Բազմաթիվ հեռուստադիտողների առաջարկով նորից սկսվում է
«Դիմակ կամ թաքնված ակումբցին» Ակումբաշոուն:
Խաղի կանոններն են`
Ներկայացվում է ակումբցիներից մեկի գրած դիպվածը, որի մեջ չեն պարունակվում անձնական տվյալներ, կամ թե որ սեռին է պատկանում և այլն: Խաղի մասնակիցները պետք է գուշակեն Դիմակի տակ թաքնված մարդուն՝ ըստ նրա գրած դիպվածի: Այսինքն, նախ պետք է մասնակիցները հայտնեն իրենց կարծիքը: Օրինակ թե ինչպիսի՞ անձնավորություն կարող է լինել դիմակի տակ թաքնված մարդը, ի՞նչ հատկանիշներ ունի, ի՞նչ սեռի է պատկանում.... , ի՞նչ ներաշխարհ ունի, բարի՞ է թե ոչ և այլ և այլն... (այս ամենը ըստ նրա գրածի):
Որոշ գրառումներ անց թաքնված ակումբցին կմտնի հատուկ այս խաղի համար գրանցած «Դիմակ» մականունով և կսկսի պատասխանել մասնակիցների հարցերին՝ ուղղված իրեն: Մասնակիցների հարցերը պետք է լինել ոչ այնպիսին, որ Դիմակը, պատասխանելով միանգամից կբացի իր դեմքը և հայտնի կդառնա... այսինքն ուղիղ հարցեր չպետք է լինեն... օրինակ՝ Դու VisTolog-ն է՞ս, կամ օրինակ ես քո հետ մոտի՞կ եմ, թե չէ... և այլն:
Մինչ առաջին Դիմակին դիմավորելը առաջարկում եմ կարդալ նախորդ խաղերի թեմաները, վերհիշելու, խաղն ավելի լավ պատկերացնելու, ավելի լավ պատրաստվելու համար:
Թաքնված ակումբցին 26
Թաքնված ակումբցին 29
Թաքնված ակումբցին 30
Թաքնված ակումբցին 31
Թաքնված ակումբցին 34
Թաքնված ակումբցին 35
Էջանիշներ