Գունատ Ձիու Ստվերը

Չգիտեմ... իսկականից չգիտեմ ինչ ասեմ էս գործի մասին: Մի տեսակ մինչև վերջ չհասկացա, մի տեսակ ոնց որ լիքը շերտեր ունենար, որ ինձ չհասան, բայց համ էլ ինչ-որ հավես, խորը բան կար մեջը, համ էլ ոնց որ հասկացա: Մի բան հաստատ կարամ ասեմ. վերջին նախադասությունը կարդալիս մարմնովս սարսուռ անցավ:

Վերջ: Ո՞վ էր սաղ գործերը կարդացողներին անուն կպցնում: Ես սաղ կարդացել եմ, հարցեր կա՞ն: Մի հատ քնեմ, արթնանամ, վաղը խելքս գլուխս գա, քվեարկեմ: