomovna)
11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» (Նարինե Կռոյան)
12–րդ տարբերակ. «Անորոշություն» (Այբ)
13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» (StrangeLittleGirl)
14–րդ տարբերակ. «Դևական» (Sambitbaba)
15–րդ տարբերակ. «Թերզը» (Գալաթեա)
16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը» (Lis Beth)
17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ» (Ալֆա)
18–րդ տարբերակ. «Խորհուրդ» (Lis Beth)
19–րդ տարբերակ. «Նախագահը» (Համբարձում Համբարձումյան)
20-րդ տարբերակ. «Դառնահամ» (Valkyrja Rue)
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար» (Հայկօ)
22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը» (Rhayader)
Վայ, էս արդեն գուշակությունները սկսվե՞լ են։ Թե՞ դեռ կիսաչեմուչումառախը վիճակ ա
։ Մի բան ասեք, իմանամ՝ ես էլ գրեմ իմ գուշակությունները, թե չէ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը»
Շատ սիրուն ու հուզիչ պատմվածք ա:
Որ անկեղծ ասեմ՝ շատ բան չեմ հասկացել, բայց էս էն դեպքերից ա որ չեմ ներվայնանում, որ չեմ հասկացել:
Մոգական ռեալի՞զմ... եսիմ, չէ ամեն դեպքում:
Բայց գրողը կարողացել ա նենց գրի, որ մտնում ես պատմվածքի մեջ, անգամ որոշ բաներ չհասկանալով:
Շնորհակալություն հեղինակին:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 21.04.2013, 16:15:
Mephistopheles (21.04.2013)
Խորհուրդ
Հեղինակը տղա է: Հաստատ:
Ալիսը տղաների աշխարհում-ը Բյուրն ա գրել հաստատ… կամ էլ Չամիչն ա գրել…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 21.04.2013, 17:16:
Չկորցնելն ո՞վ ա:
15. Թերզը
Երբ առաջին անգամ հերթով կարդում էի բոլոր պատմվածքները, էս «Թերզը» երկրորդ գործն էր, որ մի տեսակ բռնեց ինձ, աչքս մտավ: «Ականջավոր լուսինը» չեմ հաշվում, դա լրիվ ուրիշ պատմություն ա, իսկ «Ալիսի» հետ աչքով աչք չունեմ մինչև հիմա էլ, զակատ, չէ մի չէ: Ու նենց լավ պինդ բռնեց, համ հետաքրքիր էր, համ նոր էր, համ էլ վարպետորեն էր գրված, ոչ մի ավելորդ բառ ու ստորակետ աչք չէր ծակում, էս շատ կարևոր ա, շատ շատ շատ, ավելորդ բաները հաճախ շատ ավելի հեշտ ա աչքաթող անելը, քան պակաս բաները: Միտքը ոնց որ թե կրկնվում էր, ինչ-որ տեղ (տեղեր) էլի են աչքովս ընկել տենց բաներ, ասենք՝ մի ֆիլմում ճապոնացի աղջկան պատվաստում են մեռած մարդու աչքեր, ու ինքը սկսում ա փիս-փիս բաներ տեսնել, հետո էն երեխեն ա Վիլիսին ասում «այ սի դեդ փիփուլ», Final Destination-ները կային, բան, բայց դե ստեղ շատ ուրիշ էր: Աչքիս՝ ստեղ դետալներն են պակասում մենակ մի քիչ, սատանան ընդեղարենք ա միշտ, էլի: Օրինակ՝ ես շատ կուզեի, որ սկզբում ինչ-որ բան հուշեր վերջի մասին, բայց մինչև վերջը չկարդայիր, չհասկանայիր էդ սկզբում գրվածի նշանակությունը: Հա, հուշող բաներ շատ կային, իհարկե, հենց մենակ էն, որ տաքսիստին պատմել էր, որ ինքը ռսաստաններում գորձարանի սեփականատեր ա եղել, արդեն հերիք էր, որ զգայի՝ Հայկօ, ուշադիր, բոլոր աչքերիդ թոզ են փչում ստեղ, ստեղ մի բան էն չի, չհաշված Թերզի ծակ գլուխը: Երրորդ աչքի հայտնվելը սիրեցի. նենց մի տեսակ բնական ա հայտնվում, հա ինչ կա որ, տենց էլ պիտի լիներ, արի ախտահանենք ու պրծ, կարդալիս տեսնում էի, ոնց ա էդ կլոր ծակից մեկ էլ հանկարծ էդ աչքը պլշում դուրս ու սկսում աջուձախ խլվլալ. բարև ձեզ, ես Թերզի երրորդ աչքն եմ, բա դուք գիտեիք երրորդ աչքը էդ քթի ծակն ա՞, աչքներիդ ա երևում: Բայց մի տեսակ էմոցիաների պակաս կար «Թերզի» մեջ, աչքդ մի տեսակ չի հասցնում տաքանալ Թերզի վրա, չես ապրումակցում հերոսներին, որ հետո վերջում հուզվես ու աչքերդ լցնես իրենց անձնական թաքուն դժբախտությունների վրա, ինչ-որ բան կիսատ ա, հաստատ չգիտեմ՝ ինչը: Հա, վերջում ինձ համար տենց էլ մութ մնաց. աղջիկն էլ, փաստորեն, Թերզի՞ մահը տեսավ: Թե՞ ուղղակի պարզ էր, որ մի օր Թերզն էլ ա մեռնելու, ու աղջիկն ուղղակի շատ սիրուն ցույց տվեց, որ հասկացել ա, որ Թերզը սուտ ա ասել, ու գնահատում ա դա, օկ ա ամեն ինչ, Թերզ ջան, կներես, կներեմ: Էս մրցույթում եթե առանձնացնեմ օրիգինալ հնարանքից մինչև իրականացումը ընկած ճամփան անշեղորեն ու վարպետորեն անցած երկու հեղինակի, էդ կլինեն «Կճեպների» ու «Թերզի» հեղինակները: Ուղղակի «Կճեպները» բառացիորեն ներծծված էր զգայականությամբ ու երազով, իսկ «Թերզը» մի տեսակ չոր ու ցամաք էր, պիտի խորը փորես, որ զգաս էդ ամեն ինչը: Դե, հնարանքներն էին լրիվ տարբեր: Ինձ թվում ա՝ 15,000 նիշը ուղղակի կարճ ա՝ «Թերզի» հնարանքը լրիվ բացելու համար:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 21.04.2013, 17:20:
DIXIcarpe noctem
CactuSoul (25.04.2013), Stranger_Friend (21.04.2013), Մարկիզ (21.04.2013), Ուլուանա (21.04.2013)
Մեֆը չի հանգստանում Բյուրի թեմայից:
Մեֆ ջան, զգույշ մնա էս ֆիքսվածությունը լուրջ պրոբլեմ չդառնա![]()
Դե լավ, սաղ ասում եմ
1. Մերրի (ազգանունը չեմ հիշում, էն որ տրական հոլով-մոլովի մասին գրել էր)
2. էս մեկը չեմ ասում
3. Լիլ
4. Լուսնթագ Լուսինե
5. Մարի
6. Էննա
7. խելքս բան չի կտրում
8. մեծ ձյաձյա, որն ակումբից չի
9. ջահել ձյաձյա, որն ակումբից չի
10. Այբ
11. Նարինե Կռոյան (մակդիրները վկա)
12. էս ո՞ր գործն էր, չեմ հիշում
13. հեղինակի խնդրանքով չեմ ասի
14. Սամ
15. Գալ (եթե, իհարկե, մասնակցել ա)
16. Լիզբեթ
17. Ալֆա
18. խելքս բան չի կտրում, երևի ակումբցի չի
19. ՀԱԿ-ական ինչ-որ մեկը
20. Ռուբի
21. Հայկօ
22. Բայ
Գո՞հ եք![]()
Վոլտերա (21.04.2013)
StrangeLittleGirl (21.04.2013)
Ի դեպ, ժող, երեկ հետաքրքրության համար էս մրցույթի բոլոր տարբերակները քոփի–փեյսթ արեցի word–ի մեջ, 12 չափի Sylfaen ֆոնտով, միջտողային հեռավորությունը՝ 1.0, ու ստացվեց մոտ 104 էջ։ Մի հատ գիրք, էլի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
enna (21.04.2013), ivy (21.04.2013), StrangeLittleGirl (21.04.2013), Հայկօ (21.04.2013), Նաիրուհի (21.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ