User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Անհաջողակի օրագիրը

  1. #31
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա բողոքեմ, գնամ:
    Նենց չեմ սիրում անուշադիր ու շատախոս մարդկանց. էն, որ իրանք ձևի համար են տալիս ո՞նց ես հարցը ու նույնիսկ պատասխանին չեն սպասում, իրանց չի էլ հետաքրքրում պատասխանդ, ուղղակի խոսում են խոսալու համար: Եթե չի հետաքրքրում, թե ոնց եմ, ինչի՞ եք տալիս էդ հարցը գրողը ձեզ տանի: Մեկ ա, որ ասես էլ՝ վատ եմ, սատկում եմ, խոսակցությունը ֆռցնելու են, սկսեն իրանցից պատմել, իրանց անհաջողություններից խոսել: Իրանց աչքի առաջ, որ ընկնես մեռնես էլ, չեն նկատի, մեկ ա կշարունակեն ինչ որ բաներ պատմել: Էնքան կխոսան, բլբլան, սրանից-նրանից բողոքեն, որ մտածես՝ խնդրում եմ, թող գնամ, հանգիստ մեռնեմ էլի: Էդ ինչքա՞ն դժվար ա մի քիչ էլ դիմացինին լսելը, լավ էլի, օֆ:
    i wanted to destroy something beautiful

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (26.06.2014), Smokie (27.06.2014), Նարե91 (26.06.2014), Նիկեա (17.03.2015)

  3. #32
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Մամ, էն կեդերս ու՞ր են, դուրս եմ գալիս տնից:
    -Հերիք ա հագնես էդ գույնը քցած ու մաշված կեդերդ:
    -Մա՜մ:

    -Մամ, ջինսս ու՞ր ես դրել, չեմ գտնում:
    -Էդ ճղճղած ջինսդ քցել եմ, որ էլ չհագնես:
    -Մա՜մ:

    -Մագիստրատուրան չեմ ուզում ԵՊՀ-ում սովորել, որոշել եմ` բակալավրս պրծա, կգնամ Հայաստանից:
    -Իբր շատ համաձայն էինք գնացել ես Երևան, հիմա էլ Հայաստանից ես գնու՞մ: Ոչ մի գնալ:
    -Մա՜մ:

    -Մամ, դե էս աշխատավարձս ստանամ, գնամ ռոլիկ առնեմ:
    -Գնալու ես, ընկնես-փշրվես, մյուս աշխատավարձդ էլ բժիշկներին տաս:
    -Մա՜մ:


    -Դե հեսա դուրս եմ գալիս, սպասեք մի քիչ:
    -Մազերդ կսանրես, նոր կգնաս, տենց գզգզված էլ չտեսնեմ քեզ:
    -Մա՜մ դե:


    -Գնամ տեսնեմ սառնարանում ի՞նչ կա՝ ուտեմ:
    -Մեծ մարդ ես արդեն մի բան սարքի, կեր: Վաղը, մյուս օրը..
    -Մամա՜:

    -Ա, դե թող ինքը իրան նորն առնի նույն տեղից, էս գանգից էլ չեմ ճարի:
    -Հանի ախպորդ շապիկը հագիցդ ու գնա դաասերիդ:
    -Մա՜մ:
    i wanted to destroy something beautiful

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (13.10.2014), GriFFin (24.09.2014), kitty (17.04.2015), Sambitbaba (01.04.2015), Smokie (19.09.2014), unknown (13.10.2014), Արամ (21.09.2014), Գորտուկ (27.12.2014), Մուշու (19.09.2014), Նիկեա (19.09.2014)

  5. #33
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որոշել եմ Երևանում Forever alone քլաբ բացել, որտեղ մուտք կունենան մենակ միայնակ, սոցիոֆոբ, դեպրեսված ու նիհիլիստ մարդիկ: Պատկերացնում եմ, որ մուտքը կտրականապես կարգելեմ զույգերին, մտնելու դեպքում էլ՝ վառե՜լ: Հենց մարդիկ մենակ լինեն, կգան իմ ակումբ, լիքը իրանց նման մենակ մարդկանց կտեսնեն ու կիմանան, որ մենակ իրանք չեն դեպրեսված:
    Ֆիլմի դիտումներ կկազմակերպեմ մեկ-մեկ, աշխարհի ամենադեպրեսիվ ռեժիսորներիս հավաքածուից կինոներ կդնեմ, թող նայեն, ավելի դեպրեսվեն: Ոչ մեկը չի խոսի, բոլորը լուռ կվերապրեն իրենց մենակությունը: Ես տաք թեյ կհյուրասիրեմ բոլորին ու լավ երաժշտություն:
    Եթե նույնիսկ մազոխիզմ ա, գոնե մարդիկ կիմանան՝ ուր գան, երբ մենակ լինեն: Նենց եմ սիրում մենակ ու քչախոս մարդկանց:
    Մնում ա մոտակա 8 տարվա աշխատավարձս հավաքեմ:
    i wanted to destroy something beautiful

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (04.04.2015), Skeptic (12.10.2014), Smokie (14.11.2014), unknown (13.10.2014), Դատարկություն (21.12.2014), մարդագայլուկ (12.10.2014), Մուշու (12.10.2014), Նիկեա (12.10.2014), Ռուֆուս (13.10.2014)

  7. #34
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ համար օդերով գնում-գալիս եմ, թափառում մեր սև շենքի միջանցքներում, մեկ էլ կուրսեցիներս երկու օրը մեկ հայտնում են, բա թե միջանկյալի ենք վաղը: Մեր ավագն չգիտես ինչի որոշել ա, որ ինձ շատ ա սիրում, եկել ա հետս լուրջ խոսալու, ասում ա՝ Մար, ինչի՞ չես գալիս քննություններին, ի՞նչն ա խնդիրը, ինչո՞վ օգնեմ ու ես չեմ կարողանում իրան ոչ մի բան պատասխանեմ, ես չեմ կարողանում իրան ասեմ, որ ես ախր գնում տուն իմ սիրած գրքերն եմ կարդում, Քամյուի ու Բրեդբերիի հետ ժամանակ անցկացնում, Պալանիկի հետ երևակայական հանդիպումների գնում, հետո մանդարին եմ ուտում ու սիրածս ռեժիսորների ֆիլմերը հերթով նայում, դասակարգում, ինքս իմ հետ քննարկում, իմ ուզած բաների մասին հոդվածներ եմ կարդում, թեյ խմում, գրում-ճժում, նկարում-խզբզում: Ես իրան չեմ կարում բացատրեմ, որ ինձ երբեմն թվում ա, թե ես անտեսանելի եմ ու իրանք չեն տեսնում ինձ էդ անկապ համալսարանում, որ ես օրական հազար ժամ ինքնասպանության հետաքրքիր ձևեր եմ մտածում ու բոլոր ընկերներիս խնդրում, որ ինձ սպանեն:
    ՈՒ, որ ես չեմ ուզում ռուսաստանի պատմություն սովորել, որ ինձ էդ վայրում մենակ էն հնագիտության սենյակն ա հետաքրքրում, որ ես ժամերով գնում եմ կուրսայինիս ղեկավարի հետ վաղ բրոնզի թաղման ծեսերից խոսալու էն դեպքում, երբ իրանք կրեդիտներից ու գնահատականներից են խոսում: Ինձ էդ սենյակի գանգերն ու խեցեղենն են հետաքրքրում, ոչ թե բուժօգնության վիրակապերը, ուֆ: Դե արի բացատրի մի բան, որ ինքդ էլ չես հասկանում:
    ՈՒ ես շարունակում եմ ուրվական-ուրվական քայլել քաղաքի փողոցներում, գրկելով գրքերս, հետո կինոներս, հետո սիրածս երաժշտական խմբերին ու բացատրություններ չտալ դասախոսներիս ու ավագիս, թե ինչի չեմ ներկայանում քննություններին:
    i wanted to destroy something beautiful

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (21.12.2014), Ruby Rue (22.12.2014), Smokie (26.12.2014), _Հրաչ_ (22.12.2014), Դատարկություն (21.12.2014), Նաիրուհի (22.12.2014), Նիկեա (22.12.2014)

  9. #35
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուրսայինիս ղեկավարի հետ նստած մտածում էինք, թե ինչ հավես կլիներ՝ գերմաներեն իմանայինք երկուսով, մեր վաղ բրոնզի թաղման ծեսերի մասին լիքը նյութեր կկարդայինք, հոդվածներ, գերմանացի հնագետների աշխատանքները կուսումնասիրեինք: Հետո դեպրեսված հայացքներով իրար նայեցինք ու որոշեցինք, որ նստել դարդ անելու փոխարեն սկսում ենք գերմաներեն պարապել՝ ինքը 50 տարեկանում, ես՝ 20 ու հետո ինքը ինձ սկսեց նախանձել իմ տարիքի համար: Ես էլ խոստացա, որ իրեն կօգնեմ: Մեկը լինի ինձ օգնի:
    i wanted to destroy something beautiful

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.12.2014), John (27.12.2014), Ruby Rue (27.12.2014), Աթեիստ (27.12.2014), Արամ (01.01.2015), Գորտուկ (27.12.2014), Դատարկություն (31.12.2014), Մուշու (27.12.2014), Նաիրուհի (28.12.2014), Նիկեա (27.12.2014)

  11. #36
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որ մի ֆիզիկական ցավ եմ ունենում ես ես չեմ, մի տանջվել եմ, տանջվում, մի տառապել: Սկսում եմ էդ ցավը քառապատկել, հնգապատկել, մենակ դրա մասին մտածել ու ամեն ինչ մոռանում եմ: ՈՒրեմն էս ամանորի գիշերը սկսեցինք անհաջողություններով, երևի տարին էդպես էլ կշարունակեմ. հենց տասներկուսի մոտերքը ատամս կոտրվեց, փշուրները լցվեցին բերանս: Դե ես միշտ էլ ատամներիս հետ կապված խնդիրներ ունեցել եմ ու ատամնացավը միշտ իմ համար մեկ թշնամին ա եղել, գրողը տանի էդ չոր երշիկներ արտադրողներին: ՈՒրեմն բժշկիս հետ խոսացի, ասեց մինչև 7-ը չի աշխատելու, էդ ատամս էլ անտանելի ցավում ա, գնում-գալիս տանեցիների հետ եմ կռիվ անում, գոռում վրեքները: Դե հա, ես գիտեմ, որ իրենք մեղավոր չեն, որ ես ցավի չեմ դիմանում, բայց դե մի բան հո պիտի անեմ, էլ չեմ դիմանում: Անկապ բաներ եմ խոսում ու անում, որ ինչ-որ տեղս ցավում ա, սկսում եմ կոպիտ խոսել բոլորի հետ ու մինչև էդ ցավս կանցնի, լիքը մարդկանց նեղացրած եմ լինում:
    Թող որ հրաբխի լավաների մեջ այրվեն էս տոներն ու արձակուրդները ու ատամի ցավը հորինողները քրքրվեն դժոխքի խորխորատներում: Գիրք կարդալս էլ չի գալիս, ուտելս էլ, քնելս էլ, ուֆ, ուֆ գնամ է:
    i wanted to destroy something beautiful

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (04.01.2015), Նաիրուհի (09.03.2015), Նիկեա (17.03.2015), Վոլտերա (04.01.2015)

  13. #37
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս կյանքում ամենաշատը ափսոսում ու նեղվում եմ նրա համար, որ ես էն երեխեն չեմ, ում մասին երազել են ծնողներս: Ավելին՝ ես չափից դուրս հեռու եմ էդ կերպարից ու դրա համար տանջվում եմ, հա՛, ես ուրիշ դարդ ու ցավ չունեմ ու նստած ամբողջ օրը մտածում եմ, որ չեմ կարողացել դառնամ նենց մարդ, որ ծնողներս չափսոսեն իմ համար: Իրանք ինձ շատ լավ դաստիարակել են, լավ կրթություն, լավ շրջապատ, բլա, բլա, բլա, բայց ես միշտ հեռու եմ եղել իրանց աշխարհից ու տենց էլ չեմ կարողանում իրանց մի մասը դառնամ: Ես էլ եմ զգում, որ չեմ շփվում հետները, ամբողջ օրը սենյակումս գիրք եմ կարդում ու իրանց հետ օրերով կարողա բան չխոսամ, որովհետև ես չունեմ ոչ մի թեմա իրենց հետ խոսելու, կամ չեմ ուզում խոսել ու էդ էս պատմության ամենադաժան կետերից ա: Իրենց բարեկամներին ես չեմ կարողանում սիրել ու երբեմն նույնիսկ էդ ցույց եմ տալիս, ես չեմ կարողանում քաղաքավարի լինել իրենց նկատմամբ ու ձևացնել, թե ինձ դուր են գալիս:
    -Էս ի՞նչ կինոներ ես նայում:
    -Էս ի՞նչ երաժշտություն ա, որտեղի՞ց ես գտնում ու լսում:
    -Էս ի՞նչ գրքեր ես կարդում, նորմալ բաներ կարդա:
    -Էս ի՞նչ...
    -Էս ի՞նչ...
    Այ սենց ես ամեն օր ավելի եմ հիասթափեցնում ծնողներիս, որովհետև ես նման չեմ իմ մորքուրի աղջկան, մեր հարևանի հարսին կամ իմ մեծ քրոջն ու եղբորը,իմ կուրսեցիներին, դասարանցիներին, մեր բակի աղջիկներն, ու երբեմն էս հաղթահարելու համար ես անտանելի ձևով ուզում եմ դերասանություն անել, ձևացնել, թե ես էլ եմ տենց, բայց չեմ կարողանում: ՈՒ ամեն քայլափոխի հոգեբանական տրավմաներով էլ մեծանում ենք:
    i wanted to destroy something beautiful

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (04.04.2015), Smokie (08.01.2015), Մուշու (07.01.2015), Նաիրուհի (09.03.2015), Նիկեա (17.03.2015)

  15. #38
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ վարձով էինք ապրում տանը Սասի շատ մեծ պարկ ունեինք, ընկերներիցս մեկը նվեր էր բերել, պարկն էլ էդպես մնացել էր, հենց ահավոր վատ էի լինում կամ դեպրեսվում էի, նստում էի բազկաթոռին, էդ պարկը քաշում գլխիս ու ժամերով սպասում, մինչև հանգստանում էի, հանում պարկը գլխիցս ու նորից մոռանում մինչև հաջորդ դեպրեսիաս: Չգիտեմ ոնց ստացվեց էդ պարկը բերել էի տատիկիս տուն ու մի անկյունում գցել էի, մոռացել. էսօր առավոտ արթնանամ, տեսնեմ տատս էդ պարկի մեջ իր բարեկամների համար նվերներ էր դրել, մարտի ութին տանում էր եսիմում տուն: Մեկ ուզում էի խնդրել, որ էդ պարկով չտանի, որ էդ մեկը թողնի, ուրիշի մեջ դնի, մեկ էլ հասկացա, որ զզվել եմ էդ պարկը ջայլամի նման գլխիս քաշելուց ու նստելուց: Ինչ-որ մի ժամանակ էդ պարկն ինձ օգնել էր, իսկ հիմա մեր ինչ-որ բարեկամի տանն էր ընկած լինելու ինչ-որ անկյուններում: Տարան ինձնից իմ պարկին, իմ դեպրեսիաների միակ ընկերոջը, հիմա ու՞մ կամ ի՞նչի մեջ եմ մտցնելու գլուխս:

    Հ.Գ. Բայց օգնում էր էդ մեթոդն ինչ խոսք:
    i wanted to destroy something beautiful

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (11.03.2015), insider (16.03.2015), Rammstein (04.04.2015), Ruby Rue (02.04.2015), Smokie (11.03.2015), Աթեիստ (09.03.2015), Դատարկություն (16.03.2015), Մուշու (09.03.2015), Նաիրուհի (09.03.2015), Նիկեա (17.03.2015), Վոլտերա (08.03.2015)

  17. #39
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն օրը Արևը պատմում էր, որ Վինդրոզի համերգի ամբողջ ընթացքում լաց է եղել, հետո Ռուբին էլ պատմեց, որ մի անգամ իր հետ էլ է եղել, որ էդ խմբի համերգի ժամանակ ահավոր տխուր լինի, ես էլ կողքից լսում ու մտածում էի՝ բայց ո՞նց կարելի ա, ախր Վինդրոզ-բան, անհնար ա: վաղը Վինդրոզի համերգ կա, սենց հարմար առիթի լիքը սպասել էի, բայց նստած մտածում եմ, որ վաղը էնքան տխուր եմ լինելու, որ լացելը որն ա, վղղալու եմ, վղղալու՜:
    i wanted to destroy something beautiful

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (18.03.2015), Դատարկություն (16.03.2015), Նիկեա (17.03.2015), Վոլտերա (16.03.2015)

  19. #40
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմեմ էլի, մեջս չպահեմ, սենց բաները մեջը պահելը լավ չի:
    Առավոտները սովորություն չունեմ պատուհանից դուրս նայելու ու սովորաբար չգիտեմ, թե ինչ է կատարվում դրսում, երբ մեր 4-րդ հարկի տանից իջնում եմ դասի գնալու: Ես որոշել էի իմ սպիտակ, նոր կեդերը հագնել էսօր, իսկ դրսում անձրև ու ցեխաջրեր էին, բայց էդ հեչ ու հեչ նաև, որ առանց անձրևանոցի լրիվ ջուր էի երբ հասա համալսարան: Սև շենքի ու բանասիրականի շենքերի հենց մեջտեղում վաղ բրոնզի դամբարանի նմանվող մի փոս էին փորել, ես էլ ամբողջ գիշեր պարապել էի, էդ նույն դամբարանների մասին նյութեր կարդացել, անջատված կանգնած նայում էի էդ «դամբարանին», մեկ էլ հետևիցս կուրսեցիներիցս մեկը բարձր անունս գոռաց ու ես՝ չքնած, անջատված ու թաղման ծեսերի մասին մտածող երիտասարդս, վախից թափով առաջ գնացի, զխկացի էն «դամբարանի» մեջ, որը ջրմուղի աշխատակիցները փորել էին միայն խողովակները մաքրելու համար:
    Շորերիս կեղտոտության մասին չպատմեմ, դուրս գալու դժվարություններից էլ չպատմեմ, մենակ ասեմ, որ ինձ լրիվ դամբարանի ապրանք էի զգում, էն ինչի մասին պատկերացրել էի, կարդացել, ուսումնասիրել, եղավ հետս: Փոսից դուրս գալուցս պատկերացնում էի ու ուրախանում, թե ինչ կլիներ հնագետների հետ, եթե դամբարաններից կմախքները դուրս գային ոնց ես եմ հիմա դուրս գալիս:
    Հետո միջանկյալներ, կուրսեցիներ, էսկողմ-էնկողմ, գնացի մետրո՝ երիտասարդականից Սասունցի Դավիթ. շտապում էի ու առանց ակնոցի էի, որոշել էի էլ երբեք ակնոց չդնելու կյանքը ընկալել -2 տեսողությունով, թափով գնացի, զխկվեցի մետրոյի դռանը, թափանցիկ էր փաստորեն, ես էլ առանց ակնոցի քթիցս էն կողմ բան չեմ տեսնում ու առավոտվա դամբարանի հողերին քթիցս ֆշշացող արյունն էլ գումարվեց, մեկ էլ մի թեթև կարմրություն ու կապույտ:
    Ակնոց չդնելս արդեն հետաքրքիր է ինչ խոսք:
    Եկա տուն, մամաս ասում ա՝ ոնց որ պատերազմից գաս տուն: Օֆ, ինչի՞ս վրա եմ ուրախանում, գնամ պլաստիրին ուտեմ, մեռնեմ:
    Վերջին խմբագրող՝ մարիօ: 04.04.2015, 01:25: Պատճառ: խելքը գլխին չակերտներ դրեցի, չալարեցի
    i wanted to destroy something beautiful

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (04.04.2015), Ruby Rue (04.04.2015), Smokie (04.04.2015), Srtik (05.04.2015), Դատարկություն (12.04.2015), Մուշու (05.04.2015), Շինարար (04.04.2015)

  21. #41
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ պետք էր Բորխես կարդալ հասկանալու համար, որ ես երբեք էլ դժբախտ չեմ եղել ու թվացյալ դժբախտություններս ընդհամենը երջանկության բացակայությունն են եղել ու առանձնապես ոչ մի լուրջ դժբախտություն չեմ վերապրել: Այ տենց քեզ, հազիվ խելքի ես գալիս:
    Դնեմ սիրահարվեմ, ինչ անեմ, Պալանիկիս մի քիչ Բորխեսի հետ դավաճանեմ:
    i wanted to destroy something beautiful

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (12.04.2015), Վոլտերա (11.04.2015)

  23. #42
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ ամբողջ օրը տանը չէի եղել, երեկոյան եկա տուն ու մի քիչ անջատված էի, զգացի, որ մի բան էն չի դեսքթոփիս հետ, բայց էնքան անհավես էի, որ ուշադրություն չդարձրի. էսօր առավոտն արթնացել, նայում եմ համակարգչիս էկրանը լրիվ մաքուր ա, կոկիկ, սիրուն, դասավորված, ամեն ինչ իր տեղում է: Իմ կյանքում նման բան չէր եղել, միշտ լիքը ֆայլեր, նկարներ, սքրինշոթեր, գրքեր կան դեսքթոփիս ու կարևոր բաները միշտ թողնում եմ էդպես անկազմակերպ բրախած: Վախեցա, մտածեցի մի բան եղել է, դրանք կորցրել կամ ջնջել են, մեկ էլ տեսնեմ մի նոր թղթապանակ կա բացված՝ die, Mari Sari die անունով ու մեջը բոլոր էդ թափթփված ֆայլերը՝ գրքերն առանձին, երգերն ու նկարները առանձին, սքրիններն առանձին, հայտադիմումներն ու նամակներն առանձին, մի խոսքով՝ ընտիր դասավորված: Էդ կարգուկանոնից հիշեցի, որ երեկ մեծ ախպերս մեր տանն էր ու իր ձեռքի գործը կլինի, զանգեցի, պարզվեց՝ հա:
    Ինքը չի սիրում թափթփված բաներ՝ ի տարբերություն ինձ: Ասում ա՝ տեսնեմ քանի՞ օր ա սիրուն մնալու:
    i wanted to destroy something beautiful

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.04.2015), John (16.04.2015), Ruby Rue (16.04.2015), Smokie (21.04.2015), Նիկեա (18.04.2015), Վոլտերա (17.04.2015)

  25. #43
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օրից ծնունդդ է, էսօրվա պես հիշում եմ 2 տարի առաջվա ծնունդդ ու թե ոնց էի քեզ Հեմինգուեյի գրքերից մեկն առել ու ոնց ուրախացար նվերդ ստանալուց, ոնց էիր գրկել ու մի քանի րոպե բաց չէիր թողնում: Էդ օրն ասեցիր, որ ամենաերջանիկ ծնունդդ է, գիրքն էլ՝ ամենալավ նվերդ: Էդ ծնունդիցդ անցած մի 2 տարվա ընթացքում հասցրել ենք հազար անգամ կռվել ու հաշտվել, իրար պատերին տալ ու երկար-բարակ գրկել փողոցի մեջտեղում, աննպատակ թափառել քաղաքում կամ ժամերով լեզվակռիվ անել, հասցրել ենք իրար սպանելու աստիճանի վիրավորել ու ցավեցնել, կարոտից սատկել կամ հաշտվելու ուրախությունից պարել դեբիլ ժպիտներով, հասցրել ենք իրար քանդել ու հավաքել, խառնել ու դասավորել, կարոտել ու զզվել միաժամանակ, բայց էս ծնունդիդ ոչ մի նվեր չի լինելու: Պատկերացնում եմ, թե մեր ընկերներն ինչեր են կազմակերպելու քո համար ինչ նվերեներ ես ստանալու, բայց ոչ մի Հեմինգուեյ, ոչ մի ֆիեստա, ոչ մի ծով, ոչ մի հրաժեշտ:
    Երբ ես դեռ աշխատում էի մեր գրասենյակի դիմաց մեծ պաստառ կար կպցրած Հեմինգուեյի նկարով ու մեծ, շատ մեծ տառերով գրված էր,- «երբեք մի շփոթիր շարժումը գործողության հետ»,-ես ամեն առավոտ, կեսօր, ցերեկ, երեկո, գիշեր կրկնում եմ էս տողերն ինքս ինձ ու ուզում ազատվել էն բոլոր հիշողություններից, որոնք արդեն 2 տարի ինձ չեն թողնում շնչել, չեն թողնում լինել ավելի լավը, ավելի խելացի, ավելի երջանիկ, չեն թողնում նորից վստահել էն մարդկանց, որոնք սիրում են ինձ, մոտ թողնել ու սիրել նրանց, էդ հիշողություններն ամեն անգամ ինձ ստիպում են հեռու մնալ բոլոր-բոլորից, ավելի փակվել ու փոքրանալ, ավելի խոցելի լինել, չեն թողնում կյանքս շարժումից վերածել գործողության:
    Էս մի ծնունդդ էլ կնշես առանց ինձ ու Հեմինգուեյի, հաջորդ ծնունդիդ արդեն երկուսիս համար էլ Հեմինգուեյը մի սովորական բան կլինի, ոչ մի բան չհիշեցնող, աշխատանքից էլ դուրս եմ եկել, նրա նկարով պաստառն էլ երբեք չեմ տեսնի երևի ու չեն լինի հիշողությունները, որովհետև նրանք հավերժ չեն ու արդեն մոռացվում են:

    Թերևս առաջին ու վերջին սենտիմենտալ գրառումս էս օրագրումս, հույս ունեմ, որ էլ առիթ չեմ ունենալու գրել էս թեմայով:
    i wanted to destroy something beautiful

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (05.05.2015), Smokie (21.04.2015), Դատարկություն (20.04.2015), Մուշու (17.04.2015), Նիկեա (18.04.2015), Վոլտերա (17.04.2015)

  27. #44
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր բարձրացել եմ Գյումրի-Երևան երթուղային, քունս գլխիս էր, անջատված-անջատված փոխանակ վարորդին հարցնելուն՝ որտե՞ղ կարող եմ նստել, հարցրի.
    -Իսկ որտե՞ղ կարող եմ երջանկություն գտնել, վայ, կներեք՝ նստել:
    ՈՒ զգում եմ, որ բոլորն ինձ են նայում, բայց մինչև ուշքի եկա, վարորդը պատասխանեց, բա թե.
    -Երջանկություն չգիտեմ, բայց պատուհաինի մոտ կարող ես նստել բալես:
    Վերջին խմբագրող՝ մարիօ: 04.05.2015, 14:06:
    i wanted to destroy something beautiful

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (04.05.2015), Rammstein (04.05.2015), Smokie (20.06.2015), Դատարկություն (04.05.2015), Մուշու (04.05.2015), Նիկեա (05.05.2015), Վոլտերա (04.05.2015)

  29. #45
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ ուզում ա գա, էս օրագրում վատ-վատ բաներ գրի, բողոքի, անհաջողակություններից պատմի, տզտզա, ասի, որ լավ չի, որ էլի դժբախտ ա ու միայնակ, բայց գրողը տանի շատ լավ եմ: Ամեն ինչ շատ լավ ա. ոչ մի բողոքելու տեղ չունեմ, ձևի համար ոչ մի անհաջող բան էլ չի լինում հետս: Արդեն 2 շաբաթ ոչ մի անջատված դեպք, ոչ մի տապալած միջանկյալ, ոչ մի դեպրեսիա, բոլոր ընկերներիս հետ շատ լավ եմ, մենակ հավես խոսակցություններ, հավես հանդիպումներ, գրքեր, երգեր, մտքեր, հավես կինոներ եմ նայում, իմ համար խելոք ապրում եմ: Տատիկիս ու տանեցիների հետ ահագին ժամանակ արդեն կռիվ չեմ արել, արդեն նորմալ են տանում ուշ տուն գնալներս, ապուշ թափառումներս: Համալսարանս չի ազդում վրաս, էն ժամանակ որ կուրսայինիս ղեկավարին մի բան դուր չէր գալիս, դեպրեսվում էի, տրամադրությունս գցում, ապրելս չէր գալիս, բայց էն օրը ես էլ զարմացա, հարցրեց, թե ինչի եմ սխալ արել, հանգիստ, խելոք պատասխանեցի՝ արել եմ էնքան, ինչքան կարողացել եմ, վերցրի, տարա փոխեցի, հետ բերեցի, առանց լարվելու ու ինքս էլ զարմացա, թե ո՞նց էլի, ո՞նց. էն էլ իմ նման պանիկյոր մարդը: Կուրսեցիներս աչքիս հավես դեմքեր են թվում, մեկ-մեկ քյառթ տղերքի ու գլամուռ աղջիկների հետ լավ էլ հավես շփվում ենք:
    Իմ հետ սենց բան հլը չէր եղել, միշտ մի բան պատահում էր ու փչանում, բայց 2 շաբաթ դեբիլ, երջանիկ ժպիտով քայլում եմ փողոցներում, ոչ մի բողոք, մեկ-մեկ թվում ա, թե երջանիկ էլ եմ: Բայց բոցն էն ա, որ առանձնապես ոչ մի առիթ չկա, բան չի փոխվել, բան չի ավելացել կամ պակասել: Մեկ էլ սկսել եմ մարդկանց ահավոր շատ սիրել, էն ժամանակ լինում էր, որ խուսափում էլ էի մարդկանցից, հիմա հանգիստ շփվում եմ ու ես էլ եմ հանդիպումներ կազմակերպում, հանդիպելու առիթներ եմ փնտրում, ինձ թվում ա, թե անընդհատ ուզում եմ մարդկանց ասեմ, որ սիրում եմ իրենց:
    Մենակ թե տխրում եմ մեկ-մեկ, որ շրջապատումս կան մարդիկ, որոնք իմ նման երջանիկ չեն ու էդ մի քիչ տխրեցնում ա, որովհետև գիտեմ, որ լիքը մարդիկ շրջապատումս լավ չեն, բայց հույս ունեմ. որ իրենց մոտ էլ իմ նման ամեն ինչ լավ կլինի մի օր:
    Կարողա՞ մեռել եմ, բայց տեղյակ չեմ, թե չէ սենց չի լինում է ախր:
    i wanted to destroy something beautiful

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (30.05.2015), Smokie (20.06.2015), Աթեիստ (27.05.2015), Դատարկություն (27.05.2015), Զաքար (27.05.2015), Մուշու (28.05.2015), Նիկեա (27.05.2015), Վոլտերա (27.05.2015)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջոնի վիրտուալ օրագիրը
    Հեղինակ՝ John, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 98
    Վերջինը: 03.02.2017, 05:24
  2. Տաղանդավոր, բայց ծույլ կամ մարսեցու օրագիրը
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 12.07.2015, 19:33
  3. Աննա Ֆրանկի օրագիրը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2012, 12:22
  4. Բյուրի ճամփորդական օրագիրը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 28.02.2012, 03:00
  5. Աննայի Օրագիրը
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 11.09.2008, 19:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •