Թեմայի անունը կարող էի դնել ասենք «Ի՞նչ դեր ունի մուրաբան ձեր կյանքում» կամ «Ո՞րն է ձեր սիրած մուրաբաների TOP 10 -ը» , բայց քանի որ համոզված եմ, որ իմ նման մուրաբայամանները քիչ են, դրա համար ավելի ընդհանրական վերնագիր ընտրեցի:
Ուրեմն, խելքս գնում ա մուրաբաների համար, որովհետև իրենք և՛ շա՜տ համով են, և՛ օգտակար, նաև նպաստում են ուղեղի լավ աշխատանքին:
Համ էլ գիտես, որ տանն են պատրաստված, ուստի զուրկ են ամեն տեսակի քիմիական նյութերից:
Մի բանկա մուրաբա և լուծված են բոլոր խնդիրները, հաղթահարված են ամեն տեսակի դեպրեսսիաները, գրողի ծոցն են ուղարկված սիրահարությունները և արված են բոլոր դասերը: (Չէ՜, էսքանի համար մի բանկան շատ քիչ է ):
Մուրաբաներից խոսելիս անհնար է չցիտել Կառլսոնին.
Քանի որ իմ մուրաբաներն արդեն իրենց կարապի երգն են երգում ՝ այսինքն հատիկները վերջացել են ու մնացել է միայն օշարակը, որի նկատմամբ այնքան էլ ուժեղ զգացմունքներ չեմ տածում, ուստի դառնանք ու հազար օղորմի տանք իմ ամենասիրելի՝ մալինայի, սերկևիլի, պոպոկի, թզի, վարդի, բալի, կեռասի ու մնացած այլ մուրաբաներին:- Կառլսոն, աշխարհում քաղցրավենիքի մեջ չէ երջանկությունը:
- Դու ի՞նչ է, գժվել ես: Բա էլ ինչու՞մն է:
Թեմայում հանգիստ կարող եք արտահայտել ձեր կարծիքը, վերաբերմունքը մուրաբաների նկատմամբ, բայց խնդրում եմ խուսափեք սմայլիկից:
Տանել չեմ կարողանում, որ վիրավորում են իմ սիրելիներին:
Էջանիշներ