User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Երազի երկիր Հայաստան

  1. #1
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Երազի երկիր Հայաստան

    ԵՐԱԶԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ

    Դարեր շարունակ մեր երկրում հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը իր կյանքից դժգոհ է իր հայրենիքում , ճնշված ու իշխողների կողմից կեղեքված է համարում իրեն, գտնում է, որ այլ տիպի պետություն պետք է լիներ Հայաստանում: Բավական է հարցնել ցանկացած բնակավայրից հազար հոգու այդ մասին, ամենաքիչը ինը հարյուրը հենց այդ կպնդեն- ՀԱՅԸ ԻՐ ՀՈՂՈՒՄ ԵՐՋԱՆԻԿ ՉԷ...
    Ինչպիսի պետություն կուզեինք լիներ Հայաստանը, ՈՐՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ, և ինչպես է հնարավոր հասնել այդ երազին...
    Քննարկում ենք ՀԱՅԱՍՏԱՆ պետության նախընտրելի մոդելը և դրան հասնելու ճանապարհը...
    Վերջին խմբագրող՝ Zodiac: 29.03.2013, 11:52:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), StrangeLittleGirl (29.03.2013), Two-Face (29.03.2013), Լեդի Վարդ (05.04.2013), Չամիչ (29.03.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ահ, լավ թեմա ա, բայց լավ կլիներ` քաղաքականություն բաժնում չլիներ:
    վերջերս երկար-բարակ նկարագրել եմ իմ երազանքի Հայաստանը: հեսա որ գտնեմ բլոգիս գրառումը, կտեղադրեմ էստեղ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (29.03.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա: Մի քիչ անձնական ա, բայց ամեն դեպքում...

    Երևանը

    Ես գալիս եմ Երևան, որովհետև էստեղ չեմ ապրում: Գալիս եմ ու զբոսնում կենտրոնում, բայց ինձ այնքան էլ լավ չեմ զգում, որովհետև մարդաշատ է. տուրիստները շատ-շատ են, ու նրանք տարբեր ազգերի ներկայացուցիչներ են: Կենտրոնում մեքենաներ չկան: Հետիոտնի ճանապարհ է: Մեկ էլ հեծանիվներ են անցնում: Ամեն խանութի մոտ հեծանիվի կայանատեղի կա:

    Հյուսիսային պողոտան ինչ-որ հրաշքով վերացել է: Տեղում Հին Երևանի նախկին տներն են, բայց արդեն վերանորոգված ու ավելի կոկիկ: Տուրիստները կանգնում են այդ տների դիմաց ու նկարվում: Կենտրոնից դուրս լիքը խոտածածկ ու խաղաղ այգիներ կան: Սրճարանների թիվը խիստ պակասել է:

    Քաղաքում երեք կայարան կա, որտեղից կարող ես նստել արագընթաց գնացք ու կարճ ժամանակում հայտնվել Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Ստեփանակերտում ու Թիֆլիսում: Գնացքները հարմարավետ են, չես զգում, թե ինչպես է ժամանակը թռչում: Կարող ես կարդալ կամ պատուհանից դուրս նայել՝ տեսնելով սիրուն տներ ու չքնաղ բնություն:

    Մարդիկ

    Բոլոր մարդիկ իրենց ճիշտ տեղերում են. դերձակը շոր է կարում, բժիշկը՝ բժշկություն անում: Երբեք անարժանները չեն ղեկավարում, արժանիները՝ ստվերում չեն հայտնվում:

    Ու մարդիկ ժպտում են, փողոցներում ժպտում են: Չկա էն հուսահատությունը, որ սովոր էինք տեսնել մեր երիտասարդ օրերին:

    Կրթական համակարգը

    Մենք լիքը արտասահմանցի ուսանողներ ունենք: Մենք հզոր բուհեր ունենք նաև Գյումրիում, Դիլիջանում, Ջերմուկում ու Կապանում: Ունենք կրթությունից անբաժան գիտություն ու լիքը տպագրություններ միջազգային պարբերականներում:

    Մարզերը

    Մարդկանց տեղաշարժն ուրբաթ օրերին միակողմանի չէ. ոմանք Երևանից գնում են իրենց հարազատներին մարզերում տեսնելու, ոմանք՝ մարզերից գալիս են Երևան: Ու մայրաքաղաքում կենտրոնացած է ողջ երկրի բնակչության 20%-ից ոչ ավելին: Մարզերում հաճախ փառատոններ են կազմակերպվում:

    Ryanair-ը Գյումրի-եվրոպական փոքր քաղաքներ չվերթներ է իրականացնում: Գյումրին դարձել է գժական ջահելական քաղաք:

    Հայաստանի հիմնական խնդիրը

    Ուժեղացած ներգաղթն է:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), ivy (29.03.2013), Lanterfant (31.03.2013), laro (29.03.2013), One_Way_Ticket (23.04.2013), Quyr Qery (12.06.2013), Sagittarius (29.03.2013), Two-Face (29.03.2013), Արէա (29.03.2013), Նիկեա (29.03.2013), Չամիչ (29.03.2013), Ռուֆուս (29.03.2013), Տրիբուն (29.03.2013)

  7. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. թեմայի վերնագիրը խմբագրվել է համաձայն կանոնադրության 2.3.5 կետի:

  8. #5
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյո՜ւր, ինձ տար քո Հայաստան...

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.04.2013), StrangeLittleGirl (29.03.2013), Նիկեա (29.03.2013)

  10. #6
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ահ, լավ թեմա ա, բայց լավ կլիներ` քաղաքականություն բաժնում չլիներ:
    Թեմայի բացման հիմնական նպատակն է ՝ քննարկել-

    ՀԱՅԱՍՏԱՆ պետության նախընտրելի մոդելը և դրան հասնելու ճանապարհը

    Եթե ոչ քաղաքականություն բաժնում , ապա որտեղ լիներ?

  11. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպիսի պետություն կուզեինք լիներ Հայաստանը
    Այ այսպիսին. երկիր, որտեղ հասարակ բժիշկը ստանում է վեց հազար եվրո աշխատավարձ: Երկիր, որտեղ ամեն ինչ համակարգված է, ամեն ինչ շատ կոռեկտ է, հստակ, և որտեղ օրենք է գործում: Երկիր, որը պատերազմից հետո եկավ դառավ աշխարհի զարգացած երկրներից մեկը: Իսկ մենք տասնհինգ թվականից հետո մենակ լաց ենք լինում:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.04.2013), StrangeLittleGirl (29.03.2013), Նիկեա (29.03.2013), Տրիբուն (29.03.2013)

  13. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ իմ երազած Հայաստանը կունենանք մենակ էն ժամանակ,երբ բոլորս էդ ուզենանք:Թե չէ,շատերը ասում են մեր երկիրը լավը չի,ստե ապրել չի լինի,մեր երիդասարդները սենց մեր երիդասարդները ընենց:
    Իսկ էդ բողոքողներն ու լացողները փորձել են ավելի լավ երկիր կառուցել:Փորձել են նոր սերնդին ավել լավ դաստիարակել,փորձել են ձևավորել իրոք ժողովրդավարական կառավարման համակարգ:Մենակ խոսալով հո չի:Ուզում ենք ունենալ լավ երկիր ուրեմն էկեք նախ դառնանք լավ քաղաքացի:
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 29.03.2013, 14:12:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.03.2013), StrangeLittleGirl (30.03.2013), Չամիչ (29.03.2013)

  15. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Երևանը
    Երևանում տրամվայ կա ...

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), Ambrosine (30.03.2013), ivy (29.03.2013), Lanterfant (31.03.2013), One_Way_Ticket (23.04.2013), Quyr Qery (12.06.2013), Sagittarius (29.03.2013), StrangeLittleGirl (30.03.2013), Two-Face (29.03.2013)

  17. #10
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՐԱԶԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ

    Դարեր շարունակ մեր երկրում հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը իր կյանքից դժգոհ է իր հայրենիքում , ճնշված ու իշխողների կողմից կեղեքված է համարում իրեն, գտնում է, որ այլ տիպի պետություն պետք է լիներ Հայաստանում: Բավական է հարցնել ցանկացած բնակավայրից հազար հոգու այդ մասին, ամենաքիչը ինը հարյուրը հենց այդ կպնդեն- ՀԱՅԸ ԻՐ ՀՈՂՈՒՄ ԵՐՋԱՆԻԿ ՉԷ...
    Ինչպիսի պետություն կուզեինք լիներ Հայաստանը, ՈՐՆ Է ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ, և ինչպես է հնարավոր հասնել այդ երազին...
    Քննարկում ենք ՀԱՅԱՍՏԱՆ պետության նախընտրելի մոդելը և դրան հասնելու ճանապարհը...
    Հրաշալի թեմա է: Մինչեւ մարդ մտքի մեջ հստակ չպատկերացնի իր նպատակը այն երբեք չի իրականանա:

    Ինչպիսի՞ն է իմ երազի Հայաստանը:
    Առաջի հերթին կուզեի որակական փոփոխություններ տեսնել, հատկապես, արական սեռի երիտասարդության շրջանում: Տղաների տեսակ կա, հատկապես, քյարթուների շրջանում, ովքեր տառապում են էսպես կոչված ՙՙԹագավոր տղու՚՚ սինդրոմով: Թագավոր տղու համար սեփական եսից առավել բարձր արժեք չկա: Հայրենասիրություն, ազգային մտածողութուն, ազգային շահ հասկացությունները թագավոր տղուն հարիր չեն, թագավորն ապրած կենան մտածում ա՝ բա իմ նման տղուն պալոժ ա՞, որ ծառայի, բա իմ նման տղուն պալոժ ա՞ գնա էս ինչ տեղը աշախատի, ես իմ կայֆի համար եմ աշխատում, մորս ջանը սաղ ըլնի, երբ էլ ուզեմ փողի ատկազ չկա: Ժողովուրդ ջան, քանի դեռ հասարակության ճնշող մեծամասնությունը էս որակը ունի լուրջ փոփոխություններ չենք կարող ակնկալել: Պետությունը հո իզոլացված ինչ որ մի կառույց չի: Իշխանականները էս նույն ժողովրդի ներսից են դուրս գալիս: Անգամ եթե իշխանական կառույցում հավաքվեն լավագույններից լավագույնները էլի նրանց համար ահավոր դժվար կլինի լուրջ բարեփոխումներ կատարելը, պետք ա համապատասխան մատերիալ լինի, որի հետ կարողանան աշխատել:

    Կուզեի քչանային, ղժժալու համար, մեր մեծերի կավե արձանների հետ նկարվողների թիվը: Կուզեի տեսնել այլ արժեհամակարգով երիտասարդություն: Կուզեի, որ տղամարդիկ դառնաին ավելի թասիբով, կուզեի վերջապես զգալ, որ հանձինս մեր տղամարդկանց էս երկիրը տեր ունի, կուզեի, որ յուրաքանչյուր տղամարդ լցված լինի պատասխանատվության զգացումով, էն ուժի զգացումով, որ ինքն է էս երկրի տերը, այլ ոչ թե Ռուբոն, Սամոն, Սերժը, Պողոսը կամ Մարտիրոսը: Ուզում ենք զգալ, որ մեր թիկունքին իսկական տղամարդիկ են կանգնած: Էստեղ պիտի նշեմ, որ ամեն ինչ գալիս է ընտանիքից, առաջին հերթին մորից հետո հորից: Մեր պետության կառուցումը սկսվում է ընտանիքից: Դեռ երեխան արգանդում մայրը հայտարարում է՝ իմ տղան բանակ չի գնալու, հերն էլ ականջները կախ արած սուս ու փուս ենթարկվում ա կնոջը: Էն ինչ որ կա մեր պետության ներսում արտացոլում ա այն ինչը որ կատարվում է ընտանիքի ներսում:

    Իմ երազի Հայաստանում աղջիկները կրում են տարազային էլեմենտներով հագուստ: Իմ երազի Հայաստանի տոնավաճառներում, խանութներում գոյություն չունի թուրքական եւ ոչ մի ապրանք:

    Իմ երազի Հայաստանի ակումբներում մեծ մասամբ հչնում է ոչ թե արտասահմանյան դիջեյների միքսերը, այլ նաեւ հայկական որակյալ պարային երաժշտություն: Ազգային պարը կատարվում է ոչ միայն ամիսը մեկ Կասկադում կամ Նարեկացի կենտրոնում, այլ նաեւ ժամանցի վայրերի մեծ մասում: Ամենուրեք հայը պարում է իր պարը, այլ ոչ թե սալսա, բաչատա կամ ռումբա:

    Իմ երազի Հայաստանում մինիմալ աշխատավարձով մարդը կարողանում է արժանավայել ապրել: Իմ երազի Հայաստանում կյանքը եռում է բոլոր շրջաններում, գյուղերում, հավասարապես զարգանում են բոլոր շրջանները:

    Հայաստանը հզորանում է, շենանում է, ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 29.03.2013, 16:40:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (29.03.2013)

  19. #11
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ իմ երազած Հայաստանը կունենանք մենակ էն ժամանակ,երբ բոլորս էդ ուզենանք:Թե չէ,շատերը ասում են մեր երկիրը լավը չի,ստե ապրել չի լինի,մեր երիդասարդները սենց մեր երիդասարդները ընենց:
    Իսկ էդ բողոքողներն ու լացողները փորձել են ավելի լավ երկիր կառուցել:Փորձել են նոր սերնդին ավել լավ դաստիարակել,փորձել են ձևավորել իրոք ժողովրդավարական կառավարման համակարգ:Մենակ խոսալով հո չի:Ուզում ենք ունենալ լավ երկիր ուրեմն էկեք նախ դառնանք լավ քաղաքացի:
    Ապրես
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (29.03.2013)

  21. #12
    Would you kindly ? Two-Face-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2012
    Հասցե
    8 bit world
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ իմ երազած Հայաստանը կունենանք մենակ էն ժամանակ,երբ բոլորս էդ ուզենանք:Թե չէ,շատերը ասում են մեր երկիրը լավը չի,ստե ապրել չի լինի,մեր երիդասարդները սենց մեր երիդասարդները ընենց:
    Իսկ էդ բողոքողներն ու լացողները փորձել են ավելի լավ երկիր կառուցել:Փորձել են նոր սերնդին ավել լավ դաստիարակել,փորձել են ձևավորել իրոք ժողովրդավարական կառավարման համակարգ:Մենակ խոսալով հո չի:Ուզում ենք ունենալ լավ երկիր ուրեմն էկեք նախ դառնանք լավ քաղաքացի:


    Հենց մի հատ փորձող ա լինում, վերևից մի հատ դուբինկով իջնում են գլխին, ու էտ մարդը փոշմանում ա: Մնում ա մենակ խոսալը:

  22. #13
    Would you kindly ? Two-Face-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2012
    Հասցե
    8 bit world
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իսկ իմ երազի Հայաստանը մեր ախպեր Լենոնի Imagine երգի սաղ պարունակությունն ա:

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.04.2013), Quyr Qery (12.06.2013), StrangeLittleGirl (30.03.2013), Գալաթեա (29.03.2013), Տրիբուն (30.03.2013)

  24. #14
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Two-Face-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց մի հատ փորձող ա լինում, վերևից մի հատ դուբինկով իջնում են գլխին, ու էտ մարդը փոշմանում ա: Մնում ա մենակ խոսալը:
    Վերջացրեք հա նվնվոցը, գոնե էս թեմայում մի նվնվացեք:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (29.03.2013)

  26. #15
    Would you kindly ? Two-Face-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2012
    Հասցե
    8 bit world
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջացրեք հա նվնվոցը, գոնե էս թեմայում մի նվնվացեք:


    Նվնվոց չի, դառը իրականություն ա Իսկ եթե օֆֆտոպ ա, ներողություն

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրինաց երկիր
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 21.01.2010, 09:24
  2. Վախի երկիր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 11.05.2009, 23:34
  3. Նաիրյան իմ երկիր՝Հայաստան
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 92
    Վերջինը: 11.03.2009, 00:02
  4. «Հրո երկիր» շարան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 03.11.2008, 03:04
  5. Աւետեաց Երկիր
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.10.2008, 17:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •