User Tag List

Էջ 2 14-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 205 հատից

Թեմա: Հրաշքներին չեմ հավատում...

  1. #16
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դպրոցը ավարտել եմ, վերջին զանգ կոչվածն էլ վախուց անցել է:
    Ու հիմա, որ նայում եմ, թե շրջանավարտները ոնց են ոգևորվում, զարմանում եմ, որ մի ժամանակ ես էլ էի իրենց պես:
    Տեսնես իմ մոտ է մենակ էսպես, թե դպրոցը տարիներ առաջ ավարտած մարդկանց էլ է թվում է, թե իրենց վերջին զանգը նախորդ կյանքում է տեղի ունեցել, որը նույնիսկ չես էլ հիշի:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (20.06.2013), Meme (21.05.2013), Sambitbaba (19.08.2014), Smokie (20.05.2013), Լեդի Վարդ (21.05.2013), Նիկեա (22.06.2013), Վոլտերա (20.05.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  3. #17
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշ բաներ սկսել են իմ վրա ահավոր ազդել:
    Քննական դեպրեսիաս մի կողմից, սպասման վիճակը մյուս կողմից, իսկ որոշ մարդկանց անհասկացողությունն էլ լրիվ թամամը լրացնում է...
    Ե՞րբ է այս ամիսը անցնելու...

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (20.06.2013), Meme (21.05.2013), Sambitbaba (19.08.2014), Stranger_Friend (21.05.2013), Լեդի Վարդ (21.05.2013), Վոլտերա (21.05.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  5. #18
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինում են պահեր, երբ քեզ շատ վատ ես զգում: Այդ ժամանակ մի տեսակ շնչելն էլ դժվար է դառնում: Թվում է, թե խեղդվում ես...Վե՛րջ... Արցունքներդ սկսում են հոսել... Մի քիչ սիրտդ ցավում է... Անցնում է որոշ ժամանակ...Սկսում ես ժպտալ...Եվ հասկանում ես, որ ընդամենը սև գիծ էր, որը եկավ ու անհետացավ...

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (20.06.2013), erexa (11.06.2013), Sambitbaba (26.08.2014), Վոլտերա (11.06.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  7. #19
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսնակ մի գրող գալիս է Լև Տոլստոյի մոտ ու բողոքում. «1000 անգամ գնացել եմ հանդեսների խմբագիրների մոտ՝ չեն ընդունում ու չեն ընդունում, որովհետև սկսնակ եմ»: Տոլստոյը վերցնում է իր հայտնի ստեղծագործություններից մեկը, որն այն ժամանակ դեռ չէր տպագրվել ու գնում մի խմբագրի մոտ, որն իրեն չէր ճանաչում և ներկայանում որպես սկսնակ գրող... Խմբագիրը կարդում է Տոլստոյի ստեղծագործությունն ու ասում. «Ախր նոր եք մտնում գրականություն, հմտություններ չունեք, լրիվ անմշակ ու հում է ձեր ստեղծագործությունը, դեռ շատ ու շատ պիտի աշխատեք դրա վրա, միգուցե ընդհանրապես ուրիշ մասնագիտություն ընտրեք. գրելը ամեն մարդու բան չէ»: Հետո հարցնում է. «Իսկ դուք երբևէ որևէ բան տպագրե՞լ եք»: Տոլստոյն էլ պատասխանում է, թե մի քանի բան ունի տպագրված՝ «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա»...
    Վերջին խմբագրող՝ Այբ: 17.06.2013, 16:24:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (20.06.2013), erexa (17.06.2013), Sambitbaba (26.08.2014), Stranger_Friend (17.06.2013), ԱնԱիդա (17.06.2013), Նիկեա (22.06.2013), Ուլուանա (17.06.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  9. #20
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՊԻԵՐ ԺԱՆ ԲԵՐԱՆԺԵ

    ՀԻՆ ԶԳԵՍՏԸ

    Իմ սիրելի մաշված զգեստ, ինձ չլքես,
    Եկ ծերանանք մենք միասին:Ես տաս տարի խոզանակել, մաքրել եմ քեզ`
    Միշտ հիշելով Սոկրատեսին:
    …Եթե բացվեն մաշկիդ վրա
    Ճակատագրի նոր-նոր վերքեր,
    Վարվիր ինձ պես, ապրիր ինչպես փիլիսոփա,
    Չբաժանվենք, իմ հին ընկեր:

    Հիշում եմ ես. տարեդարձն էր իմ ծննդյան,
    Քեզ առաջին անգամ հագա,
    Քո մասին ջերմ ու ցնծալի երգեր եղան,
    Մեզ մաղթեցին մեծ ապագա:
    Ինձ չի ընկճել տեսքդ խղճուկ,
    Քեզ կրելը մեծ պարծանք էր,
    Մեզ համար էլ միշտ կլինի տոն ու խնջույք,
    Չբաժանվենք, իմ հին ընկեր:

    Տեսնում եմ ես մի կարկատան քո կերպասին
    Ու մի դեպք եմ հիշում նորից.
    Ես ձևացրի, թե լքում եմ քնքուշ Լիզին,
    Նա շփոթված կառչել էր ինձ:
    Պատռվեցիր. այսուհանդերձ
    Դա մի չքնաղ հնարանք էր.
    Նա երեք օր իմ գրկի մեջ քեզ կարկատեց:
    Չբաժանվենք, իմ հին ընկեր:

    Օծե՞լ եմ քեզ բուրմունքներով շռայլորեն,
    Ինչպես անմիտ մի պճնամոլ,
    Ո՞վ է տեսել, որ քեզ ծաղրեն, արհամարհեն,
    Դահլիճների մեջ ոսկեցոլ:
    Ես չեմ ուզում պատվո նշան,
    Երիզներով նախշած թևքեր,
    Քո լամբակին եղել է միշտ վարդ ու շուշան,
    Չբաժանվենք, իմ հին ընկեր:

    Մի վախեցիր այն օրերից, երբ կունենանք
    Մի ընդհանուր ճակատագիր,
    Ու միատեղ կճաշակենք վիշտ ու բերկրանք,
    Այս վազքի մեջ ինձ մի լքիր:
    Ահա շուտով ժամը կգա,
    Երբ կդառնամ որդերին կեր,
    Խաղն ավարտենք իրարու հետ, քիչ էլ տոկա,
    Չբաժանվենք, իմ հին ընկեր:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (21.07.2013), Sambitbaba (26.08.2014), Smokie (19.06.2013), Նիկեա (22.06.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  11. #21
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհի 5 ամենակարճ գրական գլուխգործոցները`

    1. Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի պատմվածք՝ բաղկացած ընդամենը վեց բառից, որը կհուզի ցանկացած մարդու: Հեմինգուեյը հաղթեց գրազը.
    «Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»:

    2. Ֆրեդերիկ Բրաունը հորինել է երբևէ գրված ամենակարճ սարսափ պատմությունը.
    «Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին...»:

    3. Օ`Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում՝ գրելով դասական պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչներով՝ հանգույց, կուլմինացիա, լուծում.
    «Վարորդը ծխեց ու շրջվեց՝ նայելու բենզատարին՝ բենզին շատ կա, թե քիչ: Մահացածը քսաներեք տարեկան էր»:

    4. Անգլիացիները նույնպես կազմակերպել են ամենակարճ պատմվածքի մրցույթ: Համաձայն մրցույթի կանոնների՝ պետք է գործածված լինեին հետևյալ բառերը՝ թագուհի, Աստված, գաղտնիք: Առաջին տեղը գրավեց այս պատմվածքը՝
    «Օ, Աստված իմ, - գոչեց թագուհին, - ես հղի եմ ու չգիտեմ՝ ումից»:

    5. Ամենակարճ կենսագրականի մրցույթում հաղթեց մի ֆրանսուհի, որ գրել էր.
    «Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (20.06.2013), Sambitbaba (26.08.2014), Smokie (19.06.2013), Stranger_Friend (19.06.2013), Նիկեա (22.06.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  13. #22
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարիներ առաջ (9-րդ դասարան էի), երբ ձեռքս վերցրեցի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, մեկը կողքից ասեց, թե գիրքը ծանր է կարդացվում և իմ տարիքի համար չէ: Բայց ես չլսեցի ու սկսեցի կարդալ: Վեպը միանգամից դուրս եկավ, հիշում եմ, թե ինչ հաճույքով էի կարդում: Եվ հեչ էլ ծանր կարդացվող չթվաց, այլ ընդհակառակը՝ վեպը խորը տպավորություն թողեց:
    Այս վերջերս նորից կարդացի վեպը: Բայց տարիներ առաջ ստացածս տպավորությունը վեպը չթողեց: Երևի շատ էի ուզում վերապրել այն հույզերը, որը ստացել էի առաջին ընթերցումից: Վեպը հոյակապ է, բան չունեմ ասելու (առհասարակ սիրում եմ Ֆրանց Վերֆելի գործերը), բայց դե միշտ «առաջին ծանոթությանը» ստացած տպավորությունը չի կրկնվում: Երկրորդ «հանդիպումը» հեղինակի հետ արդեն ուրիշ հույզեր է առաջ բերում:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (20.06.2013), Sambitbaba (26.08.2014), Smokie (20.06.2013), Stranger_Friend (20.06.2013), Նիկեա (22.06.2013), Վոլտերա (20.06.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  15. #23
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան էլ ասեն, թե մարդու բնավորությունը երբեք չի փոխվում, բայց մեկ է՝ փոխվում է, երբ ժամանակը և հանգամանքները իրենց «գործն» անում են:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.08.2014), Smokie (21.06.2013), Stranger_Friend (20.06.2013), Նիկեա (22.06.2013), Վոլտերա (21.06.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  17. #24
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ինչ ինձ հիշում եմ, 3-րդ դասարանից անընդհատ քննությունների համար պարապում եմ:
    Տարօրինակ է, բայց «սարսափում» եմ, երբ մտածում եմ, որ մի օր այլևս քննություններ չեմ ունենալու:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 21.06.2013, 23:23:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (22.06.2013), Sambitbaba (26.08.2014), Նիկեա (22.06.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  19. #25
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՆՈՎԵԼԸ

    1948 թվականին Վիլյամ Սարոյանը «Իգզեմինր» թերում այսպիսի մի հայտարարություն է տպագրում.
    «Ագարակի տուն, 30 ակր տարածք, ավտոտնակ չունի, պահեստ չունի, կենտրոնական ջեռուցումը խափանված է, ավտոբուս չունի, մեծ թվով սկյուռներ կան: Գինը 32 հազար դոլար: Սեփականատերը 7 ակրը իրեն է պահելու՝ իր ագահությունն ապացուցելու համար, իսկ մնացածը վաճառվում է 32 հազար դոլարով: Գրել կամ զանգահարել Վիլյամ Սարոյանին»:
    Մեկ այլ անգամ Սարոյանը վաճառքի էր դրել իր այգին և այդ մասին տեղեկացրել նույն ոճով.
    «Այգիս վաճառում եմ, անպիտան հող է, ջուրը՝ պակաս, ոչինչ չի բուսնում, մոլախոտերով լեցուն է, առաջին իսկ հաճախորդին պիտի վաճառեմ…»:
    Որքան էլ զարմանալի թվա, բայց այգին վաճառվեց հենց հաջորդ օրը: Սարոյանին ներկայացան բազմաթիվ գնորդներ, և այգու սեփականատեր դարձավ ամենաբարձր գին վճարողը…

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.08.2014), Smokie (22.06.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  21. #26
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՅՍՊԵՍ ԳՐՎԵՑ «ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ»
    «… Ես ունեի կին և երկու փոքր տղա: Ես աշխատում էի գովազդող մենեջեր և խմբագրում էի կինոբեմագրեր: Բայց գիրք գրելու համար անհրաժեշտ էր հրաժարվել աշխատանքից: «Հարյուր տարվա մենություն» վեպն սկսելուց մի քանի ամիս առաջ մեքենա էի գնել: Ես գրավ դրեցի մեքենան և գումարը տվեցի կնոջս` Մերսեդեսին՝ ենթադրելով, թե դա կբավականացնի գիրքը գրելու մոտավորապես վեց ամսվա ընթացքում: Բայց «Հարյուր տարվա մենություն»-ը գրելու համար ինձ պետք եղավ մեկուկես տարի: Ամեն օր այսպես թե այնպես նա ինձ համար հայթայթում էր թուղթ, սիգարետ, ամեն բան, ինչ անհրաժեշտ էր աշխատանքի համար: Երբ դրամը վերջացավ, նա ինձ ոչինչ չասաց: Ավելին` ինձ համար մինչև հիմա գաղտնիք է մնում, թե ինչպե՞ս է նա կարողացել համոզել մսագործին, որ պարտքով միս տա, հացավաճառին, որ հաց տա և ինչպե՞ս է համոզել տանտիրոջը, որ նա ինը ամիս չվերցնի բնակվարձը: Այդ ամենը նա է հոգացել, և ես ոչմի հոգս չեմ ունեցել: Երբ գիրքն ավարտված էր, պարզվեց, որ մենք մսավաճառին պարտք ենք 5000 պեսո հսկայական գումար: Շրջապատում խոսում էին, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, և բոլոր կրպակատերերը ցանկացան մասնակցության իրենց բաժինն ունենալ: Բնագիրը հրատարակիչին ուղարկելու համար անհրաժեշտ էր 160 պեսո, իսկ մնացել էր ընդամենը 80-ը: Այդ ժամանակ ես գրավ դրեցի հարիչը և Մերսեդեսի ծամհարդարիչը: Իմանալով այդ մասին` նա ասաց. «Միայն այդ էր պակաս, որ վեպը վատը լինի»:
    Վեպի տպագրությունից հետո ամեն ինչ ինձ համար միանգամայն այլ տեսք ստացավ: Որովհետև փառքը միշտ աղավաղում է իրականության զգացողությունը»:

    ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.08.2014), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  23. #27
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿՈՍՏԱ ԽԵՏԱԳՈՒՐՈՎ
    ԳԻՏԵՄ…
    Գիտեմ, պիտի մի օր սգաք,
    Երբ աճյունըս հանձնեք հողին,
    Բարի սրտով «ողորմի» տաք
    Ինձ և անբախտ իմ ծնողին…

    Հետո գառը գետնին զարկեք-
    Ո՞վ է ծոմից իրեն տանջում.-
    Օղի խմեք ու քեֆ անենք,
    Ինչպես ադաթն է պահանջում:

    Լաց ու կոծով երդում անեք`
    «Թող կուրանա` ով մոռանա»,
    Հետո… նույնիսկ էլ չհիշեք
    Շիրմիս քարը լքված, մենակ…

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.08.2014), Smokie (22.06.2013), Stranger_Friend (22.06.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  25. #28
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտել էի քեզ, իմ Ընկեր օրագիր:
    Շատ բաներ են մտքովս անցնում, բայց մի տեսակ չի ստացվում վերջերս գրառում անել: Իսկ էնքան բան կա, որոնց մասին կուզենայի բարձրաձայնել, բայց ինչ-որ մի բան խանգարում է:
    Տարօրինակ է, բայց FB-ում երբեք չեմ գրում ու չեմ գրի այն, ինչ գրում եմ այստեղ, ավելի ճիշտ, ինչ գրում եմ առհասարակ ակումբում:
    Եթե շատերի համար FB-ը ինքնարտահայտման հարթակ է, ապա ինձ համար էդպես չի: Թեև ստատուսներ տեղադրում եմ (հիմնականում հայտիների խոսքերը և միշտ նշում եմ հեղինակին), բայց ինձ հուզող հարցերը, իմ գլխում պտտվող մտքերը չեմ գրում: Իսկ եթե անգամ գրել եմ, ուրեմն չեմ էլ հիշում, որովհետև հազիվ մի անգամ գրած լինեմ:
    Իսկ ակումբը ուրիշ է, լրիվ ուրիշ աշխարհ:

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (03.07.2013), Sambitbaba (26.08.2014), Smokie (03.07.2013), Stranger_Friend (03.07.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  27. #29
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր փորձում էի մեկին օգնել, բայց վերջինս ինձ սխալ հասկացավ:
    Այստեղից էլ հարց է առաջանում, թե պետք է արդյոք որոշ մարդկանց ձեռք մեկնել:
    Բայց այնուամենայնիվ, պետք է: Ախր էնքան լավ մարդիկ կան:

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (21.07.2013), Sambitbaba (26.08.2014), Նիկեա (06.07.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

  29. #30
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ գրապահարանը լի է գրքերով: Գրքերը վերցրել եմ տարբեր տեղերից ու տարբեր մարդկանցից՝ գրադարանից, տատիկից, հարևան Աննայից, մամայիս ընկերուհուց (ըստ հարցաշարի` բոլոր գրքերը միանգամից հավաքում եմ)...
    Ցավալի է, բայց իմ անձնական գրքերը շատ փոքր թիվ են կազմում:
    Ոնց եմ ուզում իմ անձնական մեծ գրադարանը ունենալ...

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (21.07.2013), Sambitbaba (26.08.2014), Վոլտերա (19.07.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.07.2013)

Էջ 2 14-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատում եմ/ Չեմ հավատում...
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 11
    Վերջինը: 11.06.2014, 09:04
  2. Արձակ. Ես հավատում եմ...
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.11.2011, 01:08
  3. Սե՞ր... Հայաստանս ա իմ համար, ուրիշ սիրո չեմ հավատում:
    Հեղինակ՝ Մեղսավոր, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.02.2009, 12:12
  4. Ես հավատում եմ...
    Հեղինակ՝ Absar21, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 19.01.2008, 20:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •