Մեջբերում Լեդի Վարդ-ի խոսքերից Նայել գրառումը
Մեր հայ աղջիկները ինչու՞ են իրենց ազատությունը փոխում հոգսերով լի կյանքի հետ, խոսքը 16-18 տարեկան աղջիկների մասին է, ի՞նչն է նրանց ստեպում ամուսնանալ այդ տարիքում, չէ՞ որ իրենց կյանքը դեռ նոր է սկսվում…
Օրինակ՝ իմ դասընկերուհին երեկ ամուսնացել է նա իմ տարիքին է ՝15 տարեկան , ամուսնացել է 22տարեկան տղայի հետ
Ձեր կարծիքով ի՞նչ է նա մտածել նա և ի՞նչ է մտածել այդ տղան, որ հասուն լինելով հանդերձ ամուսնացել է դպրոցական աղջկա հետ
Ժողովուրդ ջան էս կյանքում ամեն մարդ իր ճանապարհն ունի, հատկապես էս հարցի վերաբերյալ չկան սահմանված ստանդարտներ: Եղբորս աղջիկը 3 տարեկան ա, բայց արդեն ուզում է ամուսնանալ, եթե հենց էս օր ամուսնացնեն նաղդ ամուսնացող ա ինքը կամուսնանաաաաաա, արդեն 5 ամսականում 3 հատ ատամ ուներ: Էս վիդեոյի երեխեն էլ շտապ ուզում ա ամուսնանա



Շատ եւ շատ աղջիկների համար առանց ամուսին եւ առանց երեխաների՝ կյանքը տանջանք է: Եվ միայն ամուսնանալով, երեխաներ ունենալով նման կանայք դառնում են ամբողջական, զգում են լիարժեք:

Կանայք կան, որ երեխան դառնում է 2-3 տարեկան նորից են ունենում, ու տենց դառնում են բազմազավակ մայր: Իմ կարծիքով նման կանանց մոտ կանացի սկիզբը ուժեղ ընդգծված է, նրանք ապրում են բնության եւ կանացի սկզբի հետ ներդաշնակ, եթե կանացի սկիզբը ընդգծված է մայրանալու բնազդը ադրեն վաղ մանկուց արտահայտված է, հիմնականում բոլոր աղջիկ երեխաներն էլ փոքր տարիքում իրանց մամա են պատկերացնում ու տիկնիկ երեխա ունեն: Իսկ էն կանայք ովքեր ամուսնությունը համարում են ազատության սահմանափակում շատ բան ունեն սովորելու նման կանանցից: