User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Հրացան» (Մերի Մկրտչյան)

    4 8.89%
  • 2–րդ տարբերակ. «Չկորցնել» (ivy)

    18 40.00%
  • 3–րդ տարբերակ. «Կճեպները» (Impression)

    24 53.33%
  • 4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը» (Lusntag Lusine)

    6 13.33%
  • 5–րդ տարբերակ. «Ածելիավոր» (Mari Voltera Meliqyan)

    5 11.11%
  • 6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը» (Enna Adoly)

    3 6.67%
  • 7–րդ տարբերակ. «Պարտություն» (Այբ)

    4 8.89%
  • 8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին» (Գարեգին Վարդանյան)

    13 28.89%
  • 9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը» (Վահե Ղուկասյան)

    3 6.67%
  • 10–րդ տարբերակ. «Շարունակություն» (Hasmik Artyomovna)

    9 20.00%
  • 11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» (Նարինե Կռոյան)

    4 8.89%
  • 12–րդ տարբերակ. «Անորոշություն» (Այբ)

    3 6.67%
  • 13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» (StrangeLittleGirl)

    16 35.56%
  • 14–րդ տարբերակ. «Դևական» (Sambitbaba)

    5 11.11%
  • 15–րդ տարբերակ. «Թերզը» (Գալաթեա)

    9 20.00%
  • 16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը» (Lis Beth)

    3 6.67%
  • 17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ» (Ալֆա)

    4 8.89%
  • 18–րդ տարբերակ. «Խորհուրդ» (Lis Beth)

    4 8.89%
  • 19–րդ տարբերակ. «Նախագահը» (Համբարձում Համբարձումյան)

    4 8.89%
  • 20-րդ տարբերակ. «Դառնահամ» (Valkyrja Rue)

    16 35.56%
  • 21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար» (Հայկօ)

    24 53.33%
  • 22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը» (Rhayader)

    5 11.11%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 19 73-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 1091 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 4. «Մոգական ռեալիզմ» (քվեարկություն և քննարկում)

  1. #271
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԴԵՎԱԿԱՆ

    Հեղինակ ջան, նախ դևական չի, դիվական ա, եթե, իհարկե, ինչ-որ հատուկ գրական հնարք չես արել: Այնուամենայնիվ, կարդալով գործը՝ հասկացա, որ դժվար մի գործի վերնագիր գրական հնարք լինի, եթե տեքստի մեջ ոչ մի հնարք չկա: Ուրեմն էս գործը կարող է մրցել Հրացանի հետ դժվար կարդացվելու կողմից: Ֆութնոութներն էլ լրիվ անիմաստ էին: Դրանք գեղարվեստական գրականության հետ գործ չունեն, պատմական տեքստ չի, որ ֆութնոութերով ծանրաբեռնես: Էս դեպքում եթե հեղինակը վստահ չի, որ ընթերցողը կհասկանա, պիտի գործի մեջ բացատրի, իսկ եթե վստահ ա, պետք չի ընթերցողին հիմարի տեղ դնել ու տակը բացատրություն գրել: Չեմ քվեարկի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (18.04.2013)

  3. #272
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11. Ինձ դուր չեկավ, երգիծանքը թե շատ հատու չէր, թեման էր շատ չարչրկված, ֆեյսբուքյան գրառումների մակարդակի, թե էլի ինչ-որ խատճառ կար, չգիտեմ, բայց դուր չեկավ
    12. Կամ ես եմ ժանրը սխալ հասկացել, կամ գործը մոգական ռեալիզմ չէր: Լավն էր, բայց սրա նման էնքան շատ եմ կարդացել տարբեր հեղինակների, որ էլ չի տպավորում, առաջին դեմքով էր գրած, բայց ավելի շատ շարադրանք տեսա, քան հեղինակի ապրումներ: Բայց բարի գործ էր
    13. Շուտ ուղարկեի, ես ընկնեի էս թվի ներքո Ա՜, օրիգինալ էր, լիքը ժպտացել եմ կարդալուց
    14. Գաղափարը զարգացնելու դեպքում հավես ֆենտեզի կստացվեր, բայց այսպես ինձ համար չէր ամբողջանում: (Լեգենդար թրերի մասին ավելի հավես գործեր կան)
    15. Սկիզբը ո՜նց վանեց: Լավ էր, որ մինչև վերջ կարդացի, վերջը հրաշք էր

  4. #273
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թերզ

    Շատ սահուն կարդացվեց, կլանիչ էր, բայց մի տեսակ ասելիք չկար մեջը, ոնց որ ընթերցողին հուսախաբ աներ: Ինձ համար վեցերորդ տեղում է, հետևաբար եթե երեք գործի օգտին քվեարկեմ, հաստատ մեջը չի լինի:

  5. #274
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այրվող ծղոտների տունը

    Լավ շարադրված էր, բայց էդպես էլ չհասկացա՝ հեղինակն ի՞նչ էր ուզում ընթերցողին ասել: Չգիտեմ՝ երևի հոգնած եմ արդեն, ու չարժե շարունակել կարդալը:

  6. #275
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՔԱՂԱՔԸ ՃԱՀՃԻ ՄԵՋ

    Ոնց որ կռահում եմ, թե ով է էս գործի հեղինակը: Ամեն մրցույթում սպասում եմ, որ մի լավ գործ կուղարկի: Ու ամեն անգամ ինքը հիասթափացնում ա: Հեղինակ ջան, չեմ ուզում խորանալ էս գործիդ մեջ ու ասել, թե ինչը դուրս չեկավ: Մենակ կխնդրեի, որ ամեն անգամ, երբ մրցույթ ա հայտարարվում, հենց առաջին օրվանից սկսես մտածել, թե ինչ ես գրելու կամ հենց առաջին օրվանից սկսես գրել: Թե չէ էս գործը շըփ-թըփություն, էնքան-որ-մի-բան-ուղարկեմ զգացողություն առաջացրեց: Չեմ քվեարկելու:

  7. #276
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս օրն ընթերցանության առումով առանձնապես բեղուն չէր. մենակ ութերորդը կարդացի։

    8. «Ականջավոր լուսին»

    Վերնագիրն էնքան էլ չհավանեցի. մի տեսակ կարկատանոտ ա հնչում։ Պատմվածքը լավն էր, հատկապես յուրօրինակ գրելաոճը շատ հավանեցի։ Պատմությունն ինքը առանձնապես մի երևելի բան չէր, բայց շարադրանքն ամեն ինչ արժեր։ Հա, Աղասն էլ լավ տղա էր ։ Կերպարը շատ իրական ու շոշափելի էր։ Լինում են տենց տղաներ, հատկապես գյուղերում։

    Բայց մոգական ռեալիզմի իմ պատկերացումներին էնքան էլ չի համապատասխանում։ Ամեն դեպքում անցավ ֆավորիտներիս շարքը, հնարավոր է, որ քվեարկեմ սրա օգտին։ Տեսնենք ։

    Բայց... Այ հեղինակ, բա դու խիղճ ունե՞ս։ Էդքան երկար պատմվածքն ընդամենը մի երկու պարբերությա՞մբ ներկայացնել։ Ցնդել կարելի ա... Էլ չեմ ասում ուրիշի ուղղակի խոսքի մասին։ Պատմվածքի առնվազն կեսը խոսակցություններ են ու բոլորը կողք–կողքի շարունակվող ։ Երբ խոսակցություններն էդքան շատ են լինում ու շարունակական, որպես կանոն, ամեն մեկի ասածը գրվում ա նոր տողից ու գծիկով, ոչ թե իրար հետևից ու չակերտներով։ Զարմանալի ա, որ ընդհանուր առմամբ բավական գրագետ գրված գործ ա, բայց էդ ուրիշի ուղղակի խոսքը հեղինակը չի իմացել՝ ոնց ա պետք գրել։ Ու դրա հետևանքով խոսակցություններն ահագին շփոթեցնող էին. ես որ կարդալիս հաճախ չէի ջոկում՝ ինչը ով ասեց, որ իրար կողքի են, հաճախ հաջորդի ասածն ընկալում ես որպես նախորդի շարունակություն, ու շիլաշփոթ ա դառնում, ստիպված հետ ես գնում, նորից կարդում, որ տեղը բերես՝ որը ով էր ասել։ Ու դա ահագին ծանրացնում ու փչացնում ա ընթերցանությունը։ Իսկ երբ նոր տողից ու գծիկով են լինում խոսակցությունները, ավտոմատ ընկալվում են որպես տարբեր մարդկանց ասածներ, հատուկ մտածելու, տեղը բերելու խնդիր չի լինում։

    Էսօր էսքանը։ Ես գնացի քնելու։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.04.2013), Շինարար (18.04.2013)

  9. #277
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ականջավոր լուսին

    «Տուն ունես, երջանիկ մարդ, կգնաս, թեյ կտան, անկողին կբացեն, կինդ կմտնի ծոցդ, կասի` վաղը, կովը, երեխան, հավերը, կասի` ոչխարը, խոզերը, կասի` խոտը, ծառերը, կասի` պատը, ջրի խողովակը, տանիքը...»: «Կասի»,-տխրած` հաստատեց Աղասը:
    -Լիլի, կապիկին պոպոք տուր:
    -Հայրի՞կ, կապիկին պոպոք կտա՞ն:
    -Կտան, բալես, կտան:

    Լիլիի վրա շեշտ պետք է դնեի չեմ գտնում, չկա, չկա, ջհայնամին լինի՛:
    Վերջին խմբագրող՝ Peace: 18.04.2013, 11:02:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  10. #278
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    <<Ալիսը տղամարդկանց աշխարհում>>
    Մի տեսակ դուրս չեկավ միտքը:Երևի չհասկացա,թե ինչ էր ուզում ասել...

  11. #279
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    <<Թերզ>>
    Սկիզբը ընթերցեցի,քանի որ առաջին դեմքից պատմվածքներ չեմ սիրում չշարունակեցի:

  12. #280
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. Գծեր Շեղողը - ես գծեր շեղողն եմ, գծեր շեղողն եմ ես, այդ ես եմ, որ գծերն եմ շեղում: Ուզում էր հետաքրքիր լինել, բայց ձանձրացրեց: Դաժե Անուբիսը չօգնեց:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (19.04.2013)

  14. #281
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքը ճահճի մեջ. Դուրս չեկավ, չեմ սիրում նման պատմվածքներ՝ գարշահոտություն, ճահիճ, ճահճագույն: Չհավանեցի
    Նախագահը. Էս պատմվածքն էլ էդքան չհավանեցի: Իմաստ կար մեջը, բայց հետաքրքրությամբ չէր ընթերցվում: Կարծում եմ հեղինակը ակումբցի չի:
    Խորհուրդ. Այստեղ մոգական ռեալիզմ չկար կարելի է ասել: Անձամբ ես համարյա ոչ մի խորհրդավոր ու տարօրինակ բան չտեսա: Ճիշտ ա մոգական ռեալիզմն այն ժանրն է, որտեղ ամեն ինչ շատ համոզիչ է գրված ու ընթերցողի մոտ էլ է իրականի տպավորություն թողնում, բայց այս պատմվածքում ես չտեսա այն, ինչը ընթերցող մոտ անիրական իրականության տպավորություն է թողնելու: Չկար:pradon Իսկ որպես սովորական պատմվածք... ոչինչ այնպես, սովորական էր, նախորդ երկու կարդացածներիցս հաստատ ավելի լավն էր:
    Դառնահամ. Լավն էր բավականին Հավես էր, հաճույքով էր ընթերցվում: Երբ հասա Թորին... էլի մեր Մարիին հիշեցի, կարծում եմ էս մեկի հեղինակն էլ ա ինքը, նման ա ձեռագիրը Էլի վառ երեւակայություն կար այնտեղ, դրական ազդեցություն թողեց:
    Այրվող ծղոտների տունը. Սա ընդհակառակը, վատ ազդեցություն էր թողնում: Ես էլ պատմվածքի բամբասկոտ հերոսների խորշում էի կերպարներից, ինչպես երեկ խորշեցի Կճեպների միջի Ալվարեսներից, (չհաշված Դիեգոյին): Բայց ի տարբերություն Կճեպների, այս պատմվածքը հետաքրքրությամբ ու հաճույքով չկարդացի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. #282
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Ալիսը տղամարդկանց աշխարհում>>
    Մի տեսակ դուրս չեկավ միտքը:Երևի չհասկացա,թե ինչ էր ուզում ասել...
    Կմեծանաս, կհասկանաս

    Խորհուրդ
    Շատ լավն էր, սիրուն էր: Նենց մի տեսակ պուպուշ բան կար էս պատմվածքի մեջ: Բայց հավանաբար չեմ քվեարկի, որովհետև ավելի ուժեղ գործեր էլ կան:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (25.04.2013)

  17. #283
    Would you kindly ? Two-Face-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2012
    Հասցե
    8 bit world
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    «Ալիսը տղամարդկանց աշխարհում»-ը վերջն էր: Քվեարկեցի:

  18. #284
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ արև, Ի, Բա չէ... սիրուն չի:

    Կարծում ես` գյուղացին պետք է ասեր, իմ արեգակ, կներե՞ք և ինչու ո՞չ:
    օրինակ այսպես տգեղ կստացվե՞ր.

    «Ոչինչ էլ չեմ ուզում, հա՜, էնքան հանգիստ եմ, էսպես հանգիստ հեչ չեմ եղել»...

    «Անունս ի՞նչ իմացար»

    «հո օդից չբռնեցի՞»

    կարծում եմ նմանատիպ գրելը գյուղացու կերպարին չէր խանգարի...
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  19. #285
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 22: բեե, էս ի՞նչ էր ctrl+a, delete
    Չգիտեմ, էս տարբերակն ինձ համար ահագին սիրուն էր:
    Ճիշտ է, սկզբում վատ տպավորություն թողեց, որ կիսատ էր ուղարկված, բայց հետո երբ լրացվեց ու կարդացի ամբողջը, ահագին ազդեց վրաս:
    Էդ միջի թախիծը, որ համ անբացատրելի էր, համ խորը, մի տեսակ հետք թողեց:

    Էս պատկերը հլը նայեք ինչ ազդեցիկ է, հատկապես վերջին մասը.

    «Երբ Աշոտը մահացավ»,- ասաց Շողակաթն,- «իր սենյակից երեք գիշեր նրա լացի ձայնն էր լսվում: Ես գիտեմ, նրանց բնակարանը մերի կողքին է, ու մեր սենյակներն ընդհանուր պատ ունեն: Աշոտն ամեն գիշեր լաց էր լինում: Մի անգամ ես գիշերը դուրս եկա մեր պատշգամբ, անցա Աշոտի սենյակ: Իմ սենյակի պատին հայելի կա. Աշոտի սենյակի պատին էլ, ուղիղ իմ հայելու հակառակ կողմում: Իր հայելին ծածկած էր սպիտակ սփռոցով: Երբ մոտեցա հայելուն, լացի ձայն լսեցի պատի մյուս կողմից: Իմ լացի ձայնը»
    Կամ էլ ուղղակի ես եմ չափազանց զգայուն:

Էջ 19 73-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 887
    Վերջինը: 19.04.2014, 12:33
  4. Գրառումներ: 471
    Վերջինը: 12.06.2013, 12:45
  5. Գրառումներ: 880
    Վերջինը: 04.03.2013, 12:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •