Քանի-քանի անգամ եղել են սխալ զանգերի հետ կապված հետաքրքիր, զվարճալի, զավեշտալի կամ անգամ ողբերգական պատմություններ: Սխալ զանգը եղել է օպերատորի, կամ զանգողի մեղքով, երբեմն մենք ենք սխալ զանգել... Մի խոսքով, սկսեմ, երևի
Մի քանի օր էր, ինչ բջջային ունեի, զանգ եկավ:
- Բարև, ճանարեցի՞ր:
- Ո՞ւմ հետ եմ խոսում:
- Լուրջ չճանաչեցի՞ր:
- Շա՜տ լուրջ չճանաչեցի, ո՞վ է:
- Ասենք Իքսը, բա ես ում հետ եմ խոսում:
- Ասենք Ալֆան, ո՞ւմ եք հարցնում:
- Ալֆային:
Առաջին ու միակ դեպքն էր, որ հեռախոսով անծանոթի հետ զրույցի բռնվեցի ու էդպես ծնվեց երկրում մարսեցի Ալֆա և Իքս գործակալների լեգենդը, մինչև հիմա ժամանակ առ ժամանակ զանգում ենք իրար, մինչև հիմա միայն գիտենք իրար մասնագիտությունն ու տարիքը: Իքսն իմ կրտսեր գործակալն է
Էջանիշներ