Ըհընց, բաթհրթը սկսեմ:
Նախ աշխատանքի մասին.
Նորմալ գործ չկա երիտասարդների համար (առանց բարձրագույն կրթության), բոլոր տեղերը փորձ են ուզում: Տղեքի համար կամ բանվորն ա, կամ ավտոլվացող: Իսկ ինտերնետ ակումբներում տղեքին հիմնականում ընդունում են գիշերային հերթափոխի ու էն էլ լավագույն դեպքում 3000 տալիս 12 ժամի համար: Վաճառող ինչ-որ հաբռգած անհատների համար աշխատելու դեպքում բոլոր ապրանքը գրում են վրադ, որ պակասորդի կամ կորստի դեպքում քեզնից պոկեն յեքա փող, հըլը չհաշված անհամեմատ ցածր աշխատավարձը:
Միակ հարմար աշխատանքը մատուցողն ա, էտ էլ առանց փորձի շատ դժվար ա:
Զինակոչիկների խնդիրների մասին.
Զինկոմում իրեք ժամ սպասեցնում են, ուղարկում են հեռու հիվանդանոցները, որտեղ էլ մի չորս ժամ ես սպասում մի բժիշկի, ում մոտ միշտ մի քսան-երեսուն հոգի սպասում են:
Ու վերջում՝ մի հատ նորմալ տեղ չկա, որ երիտասարդները ուրախանան ու հանգստանան: Բացի աղմկոտ ակումբներից, կոմպնոցներից ու դրանց նման տեղերից ոչ մի հաճելի տեղ չկա: Շուրջ բոլորը կամ քյաբաբնոցներ են, կամ սրճարաններ:





Մեջբերել
Էջանիշներ