այ ախչի դու դեռ ստեղ ե՞ս![]()
1–ին տարբերակ. «Հրացան» (Մերի Մկրտչյան)
2–րդ տարբերակ. «Չկորցնել» (ivy)
3–րդ տարբերակ. «Կճեպները» (Impression)
4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը» (Lusntag Lusine)
5–րդ տարբերակ. «Ածելիավոր» (Mari Voltera Meliqyan)
6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը» (Enna Adoly)
7–րդ տարբերակ. «Պարտություն» (Այբ)
8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին» (Գարեգին Վարդանյան)
9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը» (Վահե Ղուկասյան)
10–րդ տարբերակ. «Շարունակություն» (Hasmik Artyomovna)
11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» (Նարինե Կռոյան)
12–րդ տարբերակ. «Անորոշություն» (Այբ)
13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» (StrangeLittleGirl)
14–րդ տարբերակ. «Դևական» (Sambitbaba)
15–րդ տարբերակ. «Թերզը» (Գալաթեա)
16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը» (Lis Beth)
17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ» (Ալֆա)
18–րդ տարբերակ. «Խորհուրդ» (Lis Beth)
19–րդ տարբերակ. «Նախագահը» (Համբարձում Համբարձումյան)
20-րդ տարբերակ. «Դառնահամ» (Valkyrja Rue)
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար» (Հայկօ)
22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը» (Rhayader)
այ ախչի դու դեռ ստեղ ե՞ս![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
StrangeLittleGirl (19.04.2013)
16. «Այրվող ծղոտների տունը»
Ինձ էնքան էլ դուր չեկավ։ Չնայած վատը չէր։ Ուղղակի թեման չհավանեցի։ Շարադրանքն ընդհանուր լավ էր՝ տեղ–տեղ բավական հաջող նկարագրություններով, բայց վրիպակները շատ էին (ավելորդ կամ պակասող տառեր, մի տառը մյուսի փոխարեն գրված, տառերի տեղերը փոխված)։ Գրելուց հետո արժե առնվազն մի անգամ կարդալ, նոր ուղարկել, էդ դեպքում էդքան շատ վրիպակներ պիտի որ չլինեն։
Ի դեպ, էն փետուրի մասը լավ չհասկացա. էն որ մայրը փետուրը տալիս էր աղջիկներին ու ասում՝ մաքրվի։ Հեղինակին կխնդրեի վերջում բացատրել էդ պահը։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.04.2013, 00:03:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
17. «Քաղաքը ճահճի մեջ»
Կարդալիս արդեն ես էլ էի խրվել ճահճի մեջ, բորբոսներն էլ կախվել էին մարմնիցս... Ճահճաբորբոսախառը նկարագրությունները հաջող էին, բայց մի քիչ չափն անցած էր, իմ կարծիքով։ Ամբողջ պատմվածքը կարծես նույն բանի նկարագրությունը լիներ, ոնց որ գլխիդ մեջ մեխեր անընդհատ նույն զզվելի երևույթները։ Եթե ավելորդ նկարագրությունները հանեինք, կստացվեր շատ կարճ, համարյա անսյուժե տեքստ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Stranger_Friend (20.04.2013)
Ան, քիչ մնաց, էսօր վերջացրու![]()
StrangeLittleGirl (20.04.2013)
«Խորհուրդն» ու «Դառնահամը» շատ-շատ սիրուն են, «Նախագահը» խոխմ ա, հեշտ կարդացվող, «Գունատ ձիու ստվերը» արտասովոր, խորը պատմվածք ա, իսկ դե «Պարիր ինձ համար»-ն էլ ներկայացնելու կարիք չունի. ձայների քանակին նայիր
Նենց որ, արագ-արագ կարդա վերջացրու:
StrangeLittleGirl (20.04.2013)
Անցնենք առաջ:
Կճեպների մասին կարծիք գրելը, կարծում էի, էնքան էլ կոռեկտ չի լինի, քանի որ հեղինակն ինքնաբացահայտվել ա, բայց քանի որ հալալ կեսի հեղինակներին արդեն գիտեմ, եթե ոչ ավելի, (որին՝ նույնպես ինքնաբացահայտոմից, որին՝ հին, ավանդական ձևերով) դրա համար այնուաենայնիվ կգրեմ:
3–րդ տարբերակ. «Կճեպները»
Կարծում եմ՝ ոչ ոք չի վիճի, որ սա մրցույթին ամենահամապատասխան գործն ա:
Եթե իհարկե մոգական ռեալիզմը վերցնում ենք որպես զուտ իսպանա-մարկեսա-բուենդիայական երևույթ:
Էդ կոնտեքստում իդեալական գործ ա: Կարդալուց անկախ քեզնից ուզում ես ասես՝ "Ա՛յ, կարա՛մբա":
Բայց քանի որ մրցույթում կար մի այլ գործ, որը նույնպես շատ սիրուն մոգական ռեալիզմ էր, բայց տիպիկ մարկեսյան չէր, ես հակված չեմ մտածել, որ ընդհանուր իմաստով մոգական ռեալիզմի մեջ սա լավագույն գործն էր:
Բայց սա լավագույնն էր մարկեսյան ոճով գրածների մեջ:
Հենց գործի մասին:
Շատ սիրուն ու հիշվող պատկերներ կային, որ կենդանություն էին տալիս պատմվածքին: Էրեխեքի հանդիպելը, սիրահարվելը, շատ հուզիչ ու տեսանելի էր: Բռի չոբան Ալվարեսների դաժանությունը համարյա շոշափելի էր: Դիեգոյի՝ մորը հոտոտելու պահը լավն էր շատ: էդ ցայտուն, համարյա հետդ խոսող պատկերները մոգականի մեջ ռեալիզմի պահը լրիվ ապահովում էին: Դրանց կողքին արդեն իսկապես հավատդ գալիս էր, որ էրեխեքը ձվից են դուրս գալիս... հա ի՞նչ ա էղել որ...
Ես էլի էն մտքին էմ, որ Դիեգոն վերջում մեռնում ա: Հա, ատեք ինձ:
Ու էս գործից հետո Զատիկային "Բեր ձուդ ջարդեմ" արտահայտությունը լրիվ վերաիմաստավորվում ա:
Շնորհակալություն հեղինակին:
CactuSoul (25.04.2013), impression (20.04.2013), Smokie (22.04.2013), Stranger_Friend (20.04.2013), Հայկօ (20.04.2013)
Իմ լավագույն տասնյակը.
2, 3, 8, 9, 13, 15, 18, 20, 21, 22:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
ivy (20.04.2013), StrangeLittleGirl (20.04.2013), Վոլտերա (20.04.2013)
StrangeLittleGirl (20.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ