Վերջերս սկսել եմ լրջորեն ուսումնասիրել այս երգչուհուն:
Վաղուց, շա՜տ վաղուց մի տեղից գտա «Army Dreamers» երգը, Kate Bush-ը իր ազգանվան շնորհիվ ֆիքսվեց հիշողությանս մեջ, իսկ երգը վաղուց չեմ լսել, բայց հիշում եմ ու որ ճիշտն ասեմ այնքան էլ չեմ սիրում:
Անցած տարի էլ լսեցի իր և Peter Gabriel-ի դուետը՝ բոլորին հայտնի «Don't Give Up»-ը: Բայց անգամ դրանից հետո մտքովս չանցավ ուսումնասիրել իր երգերը: Չէի կարծում, որ հայտնի, կամ հետաքրքիր երաժիշտ կլինի, իսկ Gabriel-ի մյուս երգերը ավելի էի հավանել:
Վերջերս մի քանի ակումբցիների գրառումներում տեսա իր անունը: Վերջիվերջո որոշեցի ուսումնասիրել:
Սկսեցի 2-րդ ալբոմից՝ Lionheart, (ապրիլի 3-ին): Առաջին երեք երգերից դրական ազդեցություն ստացա
1. Symphony In Blue. հաճելի էր լսել, հըլը որ իր երգացանկից ամենահավանածս է: Նմանացրեցի Combustible Edison խմբի Vertigogo երգին: Բացի դրանից ականջի համար հաճելի էր իր մլավոցը:
2. In Search Of Peter Pan. Այս երգն ի սկզբանե էր տպավորվել, վերնագրից: Իսկ առաջին ունկնդրումից միայն տպավորվեց վերջին հատվածը, երբ երգեց Դիսնեյական հանրահայտ երգի հանրահայտ խոսքերը:
When you wish upon a star,
Makes no difference who you are.
When you wish upon a star
Your dreams come true.
Ժամանակի ընթացքում այս երգն էլ բավականին սիրեցի, հիմա ինձ համար no 2-ն է իր երգացանկից: Ոնց որ իսկական հեքիաթ
3. Wow. Այստեղ էլ տպավորվեց կրկներգը եւ խոսքերով եւ երաժշտությամբ:
Wow! wow! wow! wow! wow! wow! unbelievable!
Wow! wow! wow! wow! wow! wow! unbelievable!
Իսկ տպավորվեց, որովհետեւ թվում էր թե ասում է
Wow! wow! wow! wow! wow! wow! I'm coming home.
Wow! wow! wow! wow! wow! wow! I'm coming home.
Ա՜յ քեզ ուրախությունՉէ՞
Մնացած երգերը այդքան չտպավորվեցին, բայց երգչուհու ձայնը շարունակում էր ականջ շոյել:
Հաջորդը 4-րդ ալբոմն էր՝ «The Dreaming» (ապրիլի 9-ին): Վայ քու արա էդ ի՜նչ էր:Ուժաստիկ
Միայն բացասական ազդեցություններս եմ հիշում ու այն փաստը, որ կատվիկին փոխարինել էր չար կախարդի ձայնը, որ մեկ-մեկ ղժղժում էր, թվում էր թե ամբողջ ալբոմի մեջ տեղ են գտել երգչուհու միայն բացասական էմոցիաները, թե չարացած է, թե ինչ-որ տհաճ դրվագներ է վերապրում իր կյանքից: Մի կերպ լսեցի, հիասթափվելով ու հետո բռնեցի Last.fm-իցս ջնջեցի ալբոմը: Վախենում էի... «իսկ եթե հանկարծ այս ալբոմից հետո իրեն միշտ այսպիսի՞ն լսեմ»:
Հենց նույն օրը լսեցի իր առաջին ալբոմը՝ «The Kick Inside»: Ուզում էի բացասկան տպավորություններս դեն նետել: Այդպես էլ եղավ,այդ ալբոմն ավելի հավանեցի, քան երկրորդը: Ինձ մոտ հատկապես մի վերնագիր էր տպավորվել` «Kite», բայց հենց այդ երգն էր, որ դուրս չեկավ
Իսկ ընդհանուր առմամբ, էլի ալբոմի առաջին երգերն եմ հավանել ամենաշատը: ( Ի դեպ, 1-ին ու 2-րդ ալբոմների ունկնդրումը կրկնվել է 1-ական անգամ
)
1-ին
3-րդ
2-րդ
Ոնց հասկանում եմ, իր տեսահոլովակներն էլ են շատ հետաքրքիր, անպայման կնայեմ
Իսկ այսօր առավոտ շուտ լսեցի 6-րդ ալբոմը՝ The Sensual World: Արդյունքում հասկացա, որ Kate Bush-ը բավականին տարբեր է: Բարեբախտաբար «Dreaming»-ին նման չէր, բայց ոչ էլ փիսիկին էր նման, այլ կերպար էր, որից այնքան էլ գլուխ չհանեցի, համարյա տպավորություն չթողեց:
Մի խոսքով բազմազան, երփներանգ երգչուհի է: Իսկ դու՞ք ինչ կարծիքի եք իր մասին![]()
Հ.գ իսկ Army Dreamers-ը 3-րդ ալբոմից է:
Էջանիշներ