Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Հանուն արդարության պետք ա ասեմ, որ ես էլ էի ուզում մասնակցել ու Սասնա Ծռերի թեմայով էլ հենց ուզում էի գրել, բայց իմը «Ղժժ» խորագրի ներքո էր լինելու: Ասում եմ՝ մեկ էլ հանկարծ էս Մեծամորի ատոմակայանում վթար ու արտահոսք ա լինում, թունդ ռադիացիան հելնում-լցվում ա Արարատյան դաշտ, ցորենը դառնում ա մասուրի չափ, գարին դառնում ա ընկույզի չափ, ու էս Փոքր Մհերը էշ-էշ խառնվում ա իրար, ափալ-թափալ դուրս ա գալիս Ագռավաքարի մեջից, ընգնում ա էս քյառթու իրականության մեջ, որտեղ իրան իրա Թուր Կեծակիով, Քուռկիկ Ջալալիով-բանով ոչ մեկ պրիզնատ չի գալիս, փաթթած են ունենում: Տենց կարելի էր կայֆ գրել: Բյուրոկրատիա, քյառթեր, մարշուտկեք, մենթեր, միտինգներ, տենց աջաբ-սանդալ, ու էդ մեն ինչի մեջ՝ մի հատ խեղճուկրակ սասունցի Փոքր Ծուռ Մհեր. մի խոսքով՝ սաղ սիտուացիաների ու դիալոգների վրա, էլի: Էն էլ ժամանակ չեղավ՝ գրեմ:
Էս տարբերակիդ մասին մի թեմայում էլ էիր գրել, չէ՞: Ու սրա հիման վրա ես էլ մի քիչ երևակայեցի, ու մտածեցի, որ հավես կլիներ թեկուզ ոչ թե դիալոգներով, տեսարաններով և այլն, ինչը ժամանակ ա պահանջում, այլ ուղղակի պատմեիր, թե ինչ ես ուզում գրել: Ասենք վեպ ես մտահղացել ու կիսվում ես մտահղացմանդ մասին: Ոնց որ հիմա ես արել, բայց մի քիչ ավելի երկար, մանրամասն՝ պատմվածքի չափով էլի: Էդպես գրելը հավես չէ՞ր լինի: Կարդալը հավես կլիներ: