Արս ջան, շնորհավոր, ախպերս: Էն օրը քեզ պիտի մի մարդու ներկայացնեի, ով քեզ չէր ճանաչում, էնքան բան կար ասելու, որ խառնվեցի իրար: Վերջը ասեցի, որ դու նենց մարդ ես, ով իր հանճարեղ մաթեմատիկոս աստղաֆիզիկոս վիճակներում կարողանում ա ոչ թե դասական լսել, այլ իրարից տարբերել նույն գործի տարբեր կատարումները, տենց մի կերպ պատվով տակից դուրս եկա: Համ էլ ասել եմ, որ Սաթը մի ուրիշ տեսակ գույնզգույն նկարչուհի ա ու ընդհանրապես Շվեյցարիա, Ցեռն, նոբելյաններ ու մանավանդ՝ պուճուրիկ Ռուզանիկ: Տենց հետո զգացի, որ մեկ ա՝ անհնար ա սաղ ասել, ձենս քռթ կտրեցի: Հա, ինչ էի ասում. շնորհավոր, արի մի հատ կարմիր գույնի գինի խմենք իրար հետ երկար ոտքով բաժակով, այ նրբաճաշակի մեկը:
Էջանիշներ