Էննա ջան, շատերն են քեզ նման գրանցվել՝ առանց որևէ ծանոթ ունենալու։ Բայց դեռ չեմ հիշում, որ էդ հանգամանքը որևէ մեկին նեղած կամ խանգարած լինի։ Բոլորն էլ ժամանակի ընթացքում մերվում են միջավայրին ու սկսում իրենց տեղացի զգալ, եթե, իհարկե, ուզում են ու էդ ուղղությամբ գոնե ինչ–որ քայլեր անում են։ Մեկի դեպքում դա կարող է լինել նույն օրում, մյուսների դեպքում՝ մի քանի օրում կամ շաբաթում կամ ամսում՝ կախված մարդու բնավորությունից, ակտիվությունից ու հետաքրքրություններից։
Ի դեպ, որպես գաղտնիք ասեմ, որ անձնական օրագրի վրա կենտրոնանալը ֆորումի միջավայրին մերվելու լավագույն ձևը չի։ Օրագիր ունենալն, իհարկե, լավ բան է, բայց հիմնականում օրագրում գրառումներ անելով ու ընդհանուր քննարկում պահանջող թեմաներում պասիվ լինելով՝ նախ և առաջ ինքդ ես քեզ մեկուսացնում տվյալ միջավայրից, էլ ուրիշներից ի՞նչ ես պահանջում։ Ասածս այն է, որ իրար ճանաչելու լավագույն ձևը քննարկումների մասնակցելն է։ Ռուբին դրա մասին շատ լավ գրել է արդեն։
Իսկ Զրուցարանում կարող ես քեզ ազատ զգալ ցանկացած զրույցի մեջ «խցկվելու»։ Եթե անձնական զրույց լինի, Զրուցարանում չեն վարի մարդիկ, այլ ուրիշ՝ անձնական շփման համար նախատեսված միջոցներով կխոսեն, դու արխային։ Զրուցարանը հենց նրա համար է, որ ցանկացած նոր մտնող մարդ կարողանա միանալ զրույցին։
Մի քիչ ակտիվ եղիր քննարկումներում ու կտեսնես, թե ոնց կմերվես ու էլ քեզ միայնակ չես զգա։
Հ.Գ. Թեմայի հետ կապված էլ ասեմ, որ, իմ կարծիքով, էսպիսի թեմայի կարիք չկա Ակումբում, եթե տարբեր թեմաների քննարկումներին մասնակցում ես։ Բայց եթե կարծում ես, որ պետք է, թող մնա, ի՞նչ ասեմ, ոչ մեկին չի խանգարում երևի։ Հուսով եմ՝ կօգնի քեզ ինչ–որ չափով։ Բայց ամեն դեպքում աշխատի ընդհանուր ֆորումում էլ ակտիվ լինել՝ համ կարդալ, համ մասնակցել քննարկումներին, հակառակ դեպքում վտանգ կա, որ լռվես–մնաս էս թեմայում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ես էլ հընգեր կուզեմ![]()
A long time ago, in a galaxy far, far away...
Stranger_Friend (15.04.2013)
enna (15.04.2013)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Stranger_Friend (15.04.2013)
փաստորեն դրա համար էլ պետք է տղա լինել?....
հանդպումը կապ չունի իմ կարծիքով.... ես շատ մարդկանց եմ հանդիպում օրվա մեջ, բայց գրեթե ոչ մեկին ընկերս չեմ համարում, բայց օնլայն ընկերուհի ունեմ, ում դեմքը մինչև վերջերս նկարով էլ չէի տեսել...
ուզում եմ տարբերենք ընկեր և ծանոթ հասկացությունները....
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Two-Face (15.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ