Chuk (14.04.2013), Moonwalker (14.04.2013), Sagittarius (14.04.2013), Zodiac (14.04.2013), Գալաթեա (14.04.2013), Դավիթ (14.04.2013), Մինա (14.04.2013)
StrangeLittleGirl (14.04.2013)
Բայց ինչի՞ իմաստալի չես համարում... եթե դու իմ հասարակ հարցին խաբելով ես պատասխանում, ես ինչի՞ պետք ա քո մնացած գրածները լուրջ ընդունեմ:
Ես ոչ մի խորը անձնական հարց քեզ չեմ տվել, իմ հարցը անմիջական կապ ունի քո բարձրացրած հարցերի հետ:
Դու ուզում ես, որ մարդիկ արթնանան ու ակտիվանան կամ նորերը գան, բայց չես ասում՝ դու ինքդ ինչո՞ւ ես սենց ուշ ակտիվացել:
Տենց բարդ հարց ա՞:
Այլ կերպ ասած, պատասխանելով Գալաթեայի հարցին տեսականորեն հնարավոր է մի տարբերակով պատասխանես քո առաջին հարցին. ինչպե՞ս առանց փողի մարդուն գրավել ակումբով: Թե՞ այդ հարցի պատասխանը չի ստացվի![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եկեք համերաշխորեն Բառադի ախպորը ասենք, որ Ակումբում էս թեման համակողմանիորեն քննարկվել ա: Հնչել են տարբեր կարծիքներ: Քիչ էր մնում նույնիսկ համագումար հրավիրեինք: Քո առաջ քաշած խնդիրները բոլորիս իրոք մտահոգում են: Մենք էլ գիտենք, որ Ակումբը էն պլատֆորմն ա, որտեղ անկախ ու որակյալ կարծիքներ են փախանակվում: Ամեն մեկս մեր կողմից ինչ-որ քայլեր անում ենք: Մարդիկ կան, որոնք ավելի համակարգված են անում էտ ամեն ինչը: Կարճ ասած, բոլորս էլ սիմպատիայով ենք մոտենում քո առաջարկությանը, բայց էս թեմայով հիմա կարծես թե լուրջ քննարկում ծավալելու ցանկություն Ակումբում չկա:
Ամեն դեպքում, ես իմ կողմից մի անգամ էլ մի հատ փաստ արձանագրեմ - Քաղաքականության բաժինը էս պահին օբյեկտիվ պատճառներով շատ ակտիվ ա: Հազար անգամ ավելի ակտիվ ա, քան կես տարի առաջ էր: Ու դա նաև ի շնորհիվ էս բաժին մուտք գործած նոր քննարկողների, այդ թվում քո: Եթե դու իրոք ցանկություն ունես, որ ավելի ակտիվանա, չեմ կարծում որ որևէ մեկը դրան դեմ կլինի: Պաժալիստա, հրավիրի նոր քննարկողների, փրոմոթ արա, ասա թող գրանցվեն: Դրանից մենակ Քաղաքականության բաժինը չի շահի, մնացած բաժիններն էլ կշահեն:
Օրինակ էս պահին որոշ պատճառներով մի քանի նախկինում ակտիվ բաժիններ, ասենք օրինակ «Պատմությունը» կամ «Կրոնը» մեռած են, բայց օրինակ շատ ա ակտիվացել Գրականության բաժինը, ու սա ի շնորհիվ մի քանի գրականասեր էնտուզիաստների: Ասեմ քեզ, Ակումբում շատ ավելի որակով գրականություն ու արվեստ ա քննարկվում, քան քաղաքականություն: Ակումբում բաժիններ կան, որտեղ ի տարբերություն քաղաքականության բացարձակ համերաշխություն ա տիրում, սաղ իրար սիրում ու գուրգուրում են: Սենց բաներ, Բառադի ջան .....
Chuk (14.04.2013), Moonwalker (14.04.2013), Գալաթեա (14.04.2013), Դավիթ (14.04.2013), Ներսես_AM (14.04.2013)
Բառադի, տարբեր հանրություններ տարբեր նախասիրություններ ունեն ու դրանց համապատասխան էլ արժանանում են: Օրինակ մենք լավ հարսնիք, թաղում ու ծնունդ ենք անում ու պարբերաբար գենոցիդվում ենք դրսից ու ներսով: Հույնները մինչև վերջերս լավ երգում ու իրիկունները կայֆոտում էին, ամերիկացիք ուրիշների մաման են լավ լացացնում, ռուսներն՝ իրենք- իրենց:
Մարդիկ քեզ պարզ հայերենով ասում են, որ հայը չզբաղվել պոլիտիկա: Հիմա դու եկել ես, ուզում ես որ ինչ անես՞, ի նկատի ունենալով, , որ հարսնիք-կնունք- թաղումին կպնել չկա՞:
Տրիբուն (14.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ