User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Անհաջողակի օրագիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անհաջողակի օրագիրը

    Երբ գալիս է մի օր, որ հիասթափվում ես սեփական գաղափարներիցդ, երբ զգում ես, որ անիմաստ ես պայքարել այսքան ժամանակ Գիտեմ` կարդում ես ու մտածում, թե ով է այս ղզիկ-անհաջողակը: Ես այդպես էլ գիտեի, դու ինձ չես ճանաչում, ու ինձ հենց դա էլ պետք է, որ դու ինձ չճանաչես:
    ՈՒ ես եկա ակումբ, որ ոչ մեկն ինձ չճանաչի, որ գրեմ այն, ինչ ուզում եմ, որ բողոքեմ ծնողներից, պատմեմ քյառթու եղբայրներիցս, որ փնթփնթամ, որովհետև մեր տանն էլի համով ուտելիք չկա, որ ամեն օրս անցկացնեմ ու պատմեմ էլի չսիրահարվելուս մասին: Ոշմ` որ էշ-էշ դուրս տամ: ՈՒ քանի որ ես աշխարհույս վրայի ամենաանհաջողակն եմ, ոչ ոք ինձ անգամ ուշադրություն չի դարձնի և դա հիանալի է Ես սովոր եմ:
    Ես կթողնեմ իմ բլոգը, որտեղ երբեմն փիլիսոփայում եմ ու ինձ բլոգգեր եմ երևակայում, այն բլոգը, որը կարդում են բարեկամներս ու ծանոթներս, ու որտեղ չեմ կարող գրել մտքիս եկած Էշությունների մասին: Իսկ ակումբում երևի կարող եմ, քանզի-վասնզի հորքուրս չի զանգի ու ութ ժամ քարոզ կարդա գլխիս, կուրսեցիներս հոտած հայացքներով չեն նայի ինձ, ծնողներս էլ չեն վախենա, որ ինձ քաղմասից տուն են տանելու մի օր էշ մտքերիս համար:
    Ակումբը լավն է երևի, չնայած` հլը որ իրանից բա~ն չեմ հասկանում:
    ՈՒզում եմ կամաց-կամաց հարմարվեմ, վեշերս հավաքեմ ֆեյսբուքից ու մի հատ վարձով տուն առնեմ ակումբում, հետո փող կհավաքեմ ու կառնեմ էդ տունը, վրջնական բնակություն կհաստատեմ ստեղ: Ասում են` հարևանները ստեղ լավն են, բացի մեկից, որն անընդհատ կռիվ-մռիվ է անում, հա՞:
    Երեկ հասցրեցինք խփել իրար մի թեթև, բայց դե նորեկը ես եմ, զիջեցի արագ:

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.04.2013), Arpine (10.04.2013), Chilly (10.04.2013), Down to Earth (27.01.2016), einnA (15.04.2013), ivy (10.04.2013), kitty (04.05.2015), Ruby Rue (09.04.2013), Sambitbaba (11.04.2013), Stranger_Friend (10.04.2013), Այբ (10.04.2013), Արամ (13.10.2013), Դատարկություն (09.04.2013), Լեդի Վարդ (15.04.2013), Մարկուս (05.05.2013), Նարե91 (09.08.2013), Նիկեա (12.07.2015), Ուլուանա (10.04.2013), Վոլտերա (10.04.2013)

  3. #2
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ դու գիտես, որ էշ ես, քեզ այլևս ոչինչ չի փրկի, դու միևնույն է էշ ես: Երբ դու գիտես, որ անհաջողակ ես, անհաջողություններդ դրանից չեն պակասի:
    Ու ես անպայման պիտի սկսեի վատ նոտայից, որովհետև իմ դեպքում ուրիշ նոտա անգամ չկա էլ, որ ծնգծնգացնես: Նույն հոգնեցնող ու անհաջող նոտան:
    Ամեն օր նույն էշություններն են կատարվում հետս. Նույն սև կատուն, որ համառորեն ինձ հանգիստ չի թողնում, նույն վարորդը, որն ամեն առավոտ ինձ գցում է մեքենայի տակ, նույն ղզիկ կուրսի տղաները, նույն գլամուռնի աղջիկները, նույն հոտած դեմքերը, որոնցից փորձում ես հեռու մնալ, բայց մի տեսակ չի ստացվում: հետո ուշանում ես սիրելի դասախոսիդ դասից, կռվում ընկերուհուդ հետ, ինքը շրխկացնում է լսարանի դուռն ու գնում, հետո ամենամոտ ընկերդ քեզ փնթի է անվանում կուրսեցիներիդ մոտ, հետո դու իրա հետ էլ ես կռվում, իրար ինչ ասես չեք ասում, հետո դու ես շրխկացնում դուռը, հետո մենակ թափառում ես փողոցում, երթուղայինում պատռվում է շալվարդ, պոկվում են կեդերդ, մի հատ տատիկ մուննաթ-զուննաթը կապում է վրադ ու դու թողնում-փախնում ես: Ու դու մտածում ես, որ անհաջողակ ես, ու դու համոզվում ես ամեն օր:
    ՈՒ դու գնում ես ֆոտոյի դասի, ու դու էլի ուշացել ես, բայց քո վրա չեն ջղայնանում, ժամերը փոխել են ու դու կատաղում ես: ՈՒ քո շեֆը դասի ժամանակ զանգում, սկսում է գոռալ վրադ, մի կերպ համոզում ես ու անջատում: ՈՒ շեֆդ դասից հետո էլի է զանգում, ու ինքը ընկերներիդ մոտ սկսում է գոռալ վրադ փողոցի մեջտեղում, ու դու անհարմար վիճակում ես հայտնվում, ու դու ամաչում ես, որ քյառթու տղաներն անգամ լսում են շեֆիդ գոռոցները: ՈՒ դու անտրամադիր ես, ու դու ուզում ես դիմում գրես` գործից դուրս գաս, ու քեզ համոզում են, որ մնաս: Ու դու միացնում ես ֆեյսբուքդ, քեզ հարցախեղդ են անում, ու դու անջատում ես ֆեյսբուքդ: ՈՒ տատդ որոշում է գոռգոռալ վրադ ու քեռուդ տղան աղջիկ լինելու դասընթացներ է կազմակերպում ու դու շրխկացնում ես դուռը, ու դու պատշգամբում կանգնած լաց ես լինում, ու սառը քամի է փչում: ՈՒ մամադ քեզ ասում է, որ ուղարկում են Կամչատկա, ու դու համաձայնվում ես, մենակ թե գնաս հեռու~: ՈՒ դու փոշմանում ես, բայց արդեն ուշ է:
    ՈՒ դու տխուր ես, ու դու անհաջողակ ես:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (11.04.2013), Ruby Rue (10.04.2013), Sambitbaba (11.04.2013), Smokie (11.04.2013), ԱնԱիդա (01.05.2013), Լեդի Վարդ (15.04.2013), Մարկուս (05.05.2013), Նարե91 (09.08.2013), Նիկեա (12.07.2015)

  5. #3
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ մարդ ասում եմ՝ ես ե՞րբ պիտի դառնամ ակումբի անդամ… Հեչ սիրուն չի, որ բոլորը շնորահակալություն հայտնում են, իսկ ես նույնիսկ դա անել չեմ կարողանում, անորոշ վիճակ է մոտս, համ էլ ամաչում եմ քիթս խոթել ակումբի կյանքի մեջ, որովհետև բոլորն իրար ճանաչում են, իսկ ի՞նձ…Հա՜, վաշ, մոռացել էի, որ ես անհաջողակ եմ է…

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.04.2013), Smokie (14.04.2013), ԱնԱիդա (01.05.2013), Լեդի Վարդ (15.04.2013), Նարե91 (09.08.2013), Նիկեա (12.07.2015), Վոլտերա (02.05.2013)

  7. #4
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տատս

    Էսօր տատս էլի որոշել էր նշանել ինձ. եկավ տուն, տեսավ, որ էլի թափթփել եմ տունը, հավաքել եմ գրքերս գլխիս ու նոթատետրիս մեջ ինչ-որ բան եմ խզբզում ու սկսվե՜ց…
    «Պատե քիսկի(իրականում ես չգիտեմ, թե դա ինչ է ) ես դարձել, ամբողջ օրը գլուխդ մտցնում ես էդ գրքերիդ մեջ ու գրում-ճժժում, մի քիչ հել գործ արա', ավել բռնել էլ չգիտես, այ քեզ աղջիկ, վաղը-մյուս օրը պիտի ուրիշի տուն գնաս, քեզ մի օր էլ չեն պահի, տնից դուրս կանեն, գոնե փոշիները վերցնեիր, առավոտ տնից գնում ես, իրիկունը գալիս ու գլուխդ մտցնում ես էդ գրքերի մեջ, իբր պիտի նախարար դառնաս, հա՞, հոգնել եմ արդեն թափածներդ հավաքելով»- գոռում էր տատս, իսկ ես ապուշ կտրած հայացքով նայում էի Հեմինգուեյի տողերին. «անցնում է մի սերունդ, գալիս է մեկ այլ սերունդ, իսկ երկիրը հավերժ է... ծագում է արևը, մայր է մտնում արևը ու շտապում այնտեղ, որտեղից ծագում է...»:
    Մի քանի օր առաջ մեկը հարցնում էր, թե ինչից եմ ամենաշատը վախենում ու զարմանում պատասխանիցս` տատիցս, ամենաշատը տատիցս եմ վախենում, մենակ տատիցս:
    Հա' ու իմը տատիկ չի, տատ է, հենց տատ, երեք տառով, իսկական բայեվիկ տատ, որն իրավունք ունի ամեն օր շան լափ թափելու գլխիս, գոռալու ու ինչ ասես ասելու, բայց ես իրան սիրում եմ:
    Էս նյութս հասցրեցի գրեմ, մինչև տատս շարունակում էր գոռալ, բառադի ու փնթի անվանել, հետո հանգստացավ, եկավ նստեց կողքիս, գրպանից 5000 դրամ փող հանեց, խոթեց գրքիս մեջ ու ցածր ձայնով ասաց` կգնաս, էն ուզածդ գիրքը կառնես

  8. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (02.05.2013), einnA (10.08.2013), erexa (01.05.2013), kitty (04.05.2015), Peace (02.05.2013), Ruby Rue (01.05.2013), Smokie (07.05.2013), SSS (26.06.2014), Այբ (26.06.2014), ԱնԱիդա (01.05.2013), Անջրպետ (18.05.2013), Դատարկություն (02.05.2013), Մարկուս (05.05.2013), Նարե91 (09.08.2013), Նիկեա (12.07.2015), Նուշություն (27.10.2013), Ուլուանա (01.05.2013), Վոլտերա (01.05.2013)

  9. #5
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն մոտ կես ժամ տատիկիս հետ նստած սերիալ ենք նայում… Համակարգիչս գրավել է, նստել դիմացը ու Սոնա-մոնա է խաղացնում: Թու՜, թե ասա էս անտեր հեռուստացույցն ինչի՞ փչացավ. ստիպված ամեն օր սերիալ եմ միացնում, որ սերիալից հետ չմնանք: Հիմա կասեք՝ էլի սկսեց բողոքել, բա ի՞նչ անեմ, որ չբողոքեմ: Ախր ո՞նց չբողոքեմ. մեկը մի քանի օր առաջ Մարկեսիս "Հարյուր տարվա մենությունը" տարել էր, էսօր հետ բերեց պոկված էջերով…Գժվել էի՝ ես Մարկեսի գրքերը բամբակների մեջ եմ պահում, ինքը՝ բերեց պոկռտված էջերով, մեկ ասի՝ տամ գլխին , բայց դե արդեն պոկել էին: Տրամադրությունս սկսեց ձգտել մինուս անվերջության, մի քիչ գոռգոռացի, բայց Մարկեսիս էլ փրկել չէր լինի: Հա՛, ես իրոք հիվանդագին եմ վերաբերվում էն ամենին, ինչ կապված է Մարկեսի հետ. մի քանի օր առաջ մեկը զարմացել էր, որ երթուղայինի մեջ շոյում էի գիրքը, նայում ու ժպտում, բայց դե էդ ինձ չի հետաքրքրում, սիրում եմ էդ մարդուն, ի՞նչ անեմ…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.05.2013), Մարկուս (05.05.2013), Նիկեա (12.07.2015)

  11. #6
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էգոիստ-անհաջողակի օրերից

    Մարդ պիտի չուտի, չխմի, ամբողջ օրը տանը նստի, ոչ մի բանով չզբաղվի, ոչ մի տեղ չգնա, չաշխատի, չսովորի… Էսօր անհաջողություններիս գագաթնակետն էր… պարզվում է, որ այսօր պապայիս ծնունդն էր ու ես՝ աշխարհի ամենամեծ էշս, մոռացել էի էդ մասին, իմ համար հավեսով գնացի դասի, եկա, աչքս կպել էր, քնել էի ու եթե տատս չհաներ քնիցս, այդպես էլ չէի շնորհավորելու պապայիս: Ախր ես ո՞նց կարող էի մոռանալ պապայիս ծնունդը, հետո էլ հույս եք տալիս, ասում եք, որ ամեն ինչ լավ է, որ ես հլը ուղղվելու տեղ ունեմ, որ ես կփրկվեմ: Չկա այդպիսի բան՝ ես կորած եմ ու ընդհանրապես իմ նմաններին պիտի այրվի դժախքի կրակներում, էդ ո՞ր մի նորմալ աղջիկը կմոռանա սեփական պապայի ծնունդը… Փորձեցի խաբեմ մամային ու ասեցի, որ հեռախոսիս լիցքավորումն էր վերջացել, բայց չհավատաց… Մաման ասեց.
    -ՈՒղղակի խոստովանի, որ մոռացել ես, հերիք է հորինես…
    ՈՒ ես խոստովանեցի, պապաս ձևացրեց, որ ամեն ինչ նորմալ է, բայց ես հո ձայնից հասկացա, որ ոչինչ էլ լավ չի…
    Էսօր մեկ ընկերուհուս նեղացրի՝ թողեցի մենակ կես ճանապարհին, մեկ էլ՝ պապայիս…
    ՈՒ հիմա ինչքան էլ հոնգուր-հոնգուր լաց լինեմ՝ սենյակումս փակված, ինչքան էլ ինձ պատերին տամ, ինչքան էլ ափսոսեմ, մեկ է՝ ես էգոիստ եմ… Էգոիստ-անհաջողակ հեչ տեսե՞լ էիր… Չէ՞, դե տես, ես եմ, որ կամ Զզվում եմ ինձնից

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (18.05.2013), Stranger_Friend (18.05.2013), Նարե91 (09.08.2013), Նիկեա (06.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջոնի վիրտուալ օրագիրը
    Հեղինակ՝ John, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 98
    Վերջինը: 03.02.2017, 05:24
  2. Տաղանդավոր, բայց ծույլ կամ մարսեցու օրագիրը
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 12.07.2015, 19:33
  3. Աննա Ֆրանկի օրագիրը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2012, 12:22
  4. Բյուրի ճամփորդական օրագիրը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 28.02.2012, 03:00
  5. Աննայի Օրագիրը
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.09.2008, 19:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •