15. Թերզը
Երբ առաջին անգամ հերթով կարդում էի բոլոր պատմվածքները, էս «Թերզը» երկրորդ գործն էր, որ մի տեսակ բռնեց ինձ, աչքս մտավ: «Ականջավոր լուսինը» չեմ հաշվում, դա լրիվ ուրիշ պատմություն ա, իսկ «Ալիսի» հետ աչքով աչք չունեմ մինչև հիմա էլ, զակատ, չէ մի չէ: Ու նենց լավ պինդ բռնեց, համ հետաքրքիր էր, համ նոր էր, համ էլ վարպետորեն էր գրված, ոչ մի ավելորդ բառ ու ստորակետ աչք չէր ծակում, էս շատ կարևոր ա, շատ շատ շատ, ավելորդ բաները հաճախ շատ ավելի հեշտ ա աչքաթող անելը, քան պակաս բաները: Միտքը ոնց որ թե կրկնվում էր, ինչ-որ տեղ (տեղեր) էլի են աչքովս ընկել տենց բաներ, ասենք՝ մի ֆիլմում ճապոնացի աղջկան պատվաստում են մեռած մարդու աչքեր, ու ինքը սկսում ա փիս-փիս բաներ տեսնել, հետո էն երեխեն ա Վիլիսին ասում «այ սի դեդ փիփուլ», Final Destination-ները կային, բան, բայց դե ստեղ շատ ուրիշ էր: Աչքիս՝ ստեղ դետալներն են պակասում մենակ մի քիչ, սատանան ընդեղարենք ա միշտ, էլի: Օրինակ՝ ես շատ կուզեի, որ սկզբում ինչ-որ բան հուշեր վերջի մասին, բայց մինչև վերջը չկարդայիր, չհասկանայիր էդ սկզբում գրվածի նշանակությունը: Հա, հուշող բաներ շատ կային, իհարկե, հենց մենակ էն, որ տաքսիստին պատմել էր, որ ինքը ռսաստաններում գորձարանի սեփականատեր ա եղել, արդեն հերիք էր, որ զգայի՝ Հայկօ, ուշադիր, բոլոր աչքերիդ թոզ են փչում ստեղ, ստեղ մի բան էն չի, չհաշված Թերզի ծակ գլուխը: Երրորդ աչքի հայտնվելը սիրեցի. նենց մի տեսակ բնական ա հայտնվում, հա ինչ կա որ, տենց էլ պիտի լիներ, արի ախտահանենք ու պրծ, կարդալիս տեսնում էի, ոնց ա էդ կլոր ծակից մեկ էլ հանկարծ էդ աչքը պլշում դուրս ու սկսում աջուձախ խլվլալ. բարև ձեզ, ես Թերզի երրորդ աչքն եմ, բա դուք գիտեիք երրորդ աչքը էդ քթի ծակն ա՞, աչքներիդ ա երևում: Բայց մի տեսակ էմոցիաների պակաս կար «Թերզի» մեջ, աչքդ մի տեսակ չի հասցնում տաքանալ Թերզի վրա, չես ապրումակցում հերոսներին, որ հետո վերջում հուզվես ու աչքերդ լցնես իրենց անձնական թաքուն դժբախտությունների վրա, ինչ-որ բան կիսատ ա, հաստատ չգիտեմ՝ ինչը: Հա, վերջում ինձ համար տենց էլ մութ մնաց. աղջիկն էլ, փաստորեն, Թերզի՞ մահը տեսավ: Թե՞ ուղղակի պարզ էր, որ մի օր Թերզն էլ ա մեռնելու, ու աղջիկն ուղղակի շատ սիրուն ցույց տվեց, որ հասկացել ա, որ Թերզը սուտ ա ասել, ու գնահատում ա դա, օկ ա ամեն ինչ, Թերզ ջան, կներես, կներեմ: Էս մրցույթում եթե առանձնացնեմ օրիգինալ հնարանքից մինչև իրականացումը ընկած ճամփան անշեղորեն ու վարպետորեն անցած երկու հեղինակի, էդ կլինեն «Կճեպների» ու «Թերզի» հեղինակները: Ուղղակի «Կճեպները» բառացիորեն ներծծված էր զգայականությամբ ու երազով, իսկ «Թերզը» մի տեսակ չոր ու ցամաք էր, պիտի խորը փորես, որ զգաս էդ ամեն ինչը: Դե, հնարանքներն էին լրիվ տարբեր: Ինձ թվում ա՝ 15,000 նիշը ուղղակի կարճ ա՝ «Թերզի» հնարանքը լրիվ բացելու համար:
Էջանիշներ