Արդեն մոտ կես ժամ տատիկիս հետ նստած սերիալ ենք նայում… Համակարգիչս գրավել է, նստել դիմացը ու Սոնա-մոնա է խաղացնում: Թու՜, թե ասա էս անտեր հեռուստացույցն ինչի՞ փչացավ. ստիպված ամեն օր սերիալ եմ միացնում, որ սերիալից հետ չմնանք:Հիմա կասեք՝ էլի սկսեց բողոքել, բա ի՞նչ անեմ, որ չբողոքեմ: Ախր ո՞նց չբողոքեմ. մեկը մի քանի օր առաջ Մարկեսիս "Հարյուր տարվա մենությունը" տարել էր, էսօր հետ բերեց պոկված էջերով…
Գժվել էի՝ ես Մարկեսի գրքերը բամբակների մեջ եմ պահում, ինքը՝ բերեց պոկռտված էջերով, մեկ ասի՝ տամ գլխին , բայց դե արդեն պոկել էին: Տրամադրությունս սկսեց ձգտել մինուս անվերջության, մի քիչ գոռգոռացի, բայց Մարկեսիս էլ փրկել չէր լինի: Հա՛, ես իրոք հիվանդագին եմ վերաբերվում էն ամենին, ինչ կապված է Մարկեսի հետ. մի քանի օր առաջ մեկը զարմացել էր, որ երթուղայինի մեջ շոյում էի գիրքը, նայում ու ժպտում, բայց դե էդ ինձ չի հետաքրքրում, սիրում եմ էդ մարդուն, ի՞նչ անեմ…
![]()
Էջանիշներ