Ա՛յ մարդ, որ սատանան էր մեջս մտել, որ ես Վիա Գրայի թեման բացեցի:
Հիմա իմ մասին ինչեր կմտածեն...![]()
Ա՛յ մարդ, որ սատանան էր մեջս մտել, որ ես Վիա Գրայի թեման բացեցի:
Հիմա իմ մասին ինչեր կմտածեն...![]()
keyboard (14.11.2013), Meme (14.11.2013), My World My Space (14.11.2013), Sambitbaba (26.08.2014)
Մենք՝ երեխաներս, երբեք չենք հասկանա մեր ծնողներին: Երբեմն հոգատարությունը, սերը «հոգնեցնում են» ու զարմանում ես՝ մի՞թե էդպես կարելի է սիրել զավակին:
Մեր հասարակ ձեռքբերումներով, մեր փոքրիկ անհաջողություններով այնքան են ուրախանում և տխրում, որ մեկ-մեկ մտածում ես, որ ավելի լավ է ծնողներին չասել խնդիրներիդ մասին, թող միայն իմանան, որ շատ լավ ես...
keyboard (14.11.2013), Sambitbaba (26.08.2014), unknown (19.11.2013), Vardik! (08.12.2013)
keyboard (14.11.2013), Meme (14.11.2013), Sambitbaba (26.08.2014), unknown (19.11.2013)
Պատմում է իմ սիրելի դասախոսներից մեկը.
-Մի անգամ գնացել էի մի խանութ, այնտեղ շշմելու բան լսեցի մի աղջկանից, ով իրեն գլամուռնի աղջկա տեղ էր դրել: Տղայի հետ էր, երևի ընկերն էր: Ուրեմն, այս աղջիկը վերցրել է մի կուրկա ու մենակ լսեիք, թե ինչ տոնով ասեց. «Ես այս կուրկեն ուզումմմմմմմմմմմմմ եմ... » :Ա՛յ քեզ բան, դա ախր հակագեղագիտական է...Այդպիսի բաներ չանեք: Ես այդ տղայի տեղը լինեի, պարզապես կփախչեի այդ աղջկանից...մի՞թե այդպես կարելի է...
Ես չկայի...Մենակ լսեիք, թե դասախոսը ոնց էր պատմում...բառերով չես գրի:![]()
keyboard (14.11.2013), Meme (17.11.2013), Sambitbaba (26.08.2014), Smokie (15.11.2013), unknown (19.11.2013), Vardik! (19.11.2013), Նիկեա (15.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (14.11.2013)
Ակումբի աստղիկները երկնքից վայր են ընկել ու անհետացել...
Meme (17.11.2013), Sambitbaba (26.08.2014), Smokie (15.11.2013), unknown (19.11.2013), Նիկեա (15.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (15.11.2013)
Ամեն օր՝ երթուղայինում, փողոցում, համալսարանում, գրադարաններում...էնքան անծանոթ մարդիկ ենք տեսնում...Էս վերջերս սկսել եմ մտածել, տեսնես այդ անծանոթ դեմքերի մեջ հեչ ակումբցիների հանդիպում եմ...![]()
Ingrid (16.11.2013), Meme (17.11.2013), Sambitbaba (26.08.2014), unknown (19.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (15.11.2013)
Շաբաթ կիրակի օրերը ոնց չեմ սիրում...![]()
Meme (17.11.2013), Sambitbaba (26.08.2014), Smokie (18.11.2013), unknown (19.11.2013)
Ինչ է ինձ հետ կատարվում՝ չեմ հասկանում: Օրվա ընթացքում երևի դեռ էսքան գրառումներ չէի արել, ինչ էսօր:
Ուր մտնում եմ, իմ ավատարն է:![]()
Meme (17.11.2013), Sambitbaba (26.08.2014), unknown (19.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (17.11.2013)
Հեռախոսով արդեն մի քանի անգամ է, ինչ հավաքում եմ ամիսներ շարունակ իմ զանգին սպասող պապայիս ծեր հորաքրոջ համարը, ով մի ժամանակ ինձ պահել է, բայց չեմ կարողանում զանգահարել: Հերիք չէ՝ չեմ այցելել, մի բան էլ գոնե մեկ-մեկ չեմ զանգել, ու դրա համար միշտ պատճառներ եմ ունեցել՝ քննություններ, դասեր ու չգիտեմ ինչ:
Ուզում եմ գոնե էսօր զանգել, բայց զանգս էնքան ուշացած է ինձ թվում, որ հիմա արդեն ամաչում եմ զանգել...
Բայց ինչ երախտամոռ ու վատն եմ ես...
Հ.Գ. Լավ է գոնե շատերը օրագիրս չեն կարդում. վա՜յ Այբ...ո՞նց մոռացար քեզ պահած անվանակից հորքուրին:
Վերջին խմբագրող՝ Այբ: 17.11.2013, 14:22:
Meme (17.11.2013), Sambitbaba (26.08.2014), Smokie (18.11.2013), unknown (19.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (17.11.2013)
Աշխատանք եմ փնտրում, մի քանի տեղ արդեն նման հայտարարություններ կարդացել եմ. «Պահանջվում է մինչև 25 տարեկան, բարետես արտաքինով աղջիկ՝ գրասենյակում որպես գործավարուհի աշխատելու համար»:
Փաստորեն, քարտուղարուհիները առանց կրթության են ընդունվում. կարևորը արտաքինը տեղը լինի... Որոշ հայտարարությունների մեջ էլ քիչ մնա գրեն. «Պահանջվում է բարետես արտաքինով աղջիկ՝ շեֆի տրամադրությունը բարձրացնելու համար...»:
Չկա աշխատանք, եղածներն էլ բանի պետք չեն...![]()
Sambitbaba (26.08.2014), Vardik! (19.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (19.11.2013)
Գրականությունը` կյանքը արհամարհելու ամենալավ միջոցն է:
(Ֆերնարդո Պեսսոա)
Sambitbaba (26.08.2014)
Չգիտեմ՝ ինչն է փոխվել ակումբում, բայց...
Երևի արդեն հնացել եմ, դրանից է: Երբ նոր էի գրանցվել ակումբում, եթե մի օր ակումբ չմտնեի, օրս օր չէր, իսկ հիմա օրերով չեմ մտնում...ու շատ եմ տխրում, որ առաջվա նման չի քաշում:
Կարոտում եմ հին ժամանակները:
Meme (28.11.2013), Sambitbaba (26.08.2014)
Ինչի՞ պիտի քո սիրած առարկան դասախոսի պատճառով չուզենաս լսել...![]()
Meme (06.12.2013), Sambitbaba (26.08.2014), Փոքրիկ շրջմոլիկ (29.11.2013)
Խոսել-չխոսել, բարձրաձայնել-չբարձրաձայնել...Երևի ամենալավը, ինչպես կասեր ծանոթներիցս մեկը, «փիլիսոփայական» անտարբերությամբ վերաբերվել և իզուր տեղը չնեղվել:
Meme (06.12.2013), Sambitbaba (26.08.2014), Փոքրիկ շրջմոլիկ (29.11.2013)
Ահավոր է, երբ հոգնած տուն ես գալիս, ու տանն էլ ահագին դասեր ունես անելու, բայց չգիտես ոնց է լինում, աչքդ կպնում է հանկարծ ու բացում ես աչքերդ...ժամը գիշերվա 00:00
Է՜հ, էսօր քնել չկա էլ...Ինչ ուզում է լինի՝ վերջացնելու եմ կիսատ դասերս:![]()
Meme (06.12.2013), Sambitbaba (26.08.2014), Փոքրիկ շրջմոլիկ (06.12.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ