1–ին տարբերակ. «Հրացան» (Մերի Մկրտչյան)
2–րդ տարբերակ. «Չկորցնել» (ivy)
3–րդ տարբերակ. «Կճեպները» (Impression)
4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը» (Lusntag Lusine)
5–րդ տարբերակ. «Ածելիավոր» (Mari Voltera Meliqyan)
6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը» (Enna Adoly)
7–րդ տարբերակ. «Պարտություն» (Այբ)
8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին» (Գարեգին Վարդանյան)
9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը» (Վահե Ղուկասյան)
10–րդ տարբերակ. «Շարունակություն» (Hasmik Artyomovna)
11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» (Նարինե Կռոյան)
12–րդ տարբերակ. «Անորոշություն» (Այբ)
13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» (StrangeLittleGirl)
14–րդ տարբերակ. «Դևական» (Sambitbaba)
15–րդ տարբերակ. «Թերզը» (Գալաթեա)
16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը» (Lis Beth)
17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ» (Ալֆա)
18–րդ տարբերակ. «Խորհուրդ» (Lis Beth)
19–րդ տարբերակ. «Նախագահը» (Համբարձում Համբարձումյան)
20-րդ տարբերակ. «Դառնահամ» (Valkyrja Rue)
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար» (Հայկօ)
22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը» (Rhayader)
Alphaone (20.04.2013)
5–րդ տարբերակ. «Ածելիավոր»
Եվս մի գործ, որ ժանրի հետ կապ չունի:
Ես միշտ դժվարանում եմ վերլուծել, կարծիք հայտնել էն գործերի մասին, որոնց հեղինակները շատ են "իրանք իրանց մեջ լինում" գրելուց: Էն Բլզիկի տարատեսակն ա: Կարդում ես, կարդում ես ու էս նույն արտահայտությունն ա դեմքիդ հայտնվում`
Սևամազը Ջոնիի մաման էր, էրեխին ասեղներով լցված բլիթ էր տվել, շան գլուխը կտրեցին, պուճուր երեխա էր լացում, եռացրած սպիրտի հոտ էր գալիս, ածելիավորի թիակները ցցված էին, ընդ որում՝ երկուսն էլ... եսիմ է... մտքի, երևակայության թռիչքը հավես ա, բայց դա ինքնանպատակ չպետք ա լինի, մի տեղ պետք տանի: Մենակ ղզիկ չգրելու խաթր պարտադիր չի արյուն ցփնել "սենյակով մեկ"
Վերջում էլ ամեն ինչ կրկնվում էր ոնց որ, որի իմաստը նույնպես չհասկացա:
Էս մի մատ երեխեքի մոտ արյան հանդեպ ինչ մի մոլուցք ա, չեմ հասկանում...
Սովորական հեղուկ ա, երեխեք, տրոմբոցիտներից, էրիտրոցիտներից ու լեյկոցիտներից բաղկացած: No big deal
Հեղինակը հաստատ կարա սրանից լավ գրի:
Պաչիկ իրան:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 20.04.2013, 01:39:
Հիմա որ Վառվող Երազանքի մասին գրեմ, Էննան էլի գալու ա, ասի, որ 6 տարեկանում ա էդ գրել ու ինքը չի ուղարկե՞լ գործը մրցույթին...![]()
Դավիթ (20.04.2013)
Alphaone (20.04.2013)
7–րդ տարբերակ. «Պարտություն»
Մոգական ռեալիզմ, թե՞ սովորական ուժասծիկ...
Կենդանացած քանդակներն ախր աշխարհի չափ հին են... մնե լի նի զնած:
Ինչքան հասկացա Միգելն եկել էր ասեր՝ որ իրանց վառում են: Բայց մի տեսակ շատ եսասիրավարի ասեց: "Ես չկամ դու էլ չկաս"... Էլ ով դիմանար... այ մարդ, մարդավարի բան ասա, էս մարդը միլիցա զանգի, գնան 25 տարվա վաստակը կրակի բերանից փրկեն, էս ի՞նչ չուզողություն ա, տո, ախր "Լիլիթ"-ն էլ էր վառվում...
Չգիտեմ, սրա տրամաբանությունն էլ չհասկացա: Ինչի՞ էր լեղաճաք անում էդ մարդուն, աչքով ունքով հասկացնում՝ թե՝ "Չես կարենալու ինձ վերջացնես, այ տղա":
Ինչի՞ պետք ա սեփական քանդակն ավարտելը հաղթանակ համարվեր, ինչո՞ւմ պարտվեց քանդակագործը, ինչի՞ էր հենց Միգելի քանդակը տենց կարևոր դեր խաղում քանդակագործի կյանքում:
Եթե մտածես՝ դա իր վերջին, ամենանոր քանդակն էր ու դրա հանդեպ, որպես ստեղծողի, արարողի կապվածությունը պակաս խորը պիտի լիներ:
Պատմվածքը կարծես թե հենց նրան ա տանում, որ բիձու արձանը շատ կարևոր էր ստեղծողի համար, բայց տենց էլ չենք հասկանում՝ ինչո՞ւ: Ինչո՞վ էր մնացածից տարբերվում, առանձնանում:
Էնքան, որ քանդակագործը նախընտրում էր հետևից ձեռքն ուսին դնողը Միգելը լինի, ոչ թե իր կինը:
Մի պահ մտածեցի՝ կարող ա՞ դա հենց իր քանդակն էր, ինքնաքանդակը, տենց ասում ե՞ն, ու էդ կապվածությունը ինչ-որ խորը հոգեբանական ա, բայց հետո հետ գնացի, տեսա չէ, բնորդ կար, բան կար...
Ու էն նախանձ ընկերոջ արածն էլ ամբողջի հետ մի տեսակ չէր կապվում, զոռով էր կպցրած:
Մի խոսքով:
Մոգական ռեալիզմ չկար:
Ինձ տեղ հասած հստակ իմաստ չկար:
Շնորհակալություն հեղինակին:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 20.04.2013, 02:55:
Ուխ, մեկ երրորդը համարյա արեցի:
Մնացածն էլ՝ վաղը մյուս օր:
Կարդացել եմ մենակ էն գործերը, որոնց առաջին պարբերությունը կարդալուց հետո մոտս շարունակելու ցանկություն է մնացել: Լավագույն հնգյակն իմ համար՝ ամենալավից ամենավատը.
1. Կճեպները
2. Պարիր ինձ համար
3. Ալիսը տղամարդկանց աշխարհում
4. Ականջավոր լուսին
5. Չկորցնել
I may be paranoid but no android!
21. «Պարիր ինձ համար»
Հըմ։ Բավական հետաքրքիր ու յուրօրինակ գործ էր։ Ու շատ լավ գրված։ Խոսակցություններն էլ էին շատ բնական ու իրական, նկարագրություններն էլ։ Բայց իմը չէր մի տեսակ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
22–րդն էլ բարով–խերով կարդացինք–պրծանք (դե, էնքան էլ բարով–խերով չէ, բայց կարևորը՝ պրծանք), բայց սա դեռ վերջը չի. ես դեռ «11–րդ» ունեմ վրաս թթված։
22. «Գունատ ձիու ստվերը»
Եսիմ։ Էնքան էլ լավ չհասկացա էս պատմվածքը, որի պատճառը մասամբ նաև էն էր, որ մեջտեղներում մի հատվածի վրա հա քնում–զարթնում էի, նորից կարդում, ու, մեկ ա, բան չէի հասկանում, որովհետև պարզվում էր, որ էլի քնել էի։ Մի խոսքով՝ դա պատմվածքից չէր, ինձնից էր. քունս տանում ա արդեն։ Բայց դե, մեկ ա, ամեն դեպքում էն աստիճանի չէի հավանելու հաստատ, որ քվեարկեի էս տարբերակի օգտին։ Ներողություն եմ խնդրում հեղինակից, որ նորմալ չկարողացա կարդալ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
«11. Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին»
Գրագետ էր գրված, բայց մի տեսակ շատ էր ծանրաբեռնված բառերով. դա ինչ–որ չափով ծանրացնում էր ընթերցանությունը։ Հիշում եմ, որ ինչ–որ բողոքներ էին հնչել էս գործում նոր բառեր հորինելու վերաբերյալ, բայց ես էդպիսի բողոք չունեմ։ Ուղղակի «դեղնափայլ» բառին հանդիպելիս հիշեցի Բյուրի ասածը։ Բայց դե նորմալ բառ ա, իմ կարծիքով, շատ էլ համապատասխան էր, ի՞նչ ա եղել որ։ Բայց համաձայն եմ, որ բարդ (նկատի ունեմ՝ կազմությամբ) բառերը շատ էին։
Իսկ բուն պատմությունը, եթե համարենք, որ էստեղ ընդհանրապես պատմություն կար, անձամբ ինձ համար առանձնապես հետաքրքիր չէր։
Պրծանք վերջապես։ Հավատս չի գալիս...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
CactuSoul (25.04.2013)
Քանի որ ընտրությունն էս անգամ շատ բարդ ա, որոշեցի էս գիշերով իմ արդեն կիսաքուն արտույտային գլխիկը նման բարդ հարցով չծանրաբեռնել, համ էլ նենց չլինի, որ վաղն արթնանամ, մտնեմ էս թեմա ու սկսեմ փոշմանել գիշերվա քվեարկածիս համար։ Ես բարդ որոշումները սովորաբար առավոտ եմ ընդունում ու առանց շտապելու։
Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր անհամբեր սպասում են ամեն ձայնին։ Սկզբում ուզում էի քվեարկել, նոր քնել, ուղղակի զգացի, որ իսկապես բարդ ա։
Լավ, շատ փիլիսոփայեցի, գնամ քնեմ։ Վաղը կգամ, կքվեարկեմ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.04.2013, 07:28:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան, «Դառնահամը» բա![]()
«Հահահա՜: Ես ափսոսում էի, որ «Կճեպները,» «Չկորցնել»-ից քիչ միավոր ունի, հիմա հավասար ենՔվեարկելու եմ իմ սիրելի պատմվածքի օգտին
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ