User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Սկսե՛նք Ակումբից. Ակումբը և քաղաքականությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բառադի ջան, հիմա բացատրեմ: Ես նկատի ունեմ՝ գոյություն ունեցող չափահասների սերունդներում ինչքան խոտան տվել ենք, արդեն խոտան ա, իրանց հնարավոր չի քաղաքականապես հասունացնել: Հասունացողը նոր էկող սերունդն ա, բայց նրանց էլ պետք չի հասունացնել, որովհետև իրենք իրենց են հասունանում: Հույս ունեմ՝ հարցիդ պատասխանեցի:

    Իսկ ի՞նչ կարելի ա անել էդ անտարբեր-չհետաքրքրվող մասսաներին: Իրանց պետք չի փորձել հետաքրքրել: Պետք ա ուղղակի իրանց գլուխը մտցնել էս կամ էն բանը, շատ էլ որ չեն հասկանում: Իսկ ակումբը գլուխ մտցնելու համար հարմար տեղ չի, որովհետև ակումբում մարդիկ սիրում են քննարկել, իսկ էդ մարդկանց գլուխը մի բան մտնում ա ոչ թե տրամաբանված քննարկման արդյունքում, այլ անընդհատ ասելով: Մի օրինակ բերեմ: Իմ մտերիմ ընկերուհին, որի հետ վեց տարի սովորել եմ, էլի էդպես պասիվ ա ու բացարձակապես չհետաքրքրված: Ինքը երբեք ընտրություններին չի մասնակցում, որովհետև Երևանում չի գրանցված, մենակ դրա համար չի հասնում իր մարզը: Եթե հանկարծ պատահի էլ էնտեղ լինի, կընտրի էն մեկին, ում էդ պահին կողքից իր համար ավելի հեղինակավոր մարդ (օրինակ ես) կբզի: Ու հենց ինքը խաբար չի, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ կան, նեղանում ա, որ երբ ուզում ա ինձ հետ հանդիպի, ես ասում եմ՝ գնում եմ հանրահավաք, ուզում ես արի, չես ուզում, չենք տեսնվի: Ես արդեն տասը տարի ա իրան գիտեմ, մենակ մի բան ա փոխվել էս ընթացքում. ինքը սկսել ա փողոցը կարմիրի տակ չանցնել: Ու էդ նրանից չի, որ տասը տարի շարունակ մենք քննարկել ենք, ինքն էնքան ա հասունացել, որ հասկացել ա: Էդ նրանից ա, որ տասը տարի շարունակ ինքը փորձել ա կարմիրի տակ անցնել, ես թևից քաշել եմ, ասել եմ՝ սպասի: Հիմա ինքը մենակ կանաչի տակ ա անցնում ու գիտի, որ տենց ճիշտ ա, բայց չգիտի՝ ինչու ա տենց ճիշտ:

    Ի՞նչ եմ ուզում էսքանով ասել: Էսպիսի քննարկումների զահլա շատ քիչ մարդիկ ունեն, շատ փոքր մաս են կազմում: Ում չեն հետաքրքրում էս թեմաները, զոռով չես կարող բերել: Ու պետք չի իրանց մինչև վերջ տրամաբանական բացատրություններ տալ, մեկ ա չեն հասկանալու:

    Վերջում որ չասես էսքան քննադատեցի, բայց բան չառաջարկեցի... իմ առաջարկն ա ոչ թե իրանց «բարձրացնենք», այլ մենք «իջնենք», շփվենք էդ մարդկանց հետ, ընկերություն անենք, ու հա՛, թեթև թեմաներից խոսենք իրենց հետ, թևները քաշենք, երբ ուզենան կարմիրի տակ փողոց անցնել, գետնից վերցնենք իրենց շպրտած կոնֆետի թուղթը: Ցավոք, նկատել եմ, որ մենք՝ «խելոքներս» ու «զարգացածներս», շատ ենք մեկուսացել հասարակության լայն զանգվածներից: Ու երբ իմ «խելոք» ու «զարգացած» ընկերներն ինձ տեսնում են իմ «անտարբեր» ընկերների հետ, զարմանում են, որ ես նման մարդկանց հետ եմ շփվում: Հա՛, պետք ա իրանց հետ շփվել, մենք իրանց վրա մեծ ազդեցություն ունենք, բայց դա քննարկումներով ու տրամաբանությամբ չի, այլ ընդամենը սեփական օրինակը ցույց տալով:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.04.2013), Zodiac (14.04.2013), Աթեիստ (14.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ձեր տաքսին ակումբից :)
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.05.2015, 09:15
  2. Հասարակությունը և քաղաքականությունը
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.05.2013, 14:46
  3. Սիրուշոն և քաղաքականությունը
    Հեղինակ՝ Սաքուլ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.04.2008, 10:16
  4. Մտավորականությունը և քաղաքականությունը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.03.2008, 18:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •