Tig-ի խոսքերից
Չի մտածել Վարդ ջան, ուղղակի ուզել ա: Ու էդքան էլ տենց մի պատկերացրու, թե 22 տարեկան տղեն 15 տարեկան աղջկանից շատ հասունա: Տվյալ դեպքում կարծում եմ տարբերությունը շատ քիչ ա: Ստեղ ուրիշ հարց կա՝ ծնողները: Ավելի շուտ պետք ա հարցնես, թե ծնողը ի?նչ ա մտածել 15 տարեկան աղջկան ամուսնացնելուց: Գուցե բանը բանից անցելա ու ծնողը էլ ուրիշ ճար չունի: Բայց դե մինչև էդ պետք ա մտածեր: Դաստիարակության խնդիր ունենք: Մեր հասարակությունում ծնողնեից շատերը չգիտեն, թե ոնց դաստիարակեն իրենց երեխաներին, որ նման փաստի առաջ չկանգնեն: Իհարկե ամեն մեկն ինքն է որոշում, թե երբ ամուսնանա ու ում հետ, բայց գիտակից լինելով հանդերձ: Դրա համար կա չափահասության տարիք հասկացություն: Իհարկե սա ինդիվիդուալ հարց է, ոնցոր արդեն ասվել ա՝ մարդ կա 15 տարեկանում ավելի պատրաստ ա ամուր ընտանիք ունենալուն քան ասենք որոշ 30 տարեկաններ: Բայց դե ընդհանուր առմամբ սեռապես հասուն լինելը դեռ չի նշանակում, որ մարդը պատրաստ է ընտանիք կազմել ու երեխա դաստիարակել: Հոգեբանորոն հասուն լինելը ավելի առաջնային պիտի լինի: Իսկ մեր մոտ շատերին դա չի հուզում, դրա համար էլ ունենք նման ծնողներ, որ իրենց երեխաներին չեն կարողանում բացատրել, թե որը որից հետո է:
Էջանիշներ