Քաղաքը ճահճի մեջ. Դուրս չեկավ, չեմ սիրում նման պատմվածքներ՝ գարշահոտություն, ճահիճ, ճահճագույն: Չհավանեցի
Նախագահը. Էս պատմվածքն էլ էդքան չհավանեցի: Իմաստ կար մեջը, բայց հետաքրքրությամբ չէր ընթերցվում: Կարծում եմ հեղինակը ակումբցի չի:
Խորհուրդ. Այստեղ մոգական ռեալիզմ չկար կարելի է ասել: Անձամբ ես համարյա ոչ մի խորհրդավոր ու տարօրինակ բան չտեսա: Ճիշտ ա մոգական ռեալիզմն այն ժանրն է, որտեղ ամեն ինչ շատ համոզիչ է գրված ու ընթերցողի մոտ էլ է իրականի տպավորություն թողնում, բայց այս պատմվածքում ես չտեսա այն, ինչը ընթերցող մոտ անիրական իրականության տպավորություն է թողնելու: Չկար:pradon Իսկ որպես սովորական պատմվածք... ոչինչ այնպես, սովորական էր, նախորդ երկու կարդացածներիցս հաստատ ավելի լավն էր:
Դառնահամ. Լավն էր բավականին Հավես էր, հաճույքով էր ընթերցվում: Երբ հասա Թորին... էլի մեր Մարիին հիշեցի, կարծում եմ էս մեկի հեղինակն էլ ա ինքը, նման ա ձեռագիրը Էլի վառ երեւակայություն կար այնտեղ, դրական ազդեցություն թողեց:
Այրվող ծղոտների տունը. Սա ընդհակառակը, վատ ազդեցություն էր թողնում: Ես էլ պատմվածքի բամբասկոտ հերոսների խորշում էի կերպարներից, ինչպես երեկ խորշեցի Կճեպների միջի Ալվարեսներից, (չհաշված Դիեգոյին): Բայց ի տարբերություն Կճեպների, այս պատմվածքը հետաքրքրությամբ ու հաճույքով չկարդացի: