User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Անհաջողակի օրագիրը

  1. #1
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անհաջողակի օրագիրը

    Երբ գալիս է մի օր, որ հիասթափվում ես սեփական գաղափարներիցդ, երբ զգում ես, որ անիմաստ ես պայքարել այսքան ժամանակ Գիտեմ` կարդում ես ու մտածում, թե ով է այս ղզիկ-անհաջողակը: Ես այդպես էլ գիտեի, դու ինձ չես ճանաչում, ու ինձ հենց դա էլ պետք է, որ դու ինձ չճանաչես:
    ՈՒ ես եկա ակումբ, որ ոչ մեկն ինձ չճանաչի, որ գրեմ այն, ինչ ուզում եմ, որ բողոքեմ ծնողներից, պատմեմ քյառթու եղբայրներիցս, որ փնթփնթամ, որովհետև մեր տանն էլի համով ուտելիք չկա, որ ամեն օրս անցկացնեմ ու պատմեմ էլի չսիրահարվելուս մասին: Ոշմ` որ էշ-էշ դուրս տամ: ՈՒ քանի որ ես աշխարհույս վրայի ամենաանհաջողակն եմ, ոչ ոք ինձ անգամ ուշադրություն չի դարձնի և դա հիանալի է Ես սովոր եմ:
    Ես կթողնեմ իմ բլոգը, որտեղ երբեմն փիլիսոփայում եմ ու ինձ բլոգգեր եմ երևակայում, այն բլոգը, որը կարդում են բարեկամներս ու ծանոթներս, ու որտեղ չեմ կարող գրել մտքիս եկած Էշությունների մասին: Իսկ ակումբում երևի կարող եմ, քանզի-վասնզի հորքուրս չի զանգի ու ութ ժամ քարոզ կարդա գլխիս, կուրսեցիներս հոտած հայացքներով չեն նայի ինձ, ծնողներս էլ չեն վախենա, որ ինձ քաղմասից տուն են տանելու մի օր էշ մտքերիս համար:
    Ակումբը լավն է երևի, չնայած` հլը որ իրանից բա~ն չեմ հասկանում:
    ՈՒզում եմ կամաց-կամաց հարմարվեմ, վեշերս հավաքեմ ֆեյսբուքից ու մի հատ վարձով տուն առնեմ ակումբում, հետո փող կհավաքեմ ու կառնեմ էդ տունը, վրջնական բնակություն կհաստատեմ ստեղ: Ասում են` հարևանները ստեղ լավն են, բացի մեկից, որն անընդհատ կռիվ-մռիվ է անում, հա՞:
    Երեկ հասցրեցինք խփել իրար մի թեթև, բայց դե նորեկը ես եմ, զիջեցի արագ:

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.04.2013), Arpine (10.04.2013), Chilly (10.04.2013), Down to Earth (27.01.2016), einnA (15.04.2013), ivy (10.04.2013), kitty (04.05.2015), Ruby Rue (09.04.2013), Sambitbaba (11.04.2013), Stranger_Friend (10.04.2013), Այբ (10.04.2013), Արամ (13.10.2013), Դատարկություն (09.04.2013), Լեդի Վարդ (15.04.2013), Մարկուս (05.05.2013), Նարե91 (09.08.2013), Նիկեա (12.07.2015), Ուլուանա (10.04.2013), Վոլտերա (10.04.2013)

  3. #2
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ դու գիտես, որ էշ ես, քեզ այլևս ոչինչ չի փրկի, դու միևնույն է էշ ես: Երբ դու գիտես, որ անհաջողակ ես, անհաջողություններդ դրանից չեն պակասի:
    Ու ես անպայման պիտի սկսեի վատ նոտայից, որովհետև իմ դեպքում ուրիշ նոտա անգամ չկա էլ, որ ծնգծնգացնես: Նույն հոգնեցնող ու անհաջող նոտան:
    Ամեն օր նույն էշություններն են կատարվում հետս. Նույն սև կատուն, որ համառորեն ինձ հանգիստ չի թողնում, նույն վարորդը, որն ամեն առավոտ ինձ գցում է մեքենայի տակ, նույն ղզիկ կուրսի տղաները, նույն գլամուռնի աղջիկները, նույն հոտած դեմքերը, որոնցից փորձում ես հեռու մնալ, բայց մի տեսակ չի ստացվում: հետո ուշանում ես սիրելի դասախոսիդ դասից, կռվում ընկերուհուդ հետ, ինքը շրխկացնում է լսարանի դուռն ու գնում, հետո ամենամոտ ընկերդ քեզ փնթի է անվանում կուրսեցիներիդ մոտ, հետո դու իրա հետ էլ ես կռվում, իրար ինչ ասես չեք ասում, հետո դու ես շրխկացնում դուռը, հետո մենակ թափառում ես փողոցում, երթուղայինում պատռվում է շալվարդ, պոկվում են կեդերդ, մի հատ տատիկ մուննաթ-զուննաթը կապում է վրադ ու դու թողնում-փախնում ես: Ու դու մտածում ես, որ անհաջողակ ես, ու դու համոզվում ես ամեն օր:
    ՈՒ դու գնում ես ֆոտոյի դասի, ու դու էլի ուշացել ես, բայց քո վրա չեն ջղայնանում, ժամերը փոխել են ու դու կատաղում ես: ՈՒ քո շեֆը դասի ժամանակ զանգում, սկսում է գոռալ վրադ, մի կերպ համոզում ես ու անջատում: ՈՒ շեֆդ դասից հետո էլի է զանգում, ու ինքը ընկերներիդ մոտ սկսում է գոռալ վրադ փողոցի մեջտեղում, ու դու անհարմար վիճակում ես հայտնվում, ու դու ամաչում ես, որ քյառթու տղաներն անգամ լսում են շեֆիդ գոռոցները: ՈՒ դու անտրամադիր ես, ու դու ուզում ես դիմում գրես` գործից դուրս գաս, ու քեզ համոզում են, որ մնաս: Ու դու միացնում ես ֆեյսբուքդ, քեզ հարցախեղդ են անում, ու դու անջատում ես ֆեյսբուքդ: ՈՒ տատդ որոշում է գոռգոռալ վրադ ու քեռուդ տղան աղջիկ լինելու դասընթացներ է կազմակերպում ու դու շրխկացնում ես դուռը, ու դու պատշգամբում կանգնած լաց ես լինում, ու սառը քամի է փչում: ՈՒ մամադ քեզ ասում է, որ ուղարկում են Կամչատկա, ու դու համաձայնվում ես, մենակ թե գնաս հեռու~: ՈՒ դու փոշմանում ես, բայց արդեն ուշ է:
    ՈՒ դու տխուր ես, ու դու անհաջողակ ես:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (11.04.2013), Ruby Rue (10.04.2013), Sambitbaba (11.04.2013), Smokie (11.04.2013), ԱնԱիդա (01.05.2013), Լեդի Վարդ (15.04.2013), Մարկուս (05.05.2013), Նարե91 (09.08.2013), Նիկեա (12.07.2015)

  5. #3
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ մարդ ասում եմ՝ ես ե՞րբ պիտի դառնամ ակումբի անդամ… Հեչ սիրուն չի, որ բոլորը շնորահակալություն հայտնում են, իսկ ես նույնիսկ դա անել չեմ կարողանում, անորոշ վիճակ է մոտս, համ էլ ամաչում եմ քիթս խոթել ակումբի կյանքի մեջ, որովհետև բոլորն իրար ճանաչում են, իսկ ի՞նձ…Հա՜, վաշ, մոռացել էի, որ ես անհաջողակ եմ է…

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.04.2013), Smokie (14.04.2013), ԱնԱիդա (01.05.2013), Լեդի Վարդ (15.04.2013), Նարե91 (09.08.2013), Նիկեա (12.07.2015), Վոլտերա (02.05.2013)

  7. #4
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տատս

    Էսօր տատս էլի որոշել էր նշանել ինձ. եկավ տուն, տեսավ, որ էլի թափթփել եմ տունը, հավաքել եմ գրքերս գլխիս ու նոթատետրիս մեջ ինչ-որ բան եմ խզբզում ու սկսվե՜ց…
    «Պատե քիսկի(իրականում ես չգիտեմ, թե դա ինչ է ) ես դարձել, ամբողջ օրը գլուխդ մտցնում ես էդ գրքերիդ մեջ ու գրում-ճժժում, մի քիչ հել գործ արա', ավել բռնել էլ չգիտես, այ քեզ աղջիկ, վաղը-մյուս օրը պիտի ուրիշի տուն գնաս, քեզ մի օր էլ չեն պահի, տնից դուրս կանեն, գոնե փոշիները վերցնեիր, առավոտ տնից գնում ես, իրիկունը գալիս ու գլուխդ մտցնում ես էդ գրքերի մեջ, իբր պիտի նախարար դառնաս, հա՞, հոգնել եմ արդեն թափածներդ հավաքելով»- գոռում էր տատս, իսկ ես ապուշ կտրած հայացքով նայում էի Հեմինգուեյի տողերին. «անցնում է մի սերունդ, գալիս է մեկ այլ սերունդ, իսկ երկիրը հավերժ է... ծագում է արևը, մայր է մտնում արևը ու շտապում այնտեղ, որտեղից ծագում է...»:
    Մի քանի օր առաջ մեկը հարցնում էր, թե ինչից եմ ամենաշատը վախենում ու զարմանում պատասխանիցս` տատիցս, ամենաշատը տատիցս եմ վախենում, մենակ տատիցս:
    Հա' ու իմը տատիկ չի, տատ է, հենց տատ, երեք տառով, իսկական բայեվիկ տատ, որն իրավունք ունի ամեն օր շան լափ թափելու գլխիս, գոռալու ու ինչ ասես ասելու, բայց ես իրան սիրում եմ:
    Էս նյութս հասցրեցի գրեմ, մինչև տատս շարունակում էր գոռալ, բառադի ու փնթի անվանել, հետո հանգստացավ, եկավ նստեց կողքիս, գրպանից 5000 դրամ փող հանեց, խոթեց գրքիս մեջ ու ցածր ձայնով ասաց` կգնաս, էն ուզածդ գիրքը կառնես

  8. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (02.05.2013), einnA (10.08.2013), erexa (01.05.2013), kitty (04.05.2015), Peace (02.05.2013), Ruby Rue (01.05.2013), Smokie (07.05.2013), SSS (26.06.2014), Այբ (26.06.2014), ԱնԱիդա (01.05.2013), Անջրպետ (18.05.2013), Դատարկություն (02.05.2013), Մարկուս (05.05.2013), Նարե91 (09.08.2013), Նիկեա (12.07.2015), Նուշություն (27.10.2013), Ուլուանա (01.05.2013), Վոլտերա (01.05.2013)

  9. #5
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն մոտ կես ժամ տատիկիս հետ նստած սերիալ ենք նայում… Համակարգիչս գրավել է, նստել դիմացը ու Սոնա-մոնա է խաղացնում: Թու՜, թե ասա էս անտեր հեռուստացույցն ինչի՞ փչացավ. ստիպված ամեն օր սերիալ եմ միացնում, որ սերիալից հետ չմնանք: Հիմա կասեք՝ էլի սկսեց բողոքել, բա ի՞նչ անեմ, որ չբողոքեմ: Ախր ո՞նց չբողոքեմ. մեկը մի քանի օր առաջ Մարկեսիս "Հարյուր տարվա մենությունը" տարել էր, էսօր հետ բերեց պոկված էջերով…Գժվել էի՝ ես Մարկեսի գրքերը բամբակների մեջ եմ պահում, ինքը՝ բերեց պոկռտված էջերով, մեկ ասի՝ տամ գլխին , բայց դե արդեն պոկել էին: Տրամադրությունս սկսեց ձգտել մինուս անվերջության, մի քիչ գոռգոռացի, բայց Մարկեսիս էլ փրկել չէր լինի: Հա՛, ես իրոք հիվանդագին եմ վերաբերվում էն ամենին, ինչ կապված է Մարկեսի հետ. մի քանի օր առաջ մեկը զարմացել էր, որ երթուղայինի մեջ շոյում էի գիրքը, նայում ու ժպտում, բայց դե էդ ինձ չի հետաքրքրում, սիրում եմ էդ մարդուն, ի՞նչ անեմ…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.05.2013), Մարկուս (05.05.2013), Նիկեա (12.07.2015)

  11. #6
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էգոիստ-անհաջողակի օրերից

    Մարդ պիտի չուտի, չխմի, ամբողջ օրը տանը նստի, ոչ մի բանով չզբաղվի, ոչ մի տեղ չգնա, չաշխատի, չսովորի… Էսօր անհաջողություններիս գագաթնակետն էր… պարզվում է, որ այսօր պապայիս ծնունդն էր ու ես՝ աշխարհի ամենամեծ էշս, մոռացել էի էդ մասին, իմ համար հավեսով գնացի դասի, եկա, աչքս կպել էր, քնել էի ու եթե տատս չհաներ քնիցս, այդպես էլ չէի շնորհավորելու պապայիս: Ախր ես ո՞նց կարող էի մոռանալ պապայիս ծնունդը, հետո էլ հույս եք տալիս, ասում եք, որ ամեն ինչ լավ է, որ ես հլը ուղղվելու տեղ ունեմ, որ ես կփրկվեմ: Չկա այդպիսի բան՝ ես կորած եմ ու ընդհանրապես իմ նմաններին պիտի այրվի դժախքի կրակներում, էդ ո՞ր մի նորմալ աղջիկը կմոռանա սեփական պապայի ծնունդը… Փորձեցի խաբեմ մամային ու ասեցի, որ հեռախոսիս լիցքավորումն էր վերջացել, բայց չհավատաց… Մաման ասեց.
    -ՈՒղղակի խոստովանի, որ մոռացել ես, հերիք է հորինես…
    ՈՒ ես խոստովանեցի, պապաս ձևացրեց, որ ամեն ինչ նորմալ է, բայց ես հո ձայնից հասկացա, որ ոչինչ էլ լավ չի…
    Էսօր մեկ ընկերուհուս նեղացրի՝ թողեցի մենակ կես ճանապարհին, մեկ էլ՝ պապայիս…
    ՈՒ հիմա ինչքան էլ հոնգուր-հոնգուր լաց լինեմ՝ սենյակումս փակված, ինչքան էլ ինձ պատերին տամ, ինչքան էլ ափսոսեմ, մեկ է՝ ես էգոիստ եմ… Էգոիստ-անհաջողակ հեչ տեսե՞լ էիր… Չէ՞, դե տես, ես եմ, որ կամ Զզվում եմ ինձնից

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (18.05.2013), Stranger_Friend (18.05.2013), Նարե91 (09.08.2013), Նիկեա (06.10.2013)

  13. #7
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր առավոտ աչքերս հազիվ մի կերպ բացեցի. բացեցի ու հասկացա, որ տատիկս մտել է իմ սենյակ, ինչ-որ բան է փնտրում, ուզում էի բերանս բացեի, հարցնեի, խոսայի հետը, բայց հասկացա, որ չեմ կարողանում խոսել, ո'չ մի բառ, ո'չ մի շունչ բերանիցս: Տատս փնտրեց իր ուզածը, չգիտեմ էլ գտավ, թե չէ, բայց գնաց: Աչքերս էլ չէին տեսնում, չէի էլ լսում, թե ինչ էր փնթփնթում քթի տակ. ջղայնացած չէր, ոչ էլ ես էի մեղավոր, բայց զգում էի, որ ոչ ականջներս եմ զգում, ոչ ոտքերս, ոչ էլ լեզուս, որ իմանամ, թե ինչ է ման գալիս: Տատս փակեց սենյակի դուռն ու այն ինչպես միշշտ ճռռաց: Ես ամեն գիշեր քնելիս մտածում եմ, որ յուղելու եմ էդ դուռը ու ամեն առավոտ արթնանալիս էդ նույն մտքին եմ, բայց այդպես էլ չեմ անում: Հա', կան երևույթներ, որոնց ես հարմարվել եմ ու կան մարդիկ որոնց եմ հարմարվել: Երբեմն կարոտում եմ էդ դռան ճռռոցին ու ուզում եմ, որ ճռռա անակջիս տակ, գիտեմ, որ էդ ճռռոցից հետո եմ պառկում քնելու:

    Դռան փակվելուց հետո ուզում էի նորից քնել, անտանելի գլխացավերից արդեն մի քանի օր է նորմալ չեմ քնում: Իսկ քնել չստացվեց. աչքերս հազիվ մի կերպ բացեցի ու զգացի, որ ոտքերս չկա, ոչ էլ ձեռքերս, ոչ էլ լեզուս. մարմինս բաժան-բաժան էր եղել ու ցրիվ եկել ամբողջ սենյակով մեկ: Ես չկայի ավելի ճիշտ: Երկա~ր հավաքում էի տարբեր մասերս, կպցնում մի ոտքս, հետո` մյուսը, մեջքս կարծես լողում էր: Չգիտեմ էլ, թե ինչ էր եղել հետս, ես ինքս էլ էի ինձ կորցրել, իսկ ականջիս մեկը այդպես էլ չգտա, երևի, որ չլսեմ ոմանց բամբասանքները: Երկար նստած նայում էի ժամացույցի տկտկացող սլաքներին: Մի տեղ կարդացել եմ, որ մենակությունն այն է, երբ լսում եմ ժամացույցի տկտկոցները: Մենա՞կ, ե՞ս, ախր լիքը դասարանցի ու կուրսեցի ունեմ, ֆեյսբուքում հարյուրավոր ընկերներ. նստած ինքս ինձ համոզում էի, որ մոտս ամեն ինչ լավ է, բայց արցունքներս հազիվ էին կանգնում աչքերումս ու ձայնս գլուխս չէի գցում, գոռում ու ոռնում:

    Ամենամոտ ընկերներիցս մեկի ԱՄՆ գնալուց հետո ընդհանրապես էի կոտրվել: Ինքը միակ մարդն էր, ում հետ գնում էինք թափառելու, սկսում էր պատմել իր դժվարություններիս ու ես սկսում էի իրան խորհուրդներ տալ` մոռանալով իմոնցի մասին: Իրա հետ ես չէի զգում, որ մի տեսակ դատարկ եմ:
    Սկսել եմ նախանձել էն մարդկանց, ովքեր իրենց ծնողների հետ են ապրում, հա', լուրջ նախանձում եմ: Նախանձում եմ, որ տանը մամայի վրա մռթմռթում են, եղբոր հետ կռիվ անում, պապայի հետ թեյ խմում: Պապայիս հետ երբեմն թեյ խմել եմ ուզում ու թքած, թե ինքը միշտ սկսում է էլեկտրականության գծերից, հաղորդիչներից ու տրանսֆորմատորներից խոսել ու ես բա~ն չեմ հասկանում: Մեկ էլ ուզում եմ` թափեմ տաք թեյը վրաս, պապան էլ ասի` վույ շան աղջիկը էլի թափեց: Ես իմ տունն եմ ուզում, արդեն էլ ոչ աշխատանքս շարունակելու մասին եմ երազում, ոչ էլ էդքան բաղձալի լրագրության դասերի: Մեկ-մեկ ուզում եմ ուղղակի վեր կենամ տեղիցս ու թեկուզ ոտքով գնամ մեր Գյումրիի տուն: Իմ մի մասին թողել ու եկել եմ ստեղ: Եկել էի մյուս կեսիս երջանիկ դարձնելու համար, բայց այդպես էլ չգտա իրան, որ պայմանագիր կնքեմ հետն ու խնդրեմ, որ էլ չկորի:
    Էսօր առավոտ ինձ հավաքելուց հասկացա, որ իրոք կորցրել եմ ինձ, որ արդեն քանի օր գլխացավերից պրծում չունեմ, որ չեմ գնում դասերիս, որ վերջին անգամ չեմ էլ հիշում, թե երբ եմ խելքին մոտ հոդված գրել: Լրագրությունս էլ եմ մոռացել, մոռացել եմ ինքս ինձ: Ժամերով նստում ու ընկերներիցս մեկի նամակին եմ սպասում, կամ նայում եմ համակարգչիս դատարկ էկրանին: Մոտ 12 ժամ արդեն նստած եմ համակարգչիս առաջ ու…
    Հա', ես սիրում եմ մարդկանց սպանել, սպանել բառերով, նախադասություններով, տողերով ու հայցքներով, բայց ես ուզում եմ սպանել, որ իրենք չսպանեն, հավաքեմ մամնիս մասերը, որ իրենք չգողանան, որ չտանեն ականջս, կամ լեզուս, որ անհետ չկորչեն մատներս, որ էլի կարողանամ գրել, մարդիկ լավ գիտեն, որ կմեռնեմ, եթե չգրեմ: Մարդիկ գիտեն, որ կարող եմ ցանկացած գործ ու աշխատանք թողնել գրելու համար, մարդիկ պատրաստ են սպանել նրան, ում չեն ճանաչում:
    Լիանը ճիշտ էր ասում` ես շատ կանխատեսելի եմ, իմ կյանքն ուրիշներն են կառավարում: Լիանը ինձ միշտ ասում էր, որ նյարդային եմ ու հիստերիկ. Լիանը միշտ ճիշտ է, էդ աղջկան ո՞նց է հաջողվում միշտ ճիշտ լինել, հը՞ն Լիան: Տատս էլ միշտ ասում է, որ անջատված եմ. տատս էլ է միշտ ճիշտ: Միշտ բոլորը ճիշտ են, բացի քեզնից, որովհետև իրանք կողքից նայում են, թե դու ինչ ես անում կյանքիդ հետ, ուղղակի նայում են, մեկ-մեկ էլ կողքից երեսիդ շրխկացնում` ճիշտ, թե սխալ էր արածդ:
    Էսօրվա սոսինձս որակով էր ու թանկ երևի` կարողացա ինձ կպցնել իրար, կարողացա ամրացնել լեզուս ու մատներս, էս սոսինձը քիչ կօգտագործեմ, որ երկար դիմանա: Ականջս գտա ու կպցրի օրվա վերջում: Տեսա՞ք, ամեն ինչ լավ է. առողջ եմ ու կպած:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.08.2013), einnA (10.08.2013), erexa (09.08.2013), Ruby Rue (09.08.2013), Smokie (18.08.2013), Նաիրուհի (09.08.2013), Նարե91 (09.08.2013), Նիկեա (06.10.2013), Վոլտերա (09.08.2013)

  15. #8
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օհ, իմ ֆանտաստիկ կուրսեցիներ. էլի սկսվեց իրար միս ուտելն ու իրարից բամբասելը, սկսվեց իրար տակ փորելն ու նստելու տեղի համար իրար սպանելը, իրար հետևից խոսալն ու մեկմեկու ներվերը քայքայելը: Սկսվեց, սկսվե~ց էլի նույն գժանոցը, որին ավելացան նաև դրոշ դեմքով ու անընդհատ ծածանվող բանակային լավ տղեքը ու քրիստոնեությունից, սուրբ հոգիներից խոսող դասախոսները:
    Բայց էս ամենի մեջ մենակ մի հատ լավ բան եղավ հետներս. մեր մշակութաբանության դասախոսը ֆանտաստիկ լավն էր ու ամբողջ իրա ժամին ժպիտը չէր կորում դեմքիցս:
    Փաստորեն` նա գոյություն ունի:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (11.09.2013), Նաիրուհի (06.10.2013), Նարե91 (09.09.2013), Նիկեա (06.10.2013), Վոլտերա (10.09.2013)

  17. #9
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մամաս միշտ ասում էր, որ ես կմեռնեմ, եթե հանկարծ սկսեմ չուտել կամ չկարդալ, ես էլ էս վերջերս սկսել էի չկարդալ, ոչ մի տող չէի կարողանում կարդալ, ոչ մի բառ, մի քիչ էլ վատ էի սնվում ու մտածում, որ վերջ` մամայի ասածն իրականություն է դառնալու, շուտով տնկելու եմ ոտքերս, բայց էսօր առավոտ բացեցի կողքս դրած Բրեդբերին ու սկսեցի կարդալ: Վերջ, հաստատ չեմ մեռնի, հլը շատ կարդալու բան ունեմ:
    Վերջին խմբագրող՝ մարիօ: 09.09.2013, 23:05:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.09.2013), Նաիրուհի (06.10.2013), Նարե91 (09.09.2013), Նիկեա (06.10.2013), Նուշություն (27.10.2013), Վոլտերա (10.09.2013)

  19. #10
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երազումս տեսնում եմ, որ ինչ-որ մեկին եմ սիրահարվել, գնացել ենք իրենց տուն, ամեն ինչ հավես ա անցնում, ուրախ-ժպտերես… Մտածում եմ՝ վերջապես, այ մարդ վերջապե՜ս ես էլ սիրահարվեցի, հետո արթնանում եմ քնիցս ու հասկանում, որ նույնիսկ մոռացել եմ, թե ով էր էդ երիտասարդը… Հիշում եմ, թե ինչ էինք ուտում, ով կար, նույնիսկ իրենց շանն եմ հիշում, բայց իրեն ոչ մի կերպ հիշել չի ստացվում… Դե հա՝ իմ համար կարևորը ուտելիքն է եղել՝հիշում եմ
    Հ.Գ. Ես հիշելու եմ ու գտնեմ քեզ

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.10.2013), Smokie (08.10.2013), Այբ (06.10.2013), Նաիրուհի (06.10.2013), Նարե91 (06.10.2013), Նիկեա (06.10.2013), Նուշություն (27.10.2013), Վոլտերա (06.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (06.10.2013)

  21. #11
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քանի օրը միջանկյալներս թողած ընկել էի Հովհաննես Իշխանյանի հետևից, որ հարցազրույց վերցնեմ… Ճիշտ է՝ Վրաստանում էր, մի քիչ էլ ժամանակի խնդիրներ ունեցանք, բայց մեկ է հարցազրույցս վերցրի, էնքան զզվեցրի, որ պատասխանեց բոլոր հարցերիս, ու ընդ որում նենց պատասխանեց, որ մի կես ժամ ա արդեն վրա-վրա կարդում եմ պատասխաններն ու չեմ էլ հավատում, որ էն մարդկանցից մեկին, ում ժամանակակից գրողների մեջ ամենաշատն եմ սիրել ու հարգել մի կես էջանոց պատասխաններ է տվել հարցերիս: Չկիսվել չի լինում, պիտի պատմեի, թե չէ սիրտս կպայթեր: Մեկ-մեկ ուրախանում եմ, որ սկսում եմ ինձ էլ անհաջողակ չզգալ, որովհետև էս կարգի մարդիկ կան աշխարհում, որոնց հետ խոսալուց տրամադրությունս քառապատկվում է, որովտետև հլը կան մարդիկ ում հետ կարելի է հետաքրքիր զրույցի բռնվել ու հավես բաներ սովորել, կարելի է ցանկանալ նմանվել իրանց:
    Վերջ, մի քանի ժամով անհաջողակ չեմ, թռնեմ իրա մտքերը վերլուծելու

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (18.10.2013), Այբ (29.10.2013), Նիկեա (13.10.2013)

  23. #12
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տուր, թե կտաս անհաջողակին բոլոր կողմերից

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (27.10.2013)

  25. #13
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Դու որոշել ես սպանե՞լ ինձ:
    -Որոշել եմ մեծացնել:
    Դու այդպես էլ չկարողացար մեծացնել ինձ. Էլի նույն դեբիլն եմ, նույն քո ասած համբալը, նույն զզվելի ցինիկը: Դու այդպես էլ չմեծացիր ինձ, ես էլի պատրաստ եմ նարինջի հետ փոխել քեզ ու բոլորին, շոկոլադի համար կռիվ անել, ինձ համար ուտելն էլի մեծագույն արարողություն է, սիրելը` հիմարություն: Ես էլի մեծագույն անհաջողակ եմ, երազանքներս էլի տետրերիս վերջին էջերում են գրվում, մտքերս էլ էն քո ասած դեբիլություններն էն, էլի նստում եմ գետնին ու սկսում լաց լինել: Դու չկարողացար մեծացնել ինձ:

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.10.2013), Այբ (29.10.2013), Նարե91 (01.11.2013), Նիկեա (12.07.2015), Փոքրիկ շրջմոլիկ (29.10.2013)

  27. #14
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լվացք եմ անում, մինչև վերջին ուժերս ու շունչս տրորում եմ շորերս, մտքումս էլ կրկնում.
    -Տատի՛, դու ինձ հլը լավ չես ճանաչում. դու հլը փոխելու ես կարծիքդ իմ մասին…
    Միակ արդյունքս էն եղավ, որ զզվելի ժավելի հոտ ա գալիս ձեռքերիցս.
    -Տատի՜, հանգիստ թող ինձ…

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նարե91 (01.11.2013), Նիկեա (01.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (01.11.2013)

  29. #15
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեր Սև շենքի բուտերբրոդները սկսել են արդեն երազիս էլ գալ… Տարօրինակ է, բայց փաստ, որ ես՝ աշխարհի մեծագույն էդ կարգի զիբիլներին դեմ մարդս, նստում-կանգնում, քնում-զարթնում էդ անտեր նրբերշիկով հացերի մասին եմ մտածում: Հազար ու մի ուրիշ համով բաներ կան աշխարհում, նույնիսկ հենց բուֆետում, բայց դե ես տուպը էդ բուտերբրոՁիկների մասին եմ երազում, որ օրական հազար հատ էլ տան, կուտեմ… որ տան էլի, եթե միայն…
    Օֆ, չգիտեմ էլ, թե ինչ անեմ, շատակեր լինելն էլ մի բան չի, ամբողջ օրն ուտելիքներ են գալիս երազիս

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.11.2013), Նարե91 (01.11.2013), Նիկեա (01.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (01.11.2013)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջոնի վիրտուալ օրագիրը
    Հեղինակ՝ John, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 98
    Վերջինը: 03.02.2017, 05:24
  2. Տաղանդավոր, բայց ծույլ կամ մարսեցու օրագիրը
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 12.07.2015, 19:33
  3. Աննա Ֆրանկի օրագիրը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2012, 12:22
  4. Բյուրի ճամփորդական օրագիրը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 28.02.2012, 03:00
  5. Աննայի Օրագիրը
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.09.2008, 19:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •