Հետաքրքիր Յութուբյան ալի՞ք եք գտել, կիսվեք:
Սկսենք.
Smosh-ի ալիքը Յութուբում
Smosh-ի տղաները Յութուբի լեգենդն են: Նրանք տվյալ պահին ամենաշատ բաժանորդ ունեցող ալիքն են Յութուբում (8,894 միլիոն բաժանորդ), ինչպես նաև ամենաշատ դիտումներ ունեցող ալիքը (2,228 միլիարդ դիտումներ): Իսկ ամեն ինչ սկսվեց 2005թ-ին երբ Էնթոնի Փադիլլան ու Իեն Հիքոքսը նորաստեղծ Յութուբում տեղադրեցին Pokemon-ի պարոդիան, որը շատ կարճ ժամանակում 25 միլիոն դիտումներ հավաքելով դարձավ Յութուբի ամենաշատ դիտումներ ունեցող վիդեոն: Չնայած Pokemon-ի ստեղծողները վիդեոն հեռացրեցին Յութուբից պատճառաբանելով հեղինակային իրավունքների ոտնահարումը, էմոյական սանրվածքներով Էնթոնին և Իենը արդեն 8 տարի է շարունակում են Յութուբում տեղադրել իրենց զվարճալի սկեչերը: Նայեք, բաժանորդագրվեք
Էջանիշներ