Մենակ ես կզանգեի մամային ու կասեի.
-Մամ, եթե էսօր ինձ հեռուստացույցով տեսնես անվասայլակի վրա նստած, չզարմանաս, ես եմ, բայց ոչ մի խնդիր չունեմ մամ, մենակ թե կամավորություն եմ արել մի քիչ ու ակցիայի եմ մասնակցել…
Հետո էլ բոլոր ծանոթներս ինձ կտեսնեն բոլոր ալիքներով ու կհարցնեն՝ ի՞նչ ա եղել այ բալա![]()



Մեջբերել
ԶԶՎՈՒմ եմ իմ անհաջողակ կերպարից, ավելի լավ էր դժոխքի բաժին դառնայի:
ու հիշում եմ, որ քննության եմ ու արդեն ուշանում եմ: Դուրս եմ գալիս, որ բանկոմատից փող հանեմ, գնամ հասնեմ համալսարան, էս տնաշենը քարտս կուլ է տալիս ու ոչ մի կերպ չի ուզում հետ տալ: Սպասում եմ, սպասում եմ, էլ չեմ սպասում եմ, մտնում եմ բանկ ու խնդրում եմ՝ օգնել: Աշխատակիցներից մեկը գալիս ու սկսում է անխնա հարվածել բանկոմատին, էս էլ քխքխկում է, բայց քարտս չի տալիս: Մի քանի անգամ ոտքով հավեսով խփելուց հետո հազիվ գլուխ եկավ, քարտս տվեց, բայց փող չտվեց: Քոռ ու փոշման գնացի քննության, հազիվ մի կերպ գլուխ բերեցի քննությունս, գնացի ուրիշ բանկոմատից հանեցի փողս, վարձս մուծեցի, արանքում էլ մի լավ խայտառակ եղա բանկում, հետո ընկա աշխատակցուհու մուննաթի տակ, կռվի բռնվեցի հերթում կանգնածների հետ: Գնացի ատամիս համար, ատամնաբույժս ասեց՝ էլի եկա՞ր 
Վերջը ընկերներիցս մեկն եկավ, նայեց սուրճի բաժակներին ու բացատրեց, որ կաթովը չպիտի առնեի, այլ սևը ու, որ սոված փորիս չպիտի խմեի ու, որ միանգամից ամբողջը չպիտի խմեի: Էլ երևի չասեմ, որ ոչ մի կուրսային էլ չգրեցի, ոչ մի բան էլ չպարապեցի, նստեցի մի քիչ քնեցի գրադարանում, հետո գլորվելով տուն հասա, էլի ընկա քնեցի ու ոչ մի կուրսային: Նույնիսկ սուրճ խմելուց ես անհաջողակ:

Էջանիշներ