User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Սկսե՛նք Ակումբից. Ակումբը և քաղաքականությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Սկսե՛նք Ակումբից. Ակումբը և քաղաքականությունը

    ՍԿՍԵ՛ՆՔ ակումբից- ակումբը և քաղաքականությունը
    ..................
    Շատ էս լսում հաճախ- նախ դու փոխվիր, նոր երկիրդ կփոխես:
    Ավելի լայնացնենք այդ ճիշտ միտքը-նախ ակումբը փոխենք, հետո երկիրը կփոխենք:

    Երբ տեսնում եմ, թե քաղաքական թունդ պահերին ինչքան քիչ մարդիք են նայում քաղաքականության բաժինը, ու էլ ավելի քիչ մարդիք են գրառումներ անում, մտածում եմ, որ ակումբի հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում:
    Ես կարծում եմ, որ ակումբը կարող է հազարավոր նորանոր մարդկանց ներգրավել և նրանց վերափոխել քաղաքականապես՝ կերտելով իր երկրի ապագայի հանդեպ մտահոգ և պատասխանատու հազարավոր քաղաքացիներ:
    Հիմի մի տեսակ քուչի բեսեդկի է նման ակումբը, որտեղ նույն մարդիք փնթփնթում են , ու վսյո...
    Սիրուն չի, թող ներեն ինձ ակումբի տերերը, որոնք մեղավոր չեն էս վիճակի համար, նրանք արդեն շատ մեծ սրբազան գործ են արել՝ ակումբը ստեղծելով:
    Ուրեմն ի՞նչ անել, ինչի՞ց սկսել...
    Առաջարկում եմ այս բաժնում քննարկել երկու հարց-
    ........
    1-Ինչպե՞ս անփող ներգրավել դեպի ակումբ հազարավոր նորանոր մարդկանց:
    ...............
    2- Ինչպե՞ս ակումբցիները կարող են կերտել իր երկրի ապագայի հանդեպ մտահոգ և պատասխանատու նորանոր հազարավոր քաղաքացիներ, ինչպե՞ս ակումբցիները կարող են ներազդել երկրում քաղաքական մթնոլորտի վրա:
    .............
    Քննարկում ենք, առաջարկություններ անում...
    Վերջին խմբագրող՝ Zodiac: 14.04.2013, 03:07:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (14.04.2013)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ կներեք, դուք Ակումբում «քաղաքականություն» բաժնից դուրս ուրիշ բաժինների թեմաներն ու քննարկումները տեսե՞լ եք, որ որոշել եք, որ Ակումբը քաղաքականացված է ու քուչի բիսեդկա է հիշեցնում:

    Ակումբ միշտ էլ նոր անդամներ են գալիս ու շատ քչերն են, որ գրանցվում են հենց քաղաքականություն բաժնի համար:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.04.2013), Arpine (14.04.2013), Artgeo (14.04.2013), Chuk (14.04.2013), ivy (14.04.2013), Mephistopheles (16.04.2013), Moonwalker (14.04.2013), StrangeLittleGirl (14.04.2013), Անվերնագիր (14.04.2013), Դավիթ (14.04.2013), Հայկօ (14.04.2013), Մարկիզ (14.04.2013), Մինա (14.04.2013), Նաիրուհի (14.04.2013), Նիկեա (14.04.2013)

  5. #3
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կներեք, դուք Ակումբում «քաղաքականություն» բաժնից դուրս ուրիշ բաժինների թեմաներն ու քննարկումները տեսե՞լ եք, որ որոշել եք, որ Ակումբը քաղաքականացված է ու քուչի բիսեդկա է հիշեցնում:

    Ակումբ միշտ էլ նոր անդամներ են գալիս ու շատ քչերն են, որ գրանցվում են հենց քաղաքականություն բաժնի համար:
    Ռուֆուս , իսկ դուք ինչի՞ց որոշեցիք, որ ես որոշել եմ, որ Ակումբը քաղաքականացված է:
    Քուչի բեսեդկային ես նմանեցնում էի ակումբի քաղաքականություն բաժինը, սակավամարդության պատճառով, մի փոքր սխալ ընդհանրական էի գրել, կներեք: Ուղղակի էդ բաժնում վերջին 3-4 տարում գրեթե ոչ մի նոր մարդ գրառումներ չի կատարում, որն ինձ զարմացնում է:
    Շատ լավ կլինի, որ մեր սիրելի ակումբի բոլոր բաժիններում բազմաթիվ նոր մարդիք հայտնվեն, նոր մտքեր:
    Իսկ քաղաքականության բաժնում ինչքան շատ մարդ լինի, ինչքան շատ լինեն քննարկումները, էնքան շուտ մեր հասարակությունը ավելի լավը կլինի, ու ապագան ավելի հուսադրող, ու ընտրակաշառքով ընտրողները ավելի քիչ կլինեն գոնե, ու լավ երկիր ունենալու շանսերը կշատանան, իմ կարծիքով:
    Ակումբը ազատ տարածք է, ու ազատ մարդիք կարա ծնի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նիկեա (14.04.2013), Տրիբուն (14.04.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա՝ քաղաքականություն բաժնի համար նոր մարդկանց ներգրավելն էնքան էլ խելքին մոտ չի: Երբ ակումբը բացվեց, քաղաքականություն բաժին չկար էլ: Ու կարծում եմ էսքան տարիների ընթացքում էդ բաժնով չի, որ ակումբն ակումբ ա: Մեկը ես մի չորս տարի առաջ զզվել էի էդ բաժնից, խնդրել էի, որ ինձ արգելափակեն, ու չտեսնեմ՝ ինչ ա կատարվում: Հիմա էլ, որ տեսնում եմ էդ բաժինը, քննարկումներին մասնակցելս չի գալիս:

    Մի բան էլ ասեմ. ակումբը ոչ թե ազատ մարդիկ ա ծնում, այլ ազատ մարդիկ չգիտեմ ոնց ու ինչու հավաքվում են էստեղ: Բայց լիքը ազատ մարդկանց ակումբը չի ձգում, ու դրա դեմ ոչինչ չես կարող անել: Էսքան տարիների ընթացքում ես լիքը-լիքը մարդկանց եմ փորձել ակումբ բերել, բայց լավագույն դեպքում մի երկու գրառում են արել, էլ չեն մտել:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (14.04.2013), Մինա (14.04.2013), Նիկեա (14.04.2013), Ռուֆուս (14.04.2013)

  9. #5
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ քաղաքականություն բաժնի համար նոր մարդկանց ներգրավելն էնքան էլ խելքին մոտ չի: Երբ ակումբը բացվեց, քաղաքականություն բաժին չկար էլ: Ու կարծում եմ էսքան տարիների ընթացքում էդ բաժնով չի, որ ակումբն ակումբ ա: Մեկը ես մի չորս տարի առաջ զզվել էի էդ բաժնից, խնդրել էի, որ ինձ արգելափակեն, ու չտեսնեմ՝ ինչ ա կատարվում: Հիմա էլ, որ տեսնում եմ էդ բաժինը, քննարկումներին մասնակցելս չի գալիս:

    Մի բան էլ ասեմ. ակումբը ոչ թե ազատ մարդիկ ա ծնում, այլ ազատ մարդիկ չգիտեմ ոնց ու ինչու հավաքվում են էստեղ:
    Բայց լիքը ազատ մարդկանց ակումբը չի ձգում, ու դրա դեմ ոչինչ չես կարող անել: Էսքան տարիների ընթացքում ես լիքը-լիքը մարդկանց եմ փորձել ակումբ բերել, բայց լավագույն դեպքում մի երկու գրառում են արել, էլ չեն մտել:
    Ակումբի քաղաքականության բաժինը ավելի հետաքրքիր կլինի ու ոչ զզվելի, եթե ավելի շատ նոր մարդիք ներգրավվեն, նոր թարմ մտքեր արտահայտեն:
    Ես համաձայն չեմ, StrangeLittleGirl ջան, որ ակումբը ազատ մարդիք չի կարող ծնել:
    Շատերը միգուցե գրառումներ չանեն, բայց այլոց մտքերը կարդալով՝ վերանայեն իրենց հայացքները, հեռուստատեսային պրոպագանդայից տաբերվող հայացքների ծանոթանան:
    Որ մի փոքր մտածենք, կտեսնենք, որ ազատ մարդիք մոր փորից հո՞ չեն ծնվում ազատ, այլ այդպիսին ձևավորվում են ազատ խոսքեր, ազատ մտքեր, ազատ քննարկումներ լսելուց, հավաքներում, հրապարակներում:
    Ակումբի քաղաքականության բաժինն էլ մի յուրօրինակ հրապարակ կարա դառնա:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Stranger_Friend (14.04.2013), Բիձա (14.04.2013), Տրիբուն (14.04.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ էլի... ախր Հայլուր նայող մարդիկ ինտերնետ չեն մտնում: Իսկ եթե տարբերվող կարծիքի կարիք ունեն, դա կարելի է կարդալ նաև Ֆեյսբուքում ու բլոգներում (ինչ խոսք, ակումբում մակարդակը մի քիչ ավելի բարձր է, բայց դա ոչինչ չի փոխում): Ու մեկ ա, էն մարդը, որը քաղաքականապես հասուն չի, երբեք չի էլ հասունանա: Բարեբախտաբար, ես հսկայական շրջապատ ունեմ ու գիտեմ, որ կա մի լայն զանգված, որին բացարձակապես քաղաքականությունը չի հետաքրքրում ու չի էլ հետաքրքրի: Ասենք, կան մարդիկ, որոնք սկի չգիտեին էլ, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ են լինում: Քաղաքական կյանքն իրանց կողքով ա անցնում, ու դրա դեմ ոչինչ չես կարող անել: Նրանք հավես չունեն էսպիսի բանավեճերի մասնակցելու: Նրանց դա ուղղակի չի հետաքրրքում ու երբեք չի էլ հետաքրքրի:

    Հ.Գ. Բարադի ջան, եթե էս քննարկումից հետո դու սկսես մարդիկ բառը ճիշտ գրել, դա արդեն մեծ ձեռքբերում կհամարեմ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (14.04.2013), Մինա (14.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ձեր տաքսին ակումբից :)
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.05.2015, 09:15
  2. Հասարակությունը և քաղաքականությունը
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.05.2013, 14:46
  3. Սիրուշոն և քաղաքականությունը
    Հեղինակ՝ Սաքուլ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.04.2008, 10:16
  4. Մտավորականությունը և քաղաքականությունը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.03.2008, 18:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •