Էրեխեք, վերջին գործը կիսատ է դրված... Բայց իր օգտին արդեն քվեարկող կա...
Մի հատ հլը նայեք. նախադասության կեսից վերջանում է:
Այ մարդիկ, առանց կարդալու մի քվեարկեք...
1–ին տարբերակ. «Հրացան» (Մերի Մկրտչյան)
2–րդ տարբերակ. «Չկորցնել» (ivy)
3–րդ տարբերակ. «Կճեպները» (Impression)
4–րդ տարբերակ. «Տամիբեի կրակե պարիսպը» (Lusntag Lusine)
5–րդ տարբերակ. «Ածելիավոր» (Mari Voltera Meliqyan)
6–րդ տարբերակ. «Վառվող երազանքի փայլը» (Enna Adoly)
7–րդ տարբերակ. «Պարտություն» (Այբ)
8–րդ տարբերակ. «Ականջավոր լուսին» (Գարեգին Վարդանյան)
9–րդ տարբերակ. «Գծեր Շեղողը» (Վահե Ղուկասյան)
10–րդ տարբերակ. «Շարունակություն» (Hasmik Artyomovna)
11–րդ տարբերակ. «Շուկայամերձ գոյապայքար կամ պատմություն ձկան գլխի, մկան պոչի, ագռավի կտուցի, ինչպես նաև ասֆալտի մասին» (Նարինե Կռոյան)
12–րդ տարբերակ. «Անորոշություն» (Այբ)
13–րդ տարբերակ. «Ալիսը տղամարդկանց աշխարհում» (StrangeLittleGirl)
14–րդ տարբերակ. «Դևական» (Sambitbaba)
15–րդ տարբերակ. «Թերզը» (Գալաթեա)
16–րդ տարբերակ. «Այրվող ծղոտների տունը» (Lis Beth)
17–րդ տարբերակ. «Քաղաքը ճահճի մեջ» (Ալֆա)
18–րդ տարբերակ. «Խորհուրդ» (Lis Beth)
19–րդ տարբերակ. «Նախագահը» (Համբարձում Համբարձումյան)
20-րդ տարբերակ. «Դառնահամ» (Valkyrja Rue)
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար» (Հայկօ)
22-րդ տարբերակ. «Գունատ Ձիու Ստվերը» (Rhayader)
Էրեխեք, վերջին գործը կիսատ է դրված... Բայց իր օգտին արդեն քվեարկող կա...
Մի հատ հլը նայեք. նախադասության կեսից վերջանում է:
Այ մարդիկ, առանց կարդալու մի քվեարկեք...
Sagittarius (16.04.2013), Այբ (16.04.2013)
Smokie (20.04.2013), StrangeLittleGirl (16.04.2013), Stranger_Friend (20.04.2013), Մարկուս (11.05.2013), Վոլտերա (16.07.2013)
Ռիփ, եթե Աշոտ Երկաթի հետ ես, ինքը սաղ գործերին էլ քվեարկել ա: Նենց որ քվեարկած-չվեարկած մի հաշիվ ա:
Ածելիավորը
Սկիզբը բավական խոստումնալից էր մինչև Սևամազի հայտնվելը: Հետո արդեն չեմ հասկանում՝ ինչ երկխոսություն ա, ինչ ա ուզում հեղինակն ասել: Գուցե պետք ա՝ արանքներում բացատրություններ ավելացնել, չգիտեմ: Մեկ էլ ածելի բառն էնքան շատ էր օգտագործված, որ աչքերս կամ ականջներս ցավացին: Այնուամենայնիվ, նորից զգացվում է, որ հեղինակը գրելու շնորհք ունի, բայց ցավոք էս թեժ մրցակցությանը չի դիմանա: Չեմ քվեարկելու:
Էսօր ես վերջ ի դեպ, մի քանի հեղինակի էլ արդեն կռահում եմ, բայց դա թողնենք հետոյի:
Վոլտերա (16.07.2013)
Էլի շատ լավ ա գրված, էլի հեղինակը կարողանում ա շատ լավ պատմել, բայց մի բան էն չէր: Ու ոնց որ գիտեմ ինչը: Պատկերված ա շատ ավելի լայն կտավի պատկեր, որը հեղինակը փորձել ա տեղավորել պատմվածքի սեղմ ծավալի մեջ, ավելի շատ վիպակի սխեմա է հիշեցնում, քան պատմվածք: Գուցե մի քիչ ավելի ծավալ առներ, ամեն ինչ ավելի գունեղ կդառնար: Իսկ էսպես նույնիսկ պատմվածք էլ չի, այլ ինչ-որ հին զրույց, որի ասելիքն էլ հստակ չի, իսկ զրույցը կոնկրետ խրատական ասելիք ա ենթադրում: Բայց հեղինակի գրելու կարողության վերաբերյալ ոչ մի վատ բան չեմ կարող ասել, չորրորդ պատմվածքն եմ կարդում ու ավելի ու ավելի եմ ուրախանում, թե ինչ որակ ունի էս մրցույթը, չնայած ինձ համար սա մոգական ռեալիզմ չէր, ինձ համար էլի ամեն ինչ ավելի քան իրական էր: Մեկ էլ հետաքրքիր ա, թե Տամիբե անունը որտեղից ա հնարվել, տենց դեպքերում ես փորձում եմ հակառակ կարդալ, հեչ լավ բան չի ստացվում: Ինչևէ, չեմ քվեարկելու, որովհետև իրոք լավերից լավագույնն ենք ընտրում:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.04.2013, 14:12:
CactuSoul (25.04.2013), Sambitbaba (16.04.2013)
Ես էլ ուզում էի վերջից սկսեի կարդալ-մեկնաբանելը, որ վերջին տարբերակների հեղինակները չձանձրանան՝ մինչև իրենց հերթ հասնի: Էն էլ սենց կիսատ տարբերակ... Դավը չի նկատել երևի: Ո՞վ ունի էդ տարբերակն ամբողջությամբ, ուղարկեք պրիվատով, կարդամ կարծիքս գրեմ
Smokie (20.04.2013)
Smokie (20.04.2013)
Բան չեմ ասում, Իմփրեշըն ջան, գուցե ճիշտ ես: Ես էդ հենց առաջին նախադասության մեջ գրածիս ասել եմ: Բնականաբար, եթե Բարսեղ ու Մարոն լինեին լրիվ ուրիշ կերպ գուցե զարգանար, գուցե էլ էդքան լավը չլիներ: Գրածիցս էդ տպավորությունն ա, որ մենակ դրա վրա եմ ուշադրություն դարձրե՞լ ու գոնե ինձ համար հեչ մի բան չեմ ընկալե՞լ, թեկուզ սխալ: Էդ դեպքում ինձ կներեք, էդքան ա ինձ համար հասանելի, բայց հույս ունեի, որ էդպես չէր ընկալվելու գրածս:
Դուք ունեք հինգ րոպե ժամանակ, հետո անցնում եմ քսանմեկին
Ոնց 22 հատ Մամա ջան
Blessed the poison which brings the end
Ուրեմն 1. Հրացան.
Սկզիբը ահագին ծանր էր, ընդհանուր պատկերներն էլ էին խառը, դժվար էր հասկացվում, թե հեղինակն ինչ ա ուզում ասի, հետո մի պահից սկսած տեքսը սկսեց թեթևանալ ու կայուն պատկերներ ձեռք բերել: Ընդհանուր ինքը ինչ-որ կոնկրետ բանի մասին չէր: Արանքներում մեջբերումները լավն էին: Չգիտեմ, գործը ինձ դուր եկավ:
Blessed the poison which brings the end
Stranger_Friend (20.04.2013)
Նախ ասեմ, որ ես էլ շատ չեմ խորանալու ժանրի մեջ. ամեն մարդ իր ընկալումն ունի, ես դա հարգում եմ:
Նայելու եմ ընդհանուր ստեղծագործությանը՝ կառուցվածք, սյուժե, շարադրանք, ասելիք:
Քանի որ 22-րդ տարբերակը կիսատ է դրված, իսկ ես վերջից եմ ուզում սկսել, անցնում եմ հաջորդին:
21-րդ տարբերակ. «Պարիր ինձ համար»
Հետաքրքիր գործ էր՝ ժամանակակից ու իրական: Շարադրանքն ու ներկայացնելու ձևն ինձ ահագին դուր եկավ:
Չեմ էլ ուզում խորանալ, թե հեղինակը էդ գիշերային ակումբների ու մերկապարուհիների կյանքը ոնց էր կարողացել էսքան մոտիկից և դիպուկ նկարագրել, բայց փաստը մնում է փաստ՝ կարողացել էր: Նաև ասեմ, որ արանքների շեղատառով հատվածները շատ հավեսով համեմում էին ամբողջ գործը: Վերջն էլ շատ տպավորիչ էր՝ թե սյուժեի, թե նկարագրության առումով:
Անկախ նրանից՝ կքվեարկեմ, թե չէ, ասեմ, որ ստացված, հասուն ստեղծագործություն էր:
Ապրի հեղինակը:
Վերջին խմբագրող՝ ivy: 16.04.2013, 14:52:
2. Չկորցնել. Չեմ սիրում կիսադաժանոտ գյուղական պատկերներով տեքստեր, որոնցում միշտ կինն ա դժբախտը... Սկզբից էդպիսի տպավորություն ստացա, բայց հետո միանգամից աչքիս բարձրացավ էս գործը: Հեղինակը լավ խաբել գիտի: Պատկերներն էլ շատ սիրուն էին, անընդհատ կրկնողությունն էլ էր հավես, ժանրը մեջը կար, մոտեցումն էլ էր լավը: Շնորհակալություն հեղինակին:
Blessed the poison which brings the end
20-րդ տարբերակ. «Դառնահամ»
Շատ սիրուն գործ էր... Հետն էլ՝ քնքուշ, զգացմունքային: Հեղինակն առասպելներ շատ է սիրում, հա՞ Անունները մի քիչ շատ էին, բայց հավես էր, որ վերջում ամեն ինչ բացատրված էր՝ առանձին կետերով
Ինձ դուր եկավ էս գործը: Էսպես սահուն անցումներ էին կատարվում ռեալից սյուռեալիստականին, առասպելից՝ իրականությանը: Ու ի տարբերություն վերնագրին՝ ինձ մոտ ընթերցանությունից հետո քաղցրահամություն մնաց...
Չգիտեմ՝ ով է հեղինակը, բայց պաչիկներ իրեն:
3. Կճեպները- Ուրեմն ասում եք Մարկես Եթե ես ժամանակին Մարկես կարդացած չլինեի ու էս գործը կարդայի՝ շատ կհավանեի: Ես ընդունում եմ Մարկեսի ոճը, իրեն, իր գործերը, չեմ կարող ասել, որ շատ եեմ սիրում, չէ, բայց գոնե դա իրենն է, իր ոճն է: Իսկ այ էս մի բանը ես չեմ ընդունում, վերցնել Մարկեսի ոճը, պատկերները, անունները (նմանությունը) ու գրել պատմվածք: Չէ, չեղավ: Հա բան չեմ ասում, լավն էր, հավեսով էր կարդացվում, բայց Համենայն դեպս մերսի հեղինակին
Blessed the poison which brings the end
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ