ՄԹԱՊԱՊԱԿ ԻՄ ԱՉՔԵՐԸ
Գիշերագեղ ցնորքները փայլեցին,
Ու աչքերս ոչ նուրբ սիրել սկսեցին,
Ուզում էին արթնանամ քնից անուշ,
Բայց անվերջ խորն է երազս քնքուշ:
Պատրանքներն են տանում հոգիս,
Անուրջները գնում գալիս
Խռնվում են իրականին…
Քնած է աչքն՝ հայելին….
Նորից տեսիլքը գիշերների,
Իր հետ բերում է ուժեղ քամի,
Չէ,քամի չէ,մրմունջ երևի,
Շշունջն է երգում ուրուի:
Կմկմում է անտես ուրուն,
Ինչ-որ բան է հետո խնդրում,
Մտքերիս մեջ աղաղակում,
Ու արցունքն է աչքից հոսում:
Մեկ էլ ճիչն եմ լսում նրա,
Հռհռոցն է անհագ նրա,
Ցնորվում է թախծի ուրուն,
Ու կորչում է մթում անհուն:
***
Տերյանական տխրությունն էլ է գժվել,
Ճերմակ ուրուն սև սգավոր է դարձել…
Վերացել հանդարտ զեփյուռն աննշմար,
Մի փոթորիկ է դարձել կործանարար:
Էննա
Էջանիշներ