Բարևներս:![]()
Լեդի Վարդ (15.04.2013)
Ժողովու՛րդ, կարիք չկա «Ակումբ»-ը որպես ծանոթությունների պորտալ ընկալել:Շատ մի կենտրոնացեք ժամանցային թեմաների վրա, ավելի լուրջ, հետաքրքիր ու կարևոր թեմաներում գրեք: Եթե կարդաք ակումբի տարբեր բաժինները, կհասցնեք ճանաչել ակումբցիներին. չեմ կարծում, որ հատուկ ծանոթանալու համար թեմայի կարիք կա, որովհետև մարդիկ իրենց գրառումներով են աչքի ընկնում ու հիշվում:
Ես էլ եմ նորեկ, բայց հասցրել եմ ակումբցիներից շատերի հետ ծանոթանալ, բայց երբեք էլ կոնկրետ ծանոթանալու նպատակ չեմ ունեցել, ոչ էլ Զրուցարանի բնակիչ եմ. ուղղակի սիրել եմ մի շարք ակումբցիների, որովհետև սիրել եմ իրենց գրառումները, ինձ հետաքրքրել է իրենց աշխարհահայացքը ու մտածելակերպը:
Ասածս ինչ է ՝ էս թեմայում զավզակելու փոխարեն, Ակումբի պահոցները փորփրեք. լիքը օգտակար բան կգտնեք, ձեռքի հետ էլ՝ ակումբցիներին կբացահայտեք՝ կարդալով նրանց գրառումները…
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 15.04.2013, 20:43:
CactuSoul (15.04.2013), Moonwalker (15.04.2013), Quyr Qery (16.04.2013), Rammstein (15.04.2013), Sagittarius (15.04.2013), Stranger_Friend (15.04.2013), Աթեիստ (15.04.2013), ԱնԱիդա (15.04.2013), Նաիրուհի (15.04.2013), Նարե91 (31.08.2013), Նիկեա (15.04.2013), Ուլուանա (15.04.2013), Վոլտերա (06.05.2013)
Էննա ջան, շատերն են քեզ նման գրանցվել՝ առանց որևէ ծանոթ ունենալու։ Բայց դեռ չեմ հիշում, որ էդ հանգամանքը որևէ մեկին նեղած կամ խանգարած լինի։ Բոլորն էլ ժամանակի ընթացքում մերվում են միջավայրին ու սկսում իրենց տեղացի զգալ, եթե, իհարկե, ուզում են ու էդ ուղղությամբ գոնե ինչ–որ քայլեր անում են։ Մեկի դեպքում դա կարող է լինել նույն օրում, մյուսների դեպքում՝ մի քանի օրում կամ շաբաթում կամ ամսում՝ կախված մարդու բնավորությունից, ակտիվությունից ու հետաքրքրություններից։
Ի դեպ, որպես գաղտնիք ասեմ, որ անձնական օրագրի վրա կենտրոնանալը ֆորումի միջավայրին մերվելու լավագույն ձևը չի։ Օրագիր ունենալն, իհարկե, լավ բան է, բայց հիմնականում օրագրում գրառումներ անելով ու ընդհանուր քննարկում պահանջող թեմաներում պասիվ լինելով՝ նախ և առաջ ինքդ ես քեզ մեկուսացնում տվյալ միջավայրից, էլ ուրիշներից ի՞նչ ես պահանջում։ Ասածս այն է, որ իրար ճանաչելու լավագույն ձևը քննարկումների մասնակցելն է։ Ռուբին դրա մասին շատ լավ գրել է արդեն։
Իսկ Զրուցարանում կարող ես քեզ ազատ զգալ ցանկացած զրույցի մեջ «խցկվելու»։ Եթե անձնական զրույց լինի, Զրուցարանում չեն վարի մարդիկ, այլ ուրիշ՝ անձնական շփման համար նախատեսված միջոցներով կխոսեն, դու արխային։ Զրուցարանը հենց նրա համար է, որ ցանկացած նոր մտնող մարդ կարողանա միանալ զրույցին։
Մի քիչ ակտիվ եղիր քննարկումներում ու կտեսնես, թե ոնց կմերվես ու էլ քեզ միայնակ չես զգա։
Հ.Գ. Թեմայի հետ կապված էլ ասեմ, որ, իմ կարծիքով, էսպիսի թեմայի կարիք չկա Ակումբում, եթե տարբեր թեմաների քննարկումներին մասնակցում ես։ Բայց եթե կարծում ես, որ պետք է, թող մնա, ի՞նչ ասեմ, ոչ մեկին չի խանգարում երևի։ Հուսով եմ՝ կօգնի քեզ ինչ–որ չափով։ Բայց ամեն դեպքում աշխատի ընդհանուր ֆորումում էլ ակտիվ լինել՝ համ կարդալ, համ մասնակցել քննարկումներին, հակառակ դեպքում վտանգ կա, որ լռվես–մնաս էս թեմայում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Enna ջան, մի ալարիր, ակումբցիներին փորձիր իրանց գրառումներով ճանաչել: Դա հենց ֆորումի առանձնահատկություններից ա: Two-face-ին հարցնում ես ինչ հոբբի ունի, այ որ իրա գրառումները կարդայիր, կիմանայիր: Հինգ տարի ստեղ եմ. ձեռքիս մատերի վրա կարող եմ հաշվել են ակումբցիների քանակը, որոնց անունը գիտեմ, իսկ իրական կյանքում ընդհանրապես միայն մեկ ակումբցի եմ տեսել, բայց ակումբցիների մեծ մասին ավելի լավ եմ ճանաչում, քան իմ իրական կյանքի ծանոթներից շատերին:
Ասում ես հետքարքիր չի թեմաներում գրելը. նայում եմ գրառումներդ, գրում ես հիմնականում զրուցարանային տիպի թեմաններում, գրառումներովդ քո մասին պատկերացում կազմելը դժվար ա, ավելի ճիշտ էտքան էլ չէ՝ հետաքրքրություններ չունես, կներես անկեղծության համար: Հազար տեսակ թեմա կա, գտիր քո հետարքրությունները ու մարդկանց ավելի հետաքրքիր կլինի քո գրառումներին պատասխանելը:
Իսկ ինձ կարող ես ավելի լավ ճանաչել իմ հետաքրքության թեմաներում, հիմնականում՝ ֆուտբոլ, կինո, ֆենթզի, համակարգչային խաղեր, բլյուզ, բրիթպոպ, ռոք երաժշտություն, մեկ-մեկ քաղաքականություն, և այլն:
Հաճելի քննարկումներ:
CactuSoul (15.04.2013), Smokie (16.04.2013), Stranger_Friend (15.04.2013), Անվերնագիր (15.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ