StrangeLittleGirl-ի խոսքերից
Իսկ ի՞նչ կարելի ա անել էդ անտարբեր-չհետաքրքրվող մասսաներին: Իրանց պետք չի փորձել հետաքրքրել: Պետք ա ուղղակի իրանց գլուխը մտցնել էս կամ էն բանը, շատ էլ որ չեն հասկանում: Իսկ ակումբը գլուխ մտցնելու համար հարմար տեղ չի, որովհետև ակումբում մարդիկ սիրում են քննարկել, իսկ էդ մարդկանց գլուխը մի բան մտնում ա ոչ թե տրամաբանված քննարկման արդյունքում, այլ անընդհատ ասելով: Մի օրինակ բերեմ: Իմ մտերիմ ընկերուհին, որի հետ վեց տարի սովորել եմ, էլի էդպես պասիվ ա ու բացարձակապես չհետաքրքրված: Ինքը երբեք ընտրություններին չի մասնակցում, որովհետև Երևանում չի գրանցված, մենակ դրա համար չի հասնում իր մարզը: Եթե հանկարծ պատահի էլ էնտեղ լինի, կընտրի էն մեկին, ում էդ պահին կողքից իր համար ավելի հեղինակավոր մարդ (օրինակ ես) կբզի: Ու հենց ինքը խաբար չի, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ կան, նեղանում ա, որ երբ ուզում ա ինձ հետ հանդիպի, ես ասում եմ՝ գնում եմ հանրահավաք, ուզում ես արի, չես ուզում, չենք տեսնվի: Ես արդեն տասը տարի ա իրան գիտեմ, մենակ մի բան ա փոխվել էս ընթացքում. ինքը սկսել ա փողոցը կարմիրի տակ չանցնել: Ու էդ նրանից չի, որ տասը տարի շարունակ մենք քննարկել ենք, ինքն էնքան ա հասունացել, որ հասկացել ա: Էդ նրանից ա, որ տասը տարի շարունակ ինքը փորձել ա կարմիրի տակ անցնել, ես թևից քաշել եմ, ասել եմ՝ սպասի: Հիմա ինքը մենակ կանաչի տակ ա անցնում ու գիտի, որ տենց ճիշտ ա, բայց չգիտի՝ ինչու ա տենց ճիշտ:
Էջանիշներ